Блог
Главная »
2011 »
Октябрь »
21 » Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ
17:42 Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ |
«Հասկանալի է, որ ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ»,- այս մասին «SalamNews»-ի հետ հարցազրույցում նշել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն։
«Հակամարտւթյունում առկա են միմյանց հակասող միջազգային իրավական երկու սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է դեսպանը և հավելել.
«Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում առայժմ որևէ առաջընթաց չի գրանցվել, և ես հասկանում եմ աճող անհամբերությունը։ Սակայն հասկանալի է, որ նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ։ Այդ պատճառով դրական եմ վերաբերվում բանակցային գործընթացի շարունակմանը»։
/Times.am/
|
Просмотров: 1115 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |