Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:
Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են <<հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի>> մասին: Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման <<խոստովանությունները>> տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են և մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ:
Սակայն մտահոգության տեղիք է տալիս տվյալ երևույթի մեկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին և, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդ
...
Շարունակություն »
Просмотров:
609
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանն իր արտահերթ նիստում միաձայն հաստատել է Թուրքիայի մասնակցության անփոխարինելիության փաստը, որը կղզում հանդես է գալիս երաշխավորի դերում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Ռեգնիում գործակալությունը: ՀԿԹՀ-ի խորհրդարանը միաձայն հաստատել է երաշխիքների և դաշինքի վերաբերյալ այն համաձայնագրերի վավերական լինելու մասին որոշումը, որոնք Կիպրոսում կնքվել են 1960 թվականի փետրվարի 19-ին: Որոշումը խորհրդարանի քննակմանն էր առաջարկվել ի պատասխան այդ համաձայնագրերի «անվավեր ու անընդունելի» լինելու վերաբերյալ կիպրահունական խորհրդարանի ներկայացուցիչների որոշման: ՀԿԹՀ-ի խորհրդարանի կողմից հավանության արժանացած որոշման մեջ նշվում է, որ կիպրահունական խորհրդարանի որոշումը կարող է իմաստազրկել բանակցային գործընթացը` ոչնչացնելով կիպրական խնդրի կարգավորման գործընթացում փոխզիջման հասնելու բոլոր հնարավորությունները:
Просмотров:
564
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Հայաստանում տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ են այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան թե օրենսդրական, թե ինստիտուցիոնալ առումով ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Ըստ նրա` տեղեկատվական անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը օժտված են կարևոր ռազմավարական նշանակությամբ:
«Տեղեկատվական անվտանգության ոլորտում մենք ակտիվորեն համագործակցում ենք ՀԱՊԿ շրջանակում, որտեղ արդեն պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: 2009թ-ին հազարից ավելի հարձակումներ են եղել ՀԱՊԿ տարածքի պետությունների կայքերի վրա, որի արդյունքո
...
Շարունակություն »
Просмотров:
664
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հուսով Է, որ ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն վաղ թե ուշ կգործակցեն Աֆղանստանից թմրաթրաֆիկի դեմ մղվող պայքարում: Նա նշել Է, որ ներկայում դաշինքը չի արձագանքում գործընկերության վերաբերյալ ՀԱՊԿ-ի կողմից արվող առաջարկներին: Առայժմ ՆԱՏՕ-ում որոշակի ոչինչ չեն ասում: «Ես չեմ կարծում, որ սա փակուղի Է: Ըստ իս՝ սա իրադրությունն ըմբռնելու գործընթաց Է:
Հասունանում Է համագործակցության, Աֆղանստանի հարցերը համատեղ լուծելու անհրաժեշտության ըմբռնումը, և կարծում եմ, որ մենք ի վերջո կհամագործակցենք»,- ասել Է Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ում փոխհամաձայնություն չկա ՀԱՊԿ-ի հետ գործակցելու հարցում: «Փոխհամաձայնություն չկա միայն մեկ պարզ պատճառով: Առանձին պետություններ այնքան Էլ շահագրգռված չեն հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին աջակցելու գործում: ՀԱՊԿ-ն ԱՊՀ-ի շրջանակներում
...
