Օրացույց |
---|
« Сентябрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունել է Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին, Կրիստիանո դե Եկերին և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, և Հայաստանը շահագրգռված է թե' երկկողմ և թե' բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ և ընդգծեց խորհրդարանական ձևաչափի կարևոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իտալացի խորհրդարանականները նշել են, որ Հայաստան
...
Շարունակություն »
Просмотров:
573
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 18%-ի աճ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Այսինքն`18%-ոց աճը պահպանելու պարագայում, որը մեր կանխատեսումներով լրիվ իրատեսական է, մենք տարեվերջին կարձանագրենք 800.000 տուրիստական այցելություն` 2010թ.-ի 684 հազարի դիմաց»,- նշեց փոխնախարարը:
Ըստ նրա` դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 16 տոկոս՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ա.Պետրոսյանը նշեց նաև, որ ներքին զբոսաշրջությունը նույնպես աճում է, սակայն այս պահին պաշտոնական տվյալներ չկան և դրանք կհրապարակվեն նոյեմբերի սկզբին:
Просмотров:
499
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Քաշային բարձր կարգի ձյուդոյիստների մասնակցությամբ աշխարհի բացարձակ առաջնությունը, որն անցկացվում է առանձին կարգով, այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 29-ին, ռուսաստանյան Տյումենում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, մասնակցության հրավեր է ստացել նաև երևանցի ծանրքաշային Հակոբ Առաքելյանը:
/Panorama.am/
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Հայաստանի ձյուդոյի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իսպանիայի Մալագա քաղաքում: Այնուհետև նրանք կմեկնեն Ճապոնիա և Տոկիոյում 20 օր կմարզվեն տեղի վարպետների հետ, ապա կմասնակցեն դեկտեմբերի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» վերջին փուլին, որն օլիմպիական վարկանշային միավորներ կշնորհի աչքի ընկածներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
/Panorama.am/
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
Երևանի «Միկա» մարզադահլիճում իրենց հարաբերությունները որոշեցին Հայաստանի առաջնությունում հայտավորված 146 ձյուդոյիստներ: Նրանք ներկայացնում էին երկրի մարզերի 16 թիմ:
Ավանդույթի համաձայն` մրցանակների համար պայքարին տոն տվեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Նոր Հաճնի և Հրազդանի պատվիրակները: Հայաստանի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանի և Հովհաննես Դավթյանի բացակայության պարագայում ինչ-որ չափով նվազեց հետաքրքրությունը գոտեմարտերի նկատմամբ: Որոշ մասնագետներ նաև օժտվածների թիվը քիչ համարեցին: Այնուամենայնիվ, առաջնությունը ծառայեց նպատակին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ֆեդերացիայի նորընտիր նախագահ, մոտ անցյալի մեր լավագույն վարպետ, Սիդնե
...
Շարունակություն »
Просмотров:
567
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
21.10.2011
|
|
ԱՄՆ-ն արդեն իսկ հայտնել է իր մոտեցումը և կոչ արել ադրբեջանական իշխանություններին՝ հարգել իր քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու ու ազատ արտահայտվելու սահմանադրական իրավունքը, ինչն ամրագրված է նաև միջազգային կառույցների առջև ստանձնած Ադրբեջանի պարտավորություններում: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Նշենք, որ խոսքը վերաբերվում է ապրիլի 2-ին ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքը բռնությունների ուղեկցությամբ ցրելու ու հանրահավաքի մասնակիցներին տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկելու փաստերին:
Просмотров:
577
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.10.2011
|
|
Ադրբեջանի զինված ուժերում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել: Զինծառայողը արյան վարակից մահացել է:
«Թրենդ» լրատվական գործակալությունը հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտնում է, որ զինծառայող Անար Ռաջաբովը Գյանջայում տեղակայված հոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է:
Վերջինս զինվորական ծառայության էր զորակոչվել Բալակենյան շրջանից զինկոմիսարիատից:
/Panorama.am/
Просмотров:
587
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.10.2011
|
|
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնում է «rosbalt.ru» կայքը` վկայակոչելով ԵՄ արտաքին հարցերի և քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հայտարարությունն այն մասին, որ 29 իրանցի պաշտոնյաների առաջ փակ է ԵՄ երկրների մուտքը: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր:
Նրա խոսքերով` պատժամիջոցները գործում են այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «մարդու իրավունքների խախտման և ընդդիմության հետապնդումների համար կրում են պատասխանատվություն»:
Աղբյուրը նշում է, որ այս միջոցները ԵՄ-ն ընդունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա քննարկման համար: Մինչդեռ իրավապաշտպաններն ու ակտիվիստները կարծում են, որ ԵՄ-ի
...
Շարունակություն »
Просмотров:
545
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.10.2011
|
|
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի պատկերասրահ և ծանոթացել այնտեղ գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի հոբելյանական ցուցահանդեսին՝ նվիրված Արցախի և Հայաստանի անկախության 20-ամյակին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
/Panorama.am/
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Հաճախ է նշվում այն մասին, որ չի կարելի բանակը հիշել միայն արտակարգ պատահարների ժամանակ: Բանակային թեման լրահոսում պետք է լինի անընդհատ: Այսօր բանակին անդրադառնալու առիթ կա. պաշտպանության նախարարի հրամանով այս օրերին Զինված ուժերում ձեռնարկվում են տարաբնույթ արտակարգ պատահարները կանխելուն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներ: Ընդ որում, հատկանշականն այն է, որ այս միջոցառումները հասցեագրված չեն կոնկրետ զորամասերի, այլ ունեն համընդհանուր բնույթ: Այս ամենի նպատակն է կտրուկ բարձրացնել Զինված ուժերի ստորաբաժանումներում կարգապահության մակարդակը»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Անշուշտ կանխարգելիչ այս միջոցառումները շատ կարևոր են: Անկասկած դրանք կզգաստացնեն անձնակազմը, և արդյունքում վերահսկողության մակարդակը զորքերում կբարձրանա: Սակայն ձեռնարկվող միջոցառու
...
Շարունակություն »
Просмотров:
612
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
| « 1 2 3 4 5 ... 165 166 »
|
|