Մինչ այժմ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զինվորական մասում հունվարի 28-ին զորամասի հրամանատարությանը գնդակահարելուց հետո երկու զինվորների ինքնասպանություն գործելու ողբերգության հանգամանքների, պատճառների և շարժառիթների մասին:
Տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ կոտորածի հետ կապված դեռևս զորանոցային դրության մեջ գտնվող զորամասում հետաքննություն իրագործող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին և սպաներին սկսել են տեղափոխել այլ զինվորական մասեր և փոխարինել նրանց մյուս զինծառայողներով: Հարցաքննված զինվորները բողոքել են անընդմեջ «նարյադ» ուղարկվելու համար: Այդ զորամասում, հիմնականում աղքատ և հովանավոր չունեցող զինվորներ ծառայելու պատճառով, մշտապես զինվորների պակաս է զգացվել: Ամեն օր «նարյադ»-ի դուրս գալուց հոգնած և դրա դեմ բողոքող զինվորներին «կոտրելու»
...
Շարունակություն »
Просмотров:
672
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Թուրքիայում լուրս տեսնող «Ազադիա Վելաթ» քրդամետ թերթի գլխավոր խմբագիր Օզան Քըլընչը 21 տարվա ազատազրկման Է դատապարտվել քուրդ անջատականների գաղափարները քարոզելու մեղադրանքով: Այդ մասին այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Դիարբեքիր քաղաքի դատարանը դատավճիռ Է կայացրել Քըլընչի նկատմամբ թերթում 2009 թվականի հունիսին 12 նյութ, այդ թվում՝ լուսանկարներ տպագրելու համար: Դատարանը դրանցում արձանագրել Է անջատողական Քրդական աշխատավորական կուսակցության ու նրա ղեկավար Աբդուլահ Օջալանի քարոզչությունը:
Դատավարության ընթացքում հրապարակված դատավճռում նաև նշվում Է, որ Քըլընչն ինքը այդ ահաբեկչական կազմակերպության անդամ Է: Քրդամետ թերթի գլխավոր խմբագրի փաստաբանը մերժել Է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ նա հակաիրավական ոչ մի արարք չի կատարել: Փաստաբանը մտադիր Է բողոքարկել դատավճիռը:
Просмотров:
625
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
«Ձերդ գերազանցություն, թանկագին բարեկամ,
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Թուրքիայի օդային սահմանով անցնելիս Ձեր կողմից քաղաքավարական ուղերձի համար և իմ կողմից պատասխան ողջույններ եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին։
Ձեր ուղերձի մեջ արված դատողությունները գոհունակությամբ եմ ընդունում։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ ջանքերը հակամարտություններով առկա մեր տարածաշրջանում նոր մի խաղաղության հույս են ծնել, որին աշխարհը իրավապես տեղին հետաքրքրությամբ է հետևում։ Ես կիսում եմ այդ տեսակետը։ Անհրաժեշտ է մեր ժողովուրդների միջև երկար ժամանակ՝ առկա նախապաշարմունքները հաղթահարելու և փոխադարձ ըմբռնումը և վստահությունը վերականգնելու համար։ Սրանք մեր երկրների հարբերությունների կարգավորման գործընթացին աջակցող գլխավոր գործոններն են։ Անհրաժեշտ է, որ չկասկածեք մեր վճռականությանը այս գործընթացում, քանի դեռ առկա է փոխադարձ համաձայնություն՝
...
Շարունակություն »
Просмотров:
685
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Իսրայելը կդադարեցնի իր գոյությունը, եթե հերթական անգամ ռազմական գործողություններ սանձազերծի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես այսօր հաղորդել Է իրանական ԻՐԻԲ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, հայտարարել Է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սիրիայի նախագահ Բաշար ասադի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք հավաստի տեղեկություններ ունենք այն մասին, որ սիոնիստական ռեժիմը միջոցներ Է փնտրում ռևանշի հասնելու Գազայի հատվածում և Լիբանանի հարավում կրած խայտառակ պարտությունների համար: Եթե նա կրկնի անցյալի սխալները և նոր ռազմական գործողություններ նախաձեռնի, նրան հզոր դիմադրություն Է սպասում: Այն մեկընդմիշտ վերջ կդնի այդ ռեժիմի գոյությանը»,-հայտարարել Է Իրանի նախագահը: Նա հավաստիացրել Է Սիրիայի պաշտոնակցին, որ Իրանը միշտ կմնա Սիրիայի, Լիբանանի ու Պաղեստնի կողմում:
Просмотров:
666
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Իրանը երբեք Ռուսաստանին չի օգտագործել իր նպատակներին հասնելու համար և չի պատրաստվում Արեւմուտքին հաճոյանալու համար հրաժարվել նրա հետ համագործակցությունից: Այս կարծիքը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնել Է VIP-Premier ռուսաստանյան ամսագրին տված հարցազրույցում, որը կտպագրվի մոտ ժամանակներս:
«Մենք Ռուսաստանի հետ հարեւաններ ենք և պետք Է համագործակցենք, այլ ոչ թե դիմակայենք միմյանց,-նշել Է նա,-Մենք ունենք ընդհանուր շահեր և բախվում ենք ընդհանուր մարտահրավերների»: «Բայց համագործակցությունը, մասնավորապես, նավթի բնագավառում, դանդաղ Է առաջ ընթանում: Արևմտյան ընկերությունները մեծ կապիտալ ներդրումներ են արել մեր նավթի ճյուղում, իսկ ռուսաստանյան ընկերություններն այնտեղ չկան, թեև մենք հայտարարում Էինք ակտիվորեն համագործակցելու մեր պատրաստակամության մասին»,-նշել Է Ահմադինեժադը:
Անդրադառնալով գազի փոխադրմանն ու վերամշակմանը՝ Իսլամական Հանրնապետության
...