Շարունակություն »
Просмотров:
694
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելլերին: Ինչպես հաղորդել է «Թրենդ»-ը, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, Աբիևն արծարծել է նաև ղարաբաղյան թեմատիկան: Նրա խոսքով` դիվանագետները 15 տարվա բանակցություններից հետո այդպես էլ չկարողացան կոնկրետ արդյունքների հասնել: «Ադրբեջանը չի կարող սպասել ևս 15 տարի: Այժմ բանը հասել է պատերազմին, և այդ սպառնալիքն աստիճանաբար մոտենում է»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
Просмотров:
628
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Մոսկվան դեմ է Թեհրանի նկատմամբ այնպիսի պատժամիջոցներ սահմանելուն, որոնք կարող են վնաս հասցնել այդ երկրին, բայց չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրանց սահմանումն այն պատճառով, որ Իրանի ղեկավարությունը չի ցանկանում ավելի սերտորեն համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում: «Պատժամիջոցներն ինքնին, մեր խորին համոզմամբ, հազիվ թե որևէ դեպքում ցանկալի արդյունք բերեն: Ուստի մենք, եթե նման առաջարկություններ ստացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, շատ ուշադիր կքննենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- ասել է Լավրովը:
Просмотров:
560
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
2015 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանման մակարդակը կհասնի տարեկան մինչև 60 մլն տոննայի, իսկ գազինը` 35-40 մլրդ խորանարդ մետրի: Այդ մասին Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևն ասել է «Նոր տեխնոլոգիաները նավթի-գազի արդյունահանման բնագավառում» միջազգային գիտագործնական խորհրդաժողովում: Աբդուլաևը նշել է, որ անցյալ տարի Ադրբեջանում արդյունահանվել է 50,4 մլն տոննա նավթ, ինչը 6 մլն տոննայով ավելի է 2008 թվականի ցուցանիշից: 2009 թվականին գազի արդյունահանման ծավալները կազմել են 23,7 մլրդ խորանարդ մետրով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Просмотров:
637
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ Է արել Իրանին միջուկային ծրագրի շուրջ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: «Կարծում եմ, որ այդ իրադրությունից դուրս գալու բանալին հենց Իրանի պատասխանատու գործելակերպն Է: Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ Իրանն իր միջուկային ծրագրերը համապատասխանեցնի միջազգային կազմակերպությունների, ինչպես, օրինակ, ՄԱԳԱՏԷ-ի հետ, մյուս կողմից՝ այդ ոլորտում գործունեությունը թափանցիկ լինի վերահսկման համար»,- ասել Է Մեդվեդևը «Պարի Մատչ» ֆրանսիական հանդեսին տված հարցազրույցում: «Առայժմ, ցավոք, այստեղ շատ են հիմնախնդիրները: Ուստի մենք շարունակում ենք խորհրդատվությունները բանակցությունների հիմնական մասնակիցների, Իրանի հետ և պատրաստ ենք միասին մեր ավանդը ներդնել, ի դեպ, նաև Ֆրանսիայի հետ մեկտեղ»,- հավելել Է նախագահը:
Просмотров:
621
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Վրաստանը մնում Է ԱՄՆ-ի վարչակազմի արտաքին քաղաքական գերակայությունների թվում: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Սենատի օտարերկրյա գործերի կոմիտեում տեղի ունեցած ունկնդրումների ընթացքում: «Վրաստան կարևոր գերակայություն Է մնում ներկայիս վարչակազմի համար»,- ասել Է նա, հիշեցնելով, որ Թբիլիսիում արդեն եղել են մի խումբ պաշտոնատարներ, ներառյալ փոխնախագահ Ջոժեֆ Բայդենը, պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը և Աֆղանստանում ու Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը: «Մենք միանգամայն հստակ ազդանշան ուղակեցինք այն մասին, որ աջակցում ենք Վրաստանի կառավարությանը»,- ընդգծել Է Քլինթոնը:
Просмотров:
607
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Վրաստանը էլ ավելի ջախջախիչ պարտություն կկրի սահմանակից պետությունների վրա նոր ագրեսիա սանձազերծելու դեպքում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: «Կարծում եմ` երկրորդ փորձը նրա համար շատ ավելի վատ կավարտվի»,- ասել է Մակարովը: Նրա խոսքով` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիից ամեն ինչ կարելի է սպասել: «Այդ մարդը բացարձակ անկանխատեսելի պսիխիկա ունի, և ես միանգամայն ճիշտ եմ համարում մեր նախագահի արած հայտարարությունը, որ Սահակաշվիլին այժմ անցանկալի անձ է Ռուսաստանում: Նա պատերազմ է սանձազերծել»,- հայտարարել է ՌԴ-ի զինուժերի գլխավոր շտաբի պետը:
Просмотров:
588
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Ռուսաստանը Թուրքիային է փոխանցել ատոմային էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Ինչպես հայտնել է Անկարայում ՌԴ-ի դեսպանության մամլո կցորդ Սերգեյ Կորիցկին, «տեքստը ուղղակիորեն հանձնվել է աշխատանքային խմբին, և այժմ այն ուսումնասիրվում է»:
Նրա խոսքով` ռուսաստանյան կողմն այժմ Անկարայից սպասում է ստացված համաձայնագրի նախագծի գնահատում և առաջարկություններ: «Դրանք կարող են ներկայացվել երկու երկրների աշխատանքային խմբերի հերթական հանդիպմանը, որը մարտի 9-ին ծրագրված է Մոսկվայում»,- ասել է Կորիցկին:
«ԽաբերԹյուրք» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության աղբյուրներ, հաղորդում է, որ ռուսաստանյան առաջարկության շրջանակներում ենթադրվում է ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կարող է կոչվել «ԲԸ Ատոմ»: Նաև դիտարկվում են ատոմակայանի շինարարության նախագծին Թուրքիայի պետական մասնակցության տարբերակնե
...
Շարունակություն »
Просмотров:
600
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Եվրամիությունում վստահ են, որ Իրանի հետ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը: Այդ մասին, ինչպես հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշտոնը:
«Մենք պետք է խորապես մտածենք այն մասին, թե ինչպես կարելի է շարունակել երկխոսությունը»,- ասել է նա չորեքշաբթի Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում: Միաժամանակ Էշտոնը չի բացառել, որ իրանական հարցը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և նշել է, որ այդ դեպքում միջազգային հանրակցությունը պետք է հանդես գա միասնական դիրքերից:
Просмотров:
564
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը կտրականապես հերքել Է այն հաղորդումը, թե Տոկիոն իբր Թեհրանին առաջարկել Է իրանական ուրանը հարստացնել Ճապոնիայի տարածքում: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել Է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ուրանի հարստացման հարցը չի արծարծվել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կացույա Օկադայի և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի չորեքշաբթի Տոկիոյում կայացած հանդիպմանը: Չորեքշաբթի զանվածային լրատվամիջոցներում հաղորդումներ Էին հայտնվել այն մասին, թե Տոկիոն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած ճգնաժամի պայմաններում Իրանին առաջարկել Է նրա ուրանը հարստացնել մինչև արդյունաբերական մակարդակ:
Դրա հետ մեկտեղ նշվել Է, որ Թեհրանն առայժմ պաշտոնական պատասխան չի տվել Տոկիոյի այդ նախաձեռնությանը, սակայն «կողմերը շարունակում են քննարկել» առաջարկությունը:
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Ադրբեջանի իշխանության` Նախիջևանի Բենանյար գյուղում Աշուրայի տոնակատարությունը ոստիկանության կողմից ճնշելու իրադարձությունների և Բաքվում հավատացյալների խաղաղ ցույցը դաժանորեն ճնշելու շուրջ ստեղծած շոուն տապալվել է: Այդ մասին հայտնել է «Ազադլիգ»-ը` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունն աշխատում էր այդ երկու դեպքերն էլ ներկայացնել իբրև Արևմուտքի պահանջներից բխող հակազդեցություն: Դաժանություններն իրավացի համարելու համար իշխանության գաղափարախոսները ցանկացել են այնպիսի կարծիք ձևավորել, որ Ադրբեջանում ամեն պահի կարող է «կանաչ հեղափոխություն» տեղի ունենալ: Դե իշխանությունն էլ առնում է դրա դեմը, և բնական է, որ այդ հարցում գործում է Արևմուտքի շահերին համապատասխան, հայտնել է թերթը:
Ամերիկայի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը (USCIRF), սակայն, մերկացրել է Ադրբեջանի իշխանությանը: Հանձնաժողովի գլխավոր վերլուծաբան Կատերին Կոզմանն անհանգստություն է հայտնել ադրբեջանական իշխանո
...
Շարունակություն »
Просмотров:
576
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
|
Իրաքում բազմազգ ուժերի հրամանատար, գեներալ Ռեյ Օդիերնոն հայտարարել է, որ մարտյան ընտրություններից հետո քրդերը կարևոր դեր կխաղան Իրաքի նոր կառավարության ձևավորման մեջ: Ինչպես հաղորդում է «Քուրդիստան» կայքը, Իրաքի չմիացված տարածքների վերաբերյալ ամերիկացի գեներալը նշել է, որ «ամերիկյան, իրաքյան և քրդական ուժերն աշխատում են միասին, որպեսզի նվազեցնեն լարվածությունը»: Նշելով, որ հատկապես բարդ իրավիճակ ստեղծվել է Մոսուլի շրջանում` նա հայտարարել է, որ «բազմազգ ուժերն աշխատում են Բաղդադի և Քրդստանի միջև վստահություն հաստատելու համար»:
Просмотров:
566
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
25.02.2010
|
| |