Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 15
Միջուկային հարցում Թեհրանի վարած քաղաքականությունը կբերի Իրանի նկատմամբ Էլ ավելի խիստ պատժամիջոցների: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել Է Դոհայում ԱՄՆ-իսլամական աշխարհ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը կազմակերպել Էին Քատարի իշխանությունները: «Իրանը միջազգային հանրակցությանը ընտրության հնարավորություն չի տալիս, ուստի նրան սպառնում են ներգործման առավել Էական միջոցառումներ»,-ասել Է Քլինթոնը: Պետքարտուղարը նաև կոչ Է արել՝ Իրանին համոզել վերանայելու իր «վտանգավոր քաղաքական որոշումները» միջուկային ոլորտում: «Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք մեր տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ, մեր մոտեցումը նախատեսում Է նոր միջոցների նախապատրաստում, որոնք կոչված են Իրանին համոզելու՝ փոխել իր որդեգրած քաղաքականությունը»,-հայտարարել Է Քլինթոնը:

Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել Է, որ Իրանի դեմ ռազմական ակցիան «աղետ ... Շարունակություն »
Просмотров: 608 | Добавил: Voskanapat | Дата: 15.02.2010 | Комментарии (0)

Ստեփանակերտում օրերս անցկացվել է սեմինար-խորհրդակցություն` Արցախում գործող աղանդավորական կազմակերպությունների կողմից իրականացվող հոգեորսության դեմ պայքարի հարցերով: Այն նախաձեռնել է Լեռնային Ղարբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժինը: Ներկայացնելով ստեղծված իրավիճակի կարեւորությունը` նշված բաժնի ղեկավար Աշոտ Սարգսյանը նշել է, որ Արցախում պաշտոնապես գրանցված է հինգ կրոնական կազմակերպություն, սակայն նրանց թիվը անհամեմատ փոքր է կրոնական տարբեր ուսմունքներով զբաղվող կառույցների թվից:

Ա. Սարգսյանի խոսքերով, «Եհովայի վկաներ» և «Արթնության կրակ» կրոնական կազմակերպությունների գրանցման մասին հայտերը ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի կողմից դեռևս անցյալ տարվա աշնանը մերժվել են` հիմք ընդունելով ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի եզրակացությունը: Սակայն վերոհիշյալ և այլ չգրանցված կրոնակ ... Շարունակություն »
Просмотров: 652 | Добавил: Voskanapat | Дата: 15.02.2010 | Комментарии (0)

Ադրբեջանը շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունման մեջ: Այդ մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

«Ես վերջերս զրուցել եմ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, և նա ասաց, թե հայկական կողմը դեռ չի ներկայացրել իր առաջարկությունները հիմնարար սկզբունքների չհամաձայնեցված պահերի կապակցությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, երկիրը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ հայ և ադրբեջանական համայնքների համատեղ բնակության պայմաններում:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է նաև, որ կարգավորման գործընթացն առաջ է ընթանում, և Բաքուն շահագրգռված է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի ընդունման մեջ: «Եթե գործընթացն արգելակվի, հարց կծագի՝ ի՞նչ է լինելու հետո: Եվ այդ հարցը բանա ... Շարունակություն »
Просмотров: 613 | Добавил: Voskanapat | Дата: 15.02.2010 | Комментарии (0)

Այսօր փետրվարի 15-ին լրանում է Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարին: Սա կրկին առիթ է հանդիսացել, որպեսզի Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի երթեր և բախումներ տեղի ունենան:

Թուրքական ոստիկանությունը դեռ օրեր առաջ սկսել է ձերբակալել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող անձանց, սակայն դա դրությունը չի փրկել, քանի որ միայն փետրվարի 14-ին մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ և լուրջ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:

Ուրֆա քաղաքում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդությամբ տեղի է ունեցել հանրահավաք, որից հետո որոշում է կայացվել երթ իրականացնել, ինչին դեմ են դուրս եկել ոստիկանության մեծաքանակ ուժերը: Քրդական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Բինիջին վիճաբանության մեջ է մտել ոստիկանության հետ և թույլտվություն ստացել առանց կարգախո ... Շարունակություն »
Просмотров: 657 | Добавил: Voskanapat | Дата: 15.02.2010 | Комментарии (0)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու ապրիլի 14-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ անցկացվելիք «Միջուկային անվտանգություն» համաժողովին:

Սպիտակ տան կողմից կազմակերպված համաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Անգլիայի վարչապետ Գորդոն Բրաունը և այլոք:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` Իրանի միջուկային խնդրի հետ կապված տվյալ համաժողովին Թուրքիայի վարչապետ Էրդողանի մասնակցելը նաև այլ նպատակ է հետապնդում: Ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ելույթով է հանդես գալու: Էրդողանը կմասնակցի «Ամերիկյան թուրքերի համաժողովի» կողմից ապրիլի 11-ից 14-ը կազմակերպվելիք «թուրք-ամերիկյան հարաբերություններ» անունը կրող կոնֆերանսին:
 
Ապրիլի 24-ից առաջ, հիշյալ կո ... Շարունակություն »
Просмотров: 602 | Добавил: Voskanapat | Дата: 15.02.2010 | Комментарии (0)

Փետրվարի 14-ին Քաթարում տեղի ունեցած Էրդողան-Քլինթոն հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ երբ հանդիպման տևողությունն անցել է նախատեսված 20 րոպեն, բերս է մտել Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը և զգուշացրել Հիլարի Քլինթոնին՝ ավարտել Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումը, քանի որ Քլինթոնն ուշանում է Քաթարի էմիրի հետ հանդիպումից։ Քաթարում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Քաթարի էմիրի հետ հանդիպումը ավելի կարևոր է, ինչին հակադարձել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Ֆուաթ Թանլայը՝ ասելով. «Դուք չպետք է որոշեք մեր հանդիպման կարևորությունը, դուք վիրավորում եք մեր երկիրը»: Այնուհետ բարձրաստիճան դիվանագետները ձեռնամարտի են բռնվել, որոնց մի կերպ են բաժանել։ Նյարդայնացած ԱՄՆ-ի դեսպանը հեռացել է՝ շրխկացնելով դուռը ։

Քլինթոն-Էրդողանը հանդիպման ժամանակ քննարկվել նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված արձանագրությ ... Շարունակություն »
Просмотров: 535 | Добавил: Voskanapat | Дата: 15.02.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