ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:
Просмотров:
2083
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ «Սահիլ Ջամաաթի» հանցավոր խմբավորման դեմ հարուցված քրեական գործի նախնական նիստը: Այդ խմբավորումը մեղադրվում էր պաշտպանության նախարարության «N» զորամասի վրա հարձակվելու, կանխամտածված սպանության և այլ հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է «Ապա» լրատվական գործակալությունը:
Նիստի ժամանակ ելույթ ունենալով, դատախազ Վալեհ Սամեդովն ասել է, որ նախաքննության ժամանակ ոչ մի իրավախախտում թույլ չի տրվել: Նիստի ավարտին որոշում է կայացվել քրեական գործը հանձնել դատարան:
Նշենք, որ Ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնի էր դարձել, որ հանցագործություն էր կատարվել «Սումգայիթ ջամ
...
Շարունակություն »
Просмотров:
2199
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում տեղի է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Եվրախորհրդարանի պատվավոր պատգամավոր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամ Անրի Սաբիի աճյունի հուղարկավորման արարողությունը։ Այն իրականացվել է ի կատարումն հանգուցյալի կտակի, ըստ որի նա խնդրել է իր աճյունը հողին հանձնել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Սգո միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետը, կուսակցական և հասարակական գործիչներ, հոգևոր դասի, մտավորականության ներկայացուցիչներ, Արցախում աշխատող կամ հյուրընկալվող սփյուռքահայ, այդ թվում նաև ֆրանսահայ հայրենակիցնե
...
Շարունակություն »
Просмотров:
1799
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում ստատուս քվոյի ներկայիս պահպանումը անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին հաղորդում է «Salamnews»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ասուլիսի ժամանակ Բրայզան նշել է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը:
«Ես տեսնում եմ, որ բոլոր երեք համանախագահները մեծ հետաքրքրություն և նվիրվածություն են ցուցաբերում ցանկացած ձևաչափում Ադրբեջանի հետ աշխատանքներում»,- ասել է դեսպանը:
Բրայզան նաև հայտարարել է, որ հակամարտության ռազմական լուծումն անհնարին է և հավելել, որ «ինչքան հնարավոր է սեղ
...
Շարունակություն »
Просмотров:
1599
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պապովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ նման դիրքորոշումը հակ
...
Շարունակություն »
Просмотров:
1711
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
«Հասկանալի է, որ ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ»,- այս մասին «SalamNews»-ի հետ հարցազրույցում նշել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն։
«Հակամարտւթյունում առկա են միմյանց հակասող միջազգային իրավական երկու սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է դեսպանը և հավելել.
«Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում առայժմ որևէ առաջընթաց չի գրանցվել, և ես հասկանում եմ աճող անհամբերությունը։ Սակայն հասկանալի է, որ նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ։ Այդ պատճառով դրական եմ վերաբերվում բանակցային գործընթացի շարունակմանը»։
Просмотров:
2511
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մամուլի ասուլիսի ժամանակ իր ափսոսանքն է արտահայտել Ադրբեջանում ապրիլի 2-ին կայացած հանրահավաքի ժամանակ ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ:
«Մենք մեր ափսոսանքն ենք արտահայտել ազատազրկման դատապարտված ցուցարարների համար, որոնք ձերբակալվել էին իրենց դիրքորոշումներն արտահայտելու պատճառով: Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն»,- նշել է Մ. Բրայզան:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 14 ընդդիմադիր ակտիվիստներ ազատարկման են դատապարտվել: Վերջիններս մեղադրվել են հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը դիմադրելու, ինչպես նաև օտար սեփականությանը վնաս հասցնելու համար: Սակայն
...
Շարունակություն »
Просмотров:
1980
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
/Panorama.am/
Просмотров:
1821
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում ստատուս քվոյի ներկայիս պահպանումը անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին հաղորդում է «Salamnews»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ասուլիսի ժամանակ Բրայզան նշել է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը:
«Ես տեսնում եմ, որ բոլոր երեք համանախագահները մեծ հետաքրքրություն և նվիրվածություն են ցուցաբերում ցանկացած ձևաչափում Ադրբեջանի հետ աշխատանքներում»,- ասել է դեսպանը:
Բրայզան նաև հայտարարել է, որ հակամարտության ռազմական լուծումն անհնարին է և հավելել, որ «ինչքան հնարավոր է սեղ
...
Շարունակություն »
Просмотров:
1579
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Պաշտոնական Թեհրանը իրանցի զինվորի սպանության կապակցությամբ բողոքի նոտա է հղել Բաքվին։ Այս մասին տեղեկացնում է «Ապա» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարություն, որտեղ և նրան հանձնել են բողոքի նոտան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանա–իրանական սահմանին սպանվել է իրանցի զինծառայող 20-ամյա Աքփեր Գասանպուրին։
/Panorama.am/
Просмотров:
609
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Հաջորդ շաբաթը կոչվելու է ՄԱԿ-ի, քանի որ հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի օրն է: Այդ շաբաթվա ընթացքում Երևանում և ՀՀ մարզերում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Նշենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ստորագրվել է 1945 թ-ի հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ին, որը և նշվում է որպես ՄԱԿ-ի օր: 1992 թ-ի մարտի 2-ից ՄԱԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը: Դ. Գերչևան ասաց, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է հենց հոկտեմբերի 24-ին` Երևանում ՄԱԿ-ի շենքի վրա տեղադրվելու են արևային հոսանքի աղբյուր հանդիսացող պանելներ (Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն առաջինն է աշխարհում, որի շենքի վրա տեղադրվում են արևային պանելներ), որը հետապնդում է երկու
...
