Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական TRT-1 հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին առնչվող վերջին զարգացումներին:
Հայաստանի հետ սահմանի բացման խնդրի առնչությամբ նա նշել է, որ այդ հարցի կապակցությամբ իրենք Մինսկի խմբից սպասելիքներ ունեն, և որ ինքը դրա հետ կապված խնդրանքով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին և վարչապետ Վլադիմիր Պուտինին, իսկ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ դեռեւս չի հաջողվել հանդիպել:
«Մինսկի խումբը լուրջ բացթողումներ ունի: 20 տարվա ընթացքում Ղարաբաղի հարցը տեղից չի շարժվել: Եթե 20 տարվա մեջ ՌԴ-ն ԱՄՆ-ը և Ֆրանսիան այս գործին լուրջ մոտենային` հիմա ոչ մեր և Հայաստանի, ոչ էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ չէին լինի: Նրանք պետք է ասեին «Սա այսպես է լինել
...
Շարունակություն »
Просмотров:
678
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
01.02.2010
|