Շարունակություն »
Просмотров:
657
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Ստամբուլի դատարանը Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ «Չուկուրովա» մայր ընկերության և «Թյուրքսել» երկրում խոշորագույն բջջային գործարկուի սեփականատեր Մեհմետ Էմին Կարամեհմետին դատապարտել Է 11 տարվա և ութ ամսվա բանտարկության՝ «Փամուկբանկ» բանկի կապիտալի վատնման համար, ժամանակին որի սեփականատերն Է եղել ինքը: Այդ մասին այսօր հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Դատարանը նաև գործարարին պարտավորեցրել Է վճարելու 312 միլիոն դոլարի չափով տուգանք, նշել Է «Խաբերթյուրք» թերթը: Կարամեհմետն առայժմ կալանքի տակ չի վերցվել, բայց նրան արգելված Է երկրից դուրս գալ: Գործարարի փաստաբանները, որը 2008 թվականին, «Ֆորբս» հանդեսի համաձայն, Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում եղել Է երկրորդ տեղում (նրա կապիտալը կազմել Է 2,8 միլիարդ դոլար), հայտարարել են դատական վճիռը բողոքարկելու մտադրության մասին: Թուրքիայում գործող օրենսդրության համաձայն, ստորին ատյանի դատարանի վճիռը պե
...
Շարունակություն »
Просмотров:
607
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Փետրվարի 4-ից մինչեւ 10-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել փետրվարի 9-ին Աշոցք գյուղից 9 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել ութ երկրաշարժ: Փետրվարի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում` Չալդրան քաղաքից 24 կմ դեպի արևմուտք: Նույն օրն Ադրբեջանում` Մինգիչաուր քաղաքից 5 կմ, իսկ Իրանում` Խոյ քաղաքից 32 կմ, դեպի հյուսիս-արևմուտք տեղի են ունեցել են 3 բալ ուժգնությամբ թույլ երկրաշարժեր: Փետրվարի 4-ին և 10-ին Վրաստանի Քվարելի քաղաքից համապատասխանաբար 7 կմ եւ 20 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 3-4 եւ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, փետրվարի 8-ին Ադրբեջանում, Գյանջա քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3 բալանոց երկու սեյսմիկ ցնցում: Փետրվարի 10-ին Իրանի տարածքում, Ահար քաղաքից 30 կմ դեպի
...
Շարունակություն »
Просмотров:
704
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Թեհրանը հուսով Է, որ Ադրբեջանը չեղյալ կհայտարարի այցագրային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք հնարավորություն ստանան անարգել այցելել Ադրբեջան: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել Է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամեդբաղիր Բահրամին:
«Այցագրային ռեժիմի վերացումը պետական կարեւորության հարց Է: Այդուհանդերձ, Իրանի ղեկավարությունը գնաց այդ քայլին, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան ազատորեն այցելել մեր երկիր: Մենք ադրբեջանցիներից նույնիսկ բժշկական տեղեկանք չեն պահանջում առողջության մասին: Բանն այն Է, որ մեր ժողովուրդներն ու մեր պետությունների նախագահները շատ ջերմ հարաբերություններ ունեն, մենք միմյանց եղբայրներ ենք համարում»,-ասել Է Բահրամին:
Այդուամենայնիվ, Իրանի դեսպանն ընդգծել Է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից Իրանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացումը Ադրբեջանի ներքին գործն Է, և «Իրանն այստեղ իրավասու չԷ ցո
...
Շարունակություն »
Просмотров:
624
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
|
Եվրախորհրդարանը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ընդունել Է բանաձև, որը Եվրամիության ինստիտուտներին կոչ Է անում անհապաղ սահմանել «Եվրոպայի ընկերությունների կողմից այն կառավարություններին և երկրներին լրտեսման համար նախատեսված տեխնոլոգիաների արտահաման արգելք, որոնք նման են Իրանին»:
Այդ մասին ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը: Լրտեսման համար նախատեսված տեխնոլոգիաներ ասելով նկատի են առնվում այն սարքերն ու համակարգերը, որոնք կարող են որոշել և գնահատել մարդկանց տեղաշարժումներն ու նրանց ունեցվածքը: Բանաձևը բովանդակում Է «միջազգային ընկերությունների վճռական քննադատություն այն բանի համար, որ դրանք Իրանի իշխանություններին ապահովել են գրաքննության եւ լրտեսության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներով, ինչը նպաստել Է իրանցի այլախոհների հետա
...
Շարունակություն »
Просмотров:
611
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.02.2010
|
| |