Շարունակություն »
Просмотров:
671
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր հինգ նոր անդամների անդամակցության հարցը դեռ քննարկման փուլում է ու վերջնական որոշում կայացված չէ: Ադրբեջանն էլ է անդամակցության դիմում ներկայացրել ու վերջնական որոշում կայացնելիս ըստ պատշաճի հաշվի կառնվի տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունների, հատկապես ղարաբաղյան հակամարտության փաստը և այն հետևանքները, որ Ադրբեջանի հնարավոր անդամությունը կարող է ունենալ հակամարտությունը կարգավորելու ջանքերի վրա: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Նա նաև նշեց, որ թեև ՄԱԿ-ը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական գործունեություն չի ծավալում, բայց աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին` գործադրելով բոլոր ջանքերը այն ուղղությամբ, որ հակամարտությունը իր խաղաղ կարգավորումը ստանա
...
Շարունակություն »
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, կողմերը մանրամասն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները և դրանց առավել խորացման ուղիները, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը:
ՀՀ դեսպանը Հարոլդ Ալբրեխտին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան արծարծված հարցադրումների Հարոլդ Ալբրեխտը վերահաստատել է իր և բարեկամության խմբի անդամների անվերապահ աջակցությունը:<
...
Շարունակություն »
Просмотров:
579
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
«Եթե ինչ որ մեկը կարող է մտածել, թե Ադրբեջանը իրենից ներկայացնում է հաջողակ կառավարվող տնտեսություն, ապա նշենք, որ այն կառավարվում է դիկտատորների կողմից: Մեր իշխանությունները չեն ցուցաբերում հանդուրժողականություն ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլ նաև բիզնեսում իրենց մրցակիցների նկատմամբ»: Այս մասին հայտնել է Թուրան լրատվական գործակալությունը, վերլուծական անդրադարձ կատարելով «Doing Business 2012» զեկույցում Ադրբեջանի զբաղեցրած հորիզոնականին:
Վերլուծելով զեկույցի մանրամասները և Ադրբեջանի տնտեսական բարեփոխումները, աղբյուրը նշել է, թե զարմանալի է, որ Ադրբեջանը արդեն 4 տարի է միշտ բարձրաձայնում է, որ «Ադրբեջանը բարելավել է իր դիրքերը», այնինչ «չի փոխվել երկրի մենաշնորհային անհեթեթ իրավիճակը: Մենաշնորհը Ադրբեջանում կիսապետական է ըստ ձևի, և հակապետական ըստ բովանդակության: Պետության ղեկավարը և կառա
...
Շարունակություն »
Просмотров:
624
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, և Հայաստանը շահագրգռված է թե' երկկողմ և թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ և ընդգծեց խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իտալացի խորհրդարանականները նշել են, որ Հայաստան
...
Շարունակություն »
Просмотров:
577
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 18%-ի աճ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Այսինքն`18%-ոց աճը պահպանելու պարագայում, որը մեր կանխատեսումներով լրիվ իրատեսական է, մենք տարեվերջին կարձանագրենք 800.000 տուրիստական այցելություն` 2010թ.-ի 684 հազարի դիմաց»,- նշեց փոխնախարարը:
Ըստ նրա` դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 16 տոկոս՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ա.Պետրոսյանը նշեց նաև, որ ներքին զբոսաշրջությունը նույնպես աճում է, սակայն այս պահին պաշտոնական տվյալներ չկան և դրանք կհրապարակվեն նոյեմբերի սկզբին:
Просмотров:
504
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Քաշային բարձր կարգի ձյուդոյիստների մասնակցությամբ աշխարհի բացարձակ առաջնությունը, որն անցկացվում է առանձին կարգով, այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 29-ին, ռուսաստանյան Տյումենում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, մասնակցության հրավեր է ստացել նաև երևանցի ծանրքաշային Հակոբ Առաքելյանը:
/Panorama.am/
Просмотров:
518
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Հայաստանի ձյուդոյի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իսպանիայի Մալագա քաղաքում: Այնուհետև նրանք կմեկնեն Ճապոնիա և Տոկիոյում 20 օր կմարզվեն տեղի վարպետների հետ, ապա կմասնակցեն դեկտեմբերի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» վերջին փուլին, որն օլիմպիական վարկանշային միավորներ կշնորհի աչքի ընկածներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
/Panorama.am/
Просмотров:
534
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Երևանի «Միկա» մարզադահլիճում իրենց հարաբերությունները որոշեցին Հայաստանի առաջնությունում հայտավորված 146 ձյուդոյիստներ: Նրանք ներկայացնում էին երկրի մարզերի 16 թիմ:
Ավանդույթի համաձայն` մրցանակների համար պայքարին տոն տվեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Նոր Հաճնի և Հրազդանի պատվիրակները: Հայաստանի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանի և Հովհաննես Դավթյանի բացակայության պարագայում ինչ-որ չափով նվազեց հետաքրքրությունը գոտեմարտերի նկատմամբ: Որոշ մասնագետներ նաև օժտվածների թիվը քիչ համարեցին: Այնուամենայնիվ, առաջնությունը ծառայեց նպատակին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ֆեդերացիայի նորընտիր նախագահ, մոտ անցյալի մեր լավագույն վարպետ, Սիդնե
...
Շարունակություն »
Просмотров:
572
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
| |