Օրացույց |
---|
« Сентябрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
-Հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և դրանց հետագա զարգացումը չպետք է տեղի ունենա Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների և 1915թ. հայոց ցեղասպանության չճանաչման հաշվին,- Նյու Յորքում ԱՄՆ հյուսիսային ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի և Կենտրոնական կոմիտեի անդամ Հրայր Բարոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, սփյուռքին և Հայրենիքի միջև կապերը և այլն։
Просмотров:
744
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարի եւս նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա են մեկնել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը:
Просмотров:
629
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
Ամերիկացիները` Արցախին /Americans for Artsakh/ կազմակերպությունը Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատանը անց է կացրել միջոցառում` նվիրված Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության ակտիվացմանը: ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը և հանրապետությունում առկա ներկա իրավիճակը: Միջոցառմանը նշվել է, որ այսօր Կովկասը նշանակալի տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում և շատ կարևոր է հանրության հանգամանալի տեղեկացվածությունը Արցախի մասին, որպեսզի սատարեն նրան`պահպանելու իր ուժն ու նույնականությունը:
Просмотров:
755
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ:
Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: «Չեմ կարծում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ լավ միտք է: Սակայն, մյուս կողմից, կարևոր եմ համարում, որպեսզի Ուկրաինան լինի իսկապես անկախ»:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Քիսսինջերը Ռուսաստանի ապագան ևս չի կապում ՆԱՏՕ-ի հետ
...
Շարունակություն »
Просмотров:
699
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
Ղազախստանում 77 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Ղազախստանի հերոս, կինոռեժիսոր Ադրբեջան Մամբետովը: Իր կյանքի վերջին տասը տարիներին Ադրբեջան Մամբետովը եղել է Կապիբեկ Կուանըշբայեւի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ ժամանակահատվածում նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կոզը Քորփեշ` Բայան Սուլու», «Քըզ Ժիբեկ», «Կարագյոզ», «Քեռի Վանյա », «Այնուհետև լռություն է», «Արյուն և քրտինք» և այլն: Ադրբեջան Մամբետովի վախճանի կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը: «Վստահ եմ, որ նրա լուսավոր կերպարն ու ստեղծագործական ժառանգությունն ընդմիշտ կմնան ղազախ ժողովրդի հիշողության մեջ», – ասված է նախագահի նամակում:
Просмотров:
692
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՎՀ) գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են դեռևս 2009 թվականի ամռանը: Այդ մասին տեղեկություն է տարածել «ABC» հեռուստաընկերությունը: Բանտը գտնվում էր Վիլնյուսից քսան կիլոմետր հեռավորությամբ տեղադրված Անտիվիլայ գյուղի նախկին ձիահեծարանի տարածքում: Այդ տեղեկությունն արդեն հաստատել են Լիտվայի մի պաշտոնյա և ԿՀՎ նախկին աշխատակիցներից մեկը:
Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն, մասնավոր ձիահեծարանը գնվել է 2004 թվականին ԱՄՆ-ում գրանցված Elite ՍՊԸ-ի կողմից: Մի քանի ամիսների ընթացքում շենքը վերանորոգվել է և ամբողջությամբ համապատասխանեցվել իր նոր նշանակությանը: «ABC» հեռուստաընկերության զրուցակիցները հայտնել են, որ հայտնաբերված գաղտնի բանտը ժամանակին եղել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Լիտվայի վճարած «գնի» մի մասը:
...
Շարունակություն »
Просмотров:
668
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
Երեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: Սակայն դա դեռ առիթ չէ, որպեսզի իրավիճակը դրամատիզացնենք: Ընդհակառակը, անհրաժեշտ է մոտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ճանապարհներ որոնել ներկայումս Անդրկովկասում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար», – ասել է Ռուսաստանի նախագահը և հավելել, որ կա
...
Շարունակություն »
Просмотров:
683
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
19.11.2009
|
|
Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը կոչ արեց վերջ տալ «ագրեսիվ արշավներին» դեպի դեղատներ: Aysor-ի թղթակցի հաղորդմամբ` նա նշեց, որ A/H1 N1 կամ խոզի գրիպի համար նախատեսված «Տամիֆլյու» դեղամիջոցը միայն խիստ ծանր դեպքերի համար է անհրաժեշտ, որը մեր երկրում այս պահին չկա:
«Երբ սկսվեցին A/H1 N1 կամ խոզի գրիպին դիմակայելու միջոցառումները, առաջին խնդիրը ժողովրդին իրազեկելն էր, և 11 հիվանդ քաղաքացիներին հենց այդպես մենք կարողացանք բացահայտել»,- հայտարարեց Ա. Ասոյանը և մանրամասնեց. «Նրանցից 3-ը դիմել են հիվանդանոց` A/H1 N1 կամ խոզի գրիպի կասկածանքով, 5-ը պոլիկլինիկաներ և ևս 3 քաղաքացի օդանավակայանում է հայտնաբերվել, ինչը խոսում է ժողովրդի իրազեկվածության մասին»:
Просмотров:
683
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
«Ժողովրդավարական քայլը», որի մասին Թուրքիայում խոսում էին հուլիսից և որի մանրամասները վերջապես մասամբ ներկայացվեցին Թուրքիայի հանրությանը երեկ, իր մեջ ներառում է մի շարք դրույթներ, որոնք կապված են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, վերլուծաբանները տարբեր գնահատականներ են տալիս կառավարության տվյալ քայլին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր «Ժողովրդավարական քայլի» մասին, սակայն մանրամասները չէր հրապարակել։
Երեկ ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութայն ներկայացուցիչները խոսել են «Քրդական խնդրի» լուծման մանրամասների մասին։
Просмотров:
685
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
«Ժողովրդավարական քայլը», որի մասին Թուրքիայում խոսում էին հուլիսից և որի մանրամասները վերջապես մասամբ ներկայացվեցին Թուրքիայի հանրությանը երեկ, իր մեջ ներառում է մի շարք դրույթներ, որոնք կապված են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, վերլուծաբանները տարբեր գնահատականներ են տալիս կառավարության տվյալ քայլին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր «Ժողովրդավարական քայլի» մասին, սակայն մանրամասները չէր հրապարակել։
Երեկ ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութայն ներկայացուցիչները խոսել են «Քրդական խնդրի» լուծման մանրամասների մասին։
Просмотров:
666
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
| « 1 2 ... 163 164 165 166 »
|
|