Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Թուրքիան սպառնում է չեղյալ համարել Ռուսական «Գազպրոմի» հետ գազի արտահանման վերաբերյալ գործող պայամանգրերը, եթե սակագնի զգալի կրճատումներ չլինեն, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի հայտարարությանը:

Տեղեկատվության համաձայն, Թուրքիան նախկինում ևս արտահայտվել էր Ռուսաստանից առաքվող գազի սակագնի իջեցման օգտին, սակայն Մոսկվայում սույն թվականի մարտ ամսին կայացած Մեդվեդև-Էրդողան բանակցություններն այդպես էլ հաջողությամբ չէին պսակվել: 

Գազային խնդրին անդրադարձել էր վերջերս նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով սեպտեմբերին այցելել էր Յարոսլավլ: Գյուլն այդ ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում հույս էր հայտնել ... Շարունակություն »
Просмотров: 583 | Добавил: Voskanapat | Дата: 29.09.2011 | Комментарии (0)

«Դուք՝ հայերդ, որպես շախմատ խաղացող, հասկանում եք, թե այդ մանևրը ինչ է նշանակում, մեզ համար՝ որպես շախմատ չխաղացողի, բավական տարօրինակ է այդ մանևրը»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի քննարկմանը խոսելով Վ. Պուտինի` Դ. Մեդվեդևի փոխարեն նախագահ ընտրվելու մասին, ասաց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը: Նա նաև ասաց, որ ինքը նման բան կանխատեսել էր դեռ երեք տարի առաջ:
Նախկին դեսպանը նշեց, որ երբ ինքը Ռուսաստանում հյուպատոս էր, որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը կարող են առաջնորդել Ռուսաստանը:

/Panorama.am/
 
Просмотров: 474 | Добавил: Voskanapat | Дата: 29.09.2011 | Комментарии (0)

«Ես Թուրքիայի ԱԳ նախարարին խորհուրդ եմ տվել, որպեսզի խուսափի շտապողական դիվանագիտությունից»:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին` պատասխանելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերի տեղակայման մասին հարցին:

«ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարարը իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի, հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սիրիական խնդիրը պետք է լուծվի առանց արտաքին ուժերի միջամտության:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայում առաջացած անկայունությունը կարող է խաթարել ողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Дата: 29.09.2011 | Комментарии (0)

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Երկրի ղեկավարը նշել է, որ դարերի խորքից եկող հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա: 

«Այդ ընդհանրություններն այնքան խորն են, որ աշխարհագրական դիրքը երբեք էլ խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական ամրապնդման համար»,-ասել է երկրի ղեկավարը:

«Տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը նույնպես պատմական խոր արմատներ ունի: ... Շարունակություն »
Просмотров: 528 | Добавил: Voskanapat | Дата: 29.09.2011 | Комментарии (0)

Կարևոր չէ, թե որ երկիրը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարևորն այն է, որ Թուրքիան ճանաչի: Այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
«Կարևորն այն է, որ Թուրքիան հասկանա, որ լավ բան չի արել իր երկրի ժողովրդի մի հատվածի հետ: Կարևոր է, որ Թուրքիան հասկանա, ընդունի ու շտկի իր սխալը»,- ասաց նա:

Նախկին դեսպանը նաև նշեց, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունի: Թուրքիան 72 միլիոնանց երկիր է, տնտեսապես հարուստ է ի տարբերություն Հայաստանի, բայց «չափսը  չէ, որ ամեն ինչ որոշում է: Զգոն թզուկը քնած հսկայից ավելի ուժեղ է»:

Պատասխանելով այն ... Շարունակություն »
Просмотров: 514 | Добавил: Voskanapat | Дата: 29.09.2011 | Комментарии (0)

«Երբ մենք խոսում ենք [Ադրբեջանի կողմից] տեղեկատվական հարձակումների մասին, անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն, որ այն հարձակումները, որոնք այսօր իրականցնում է Ադրբեջանը, աղմկոտ հարձակումներ են, հիստերիկ բնույթի և հոգեբանական տեսակետից չեն կարող մեզ վրա ազդեցություն ունենալ», - այսօր ի  պատասխան Սլավոնական համալսարանի ուսանողներից մեկի հարցին` ասաց  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Խոսելով Արցախի տեղեկատվական անվտանգության մասին, Սլավոնական համալսարանի նորընծա պատվավոր դոկտոր Բակո Սահակյանը նշել է, որ չնայած ներկայումս տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու հնարավորությունները «միջին աստիճանի» վրա են, համապատասխան աշխատանքներ են իրականցվում, և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը հնարավորություն կտա ապագայում ավելի բարձր աստիճանի բարձրացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը:
... Շարունակություն »
Просмотров: 517 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, նա նախատեսում է հանդիպումներ պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:

Հայաստանում պ-ն Ֆրիդմանը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ... Շարունակություն »
Просмотров: 526 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել` եկամուտների գծով՝ 910 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1042.5 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է ... Շարունակություն »
Просмотров: 469 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատի մուտքի մոտ քիչ առաջ դիմավորել  է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը: Նախագահների երկկողմ հանդիպումից հետո, մեր թղթակցի փոխանցմամբ, կտրվի աշխատանքային ճաշ: 

Մինչև նախագահ Սարկոզիի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: Ավելի ուշ Հայաստանի ղեկավարը կահնդիպի նաև Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը սեպտեմբերի 22-26-ն աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին, ինչպես նաև Հայաստանի անկախության 20-ամյակի առթի ... Շարունակություն »
Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

7 թուրք ուսուցիչներ առևանգվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից:

Թուրքական մամուլի հաղորդմամբ, քուրդ զինյալները ուսուցիչներից 4-ին առևանգել են Էլազըղի Արըջաք շրջանից, իսկ 3-ին՝ Դիարբեքիրից։

Նշվում է, որ ուսուցիչներից 4-ը կանայք են։

/Times.am/
Просмотров: 529 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 6 7 ... 165 166 »

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