Օրացույց |
---|
« Январь 2025 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Միայն այդ օրը հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` «СВД» և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվ
...
Շարունակություն »
Просмотров:
2381
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.10.2011
|
|
Հոկտեմբերի 21-ին գերմանական Ֆրանկֆուրտում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում Սյուզի Կենտիկյանը WBO-ի, WBA-ի և WIBF-ի վարկածներով չեմպիոնական կոչումների պաշտպանության համար մենամարտեց Տեերապոռնի Պաննիմիտայի հետ: 10 ռաունդից բաղկացած մարտից հետո մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին Սյուզի Կենտիկյանին: Բոլոր երեք մրցավարները մարտը նրան օգտին գրանցեցին 100:90 հաշվով:
/Panorama.am/
Просмотров:
1659
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.10.2011
|
|
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ և Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում է զինադադարի ռեժիմը և շարունակում է ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության պահպ
...
Շարունակություն »
Просмотров:
2013
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.10.2011
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
Просмотров:
1571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.10.2011
|
|
«Երիտասարդական նախաձեռնությունները` հակաճգնաժամային դեղամիջոց» միջազգային սեմինարի արդյունքում ընդունվել է կոչ և բանաձև, որն ուղարկվելու է Եվրախորհրդի համապատասխան մարմիններին` խրախուսելու երիտասարդական կազմակերպությունների առաջարկությունները, խնդիրների լուծման ժամանակ հաշվի առնելու նաև երիտասարդների փորձը: Այս մասին ասուլիսում ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Կոչ է արվում Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրներին` խրախուսելու երիտասարդական նախաձեռնությունները, այսինքն` ֆինանսներ հատկացել երիտասարդական կազմակարեպություններին` ծրագրեր իրականացնելու համար, ինչն էլ էապես կնպաստի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը»,- ասաց նա:
Просмотров:
2075
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.10.2011
|
|
Հոկտեմբերի 20-21-ին Երևանում գումարված Եվրոպական շարժման միջազգային կոնգրեսի առաջնորդներ Փաթ Կոքսը և Շարլ Ֆերդինանտ Նոթոմբը, երեկ` օրվա 2-րդ կեսին, կոնգրեսի աշխատանքների ավարտից հետո այցելել են Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` ծանոթանալու Երևան մայրաքաղաքի բնօրրանին:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ նրանք շրջել են ամրոցի միջնաբերդում և հետաքրքրվել ուրարտական բերդաքաղաքի պատմության մանրամասներով, ինչպես նաև հետաքրքրությամբ դիտել են արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված պեղածո նյութերը` Էրեբունիից, Շենգավիթից և Կարմիր բլուրից: Եվրոպական շարժման առաջնորդները Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության սկզբունքները և մոտեցումն
...
Շարունակություն »
Просмотров:
2059
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
22.10.2011
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:
Просмотров:
2115
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ «Սահիլ Ջամաաթի» հանցավոր խմբավորման դեմ հարուցված քրեական գործի նախնական նիստը: Այդ խմբավորումը մեղադրվում էր պաշտպանության նախարարության «N» զորամասի վրա հարձակվելու, կանխամտածված սպանության և այլ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է «Ապա» լրատվական գործակալությունը:
Նիստի ժամանակ ելույթ ունենալով, դատախազ Վալեհ Սամեդովն ասել է, որ նախաքննության ժամանակ ոչ մի իրավախախտում թույլ չի տրվել: Նիստի ավարտին որոշում է կայացվել քրեական գործը հանձնել դատարան:
Նշենք, որ Ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնի էր դարձել, որ հանցագործություն էր կատարվել «Սումգայիթ ջամ
...
Շարունակություն »
Просмотров:
2231
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Եվրախորհրդարանի պատվավոր պատգամավոր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Անրի Սաբիի աճյունի հուղարկավորման արարողությունը։ Այն իրականացվել է ի կատարումն հանգուցյալի կտակի, ըստ որի նա խնդրել է իր աճյունը հողին հանձնել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Սգո միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետը, կուսակցական և հասարակական գործիչներ, հոգևոր դասի, մտավորականության ներկայացուցիչներ, Արցախում աշխատող կամ հյուրընկալվող սփյուռքահայ, այդ թվում նաև ֆրանսահայ հայրենակիցնե
...
Շարունակություն »
Просмотров:
1829
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում ստատուս քվոյի ներկայիս պահպանումը անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին հաղորդում է «Salamnews»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ասուլիսի ժամանակ Բրայզան նշել է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը:
«Ես տեսնում եմ, որ բոլոր երեք համանախագահները մեծ հետաքրքրություն և նվիրվածություն են ցուցաբերում ցանկացած ձևաչափում Ադրբեջանի հետ աշխատանքներում»,- ասել է դեսպանը:
Բրայզան նաև հայտարարել է, որ հակամարտության ռազմական լուծումն անհնարին է և հավելել, որ «ինչքան հնարավոր է սեղ
...
Շարունակություն »
Просмотров:
1629
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
|
|