Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, երկրի պետական պաշտոնյաների, քաղաքական և հանրային նշանավոր գործիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՌԴ Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության արտահերթ, վերակառուցողական համագումարը, որով ընկերությունը վերանվանվեց ДОСААФ և փոխեց իր կարգավիճակը:

Համաձայն ՌԴ Կառավարության 2009թ. նոյեմբերի 28-ի որոշման, Պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն հասարակական կազմակերպությունը վերափոխվում է պետական-հասարակական կազմակերպության, ֆինանսավորվելու է պետական բյուջեից և կատարելու պետության կողմից առաջադրված խնդիրները, կապված քաղաքացիների ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական մասնագիտությունների ուսուցման, տեխնիկական մարզաձևերի զարգացման, պահեստազորի պատրաստության հարցերի հետ: Վերոհիշյալից բացի, ԴՈՍԱԱՖ-ի ուժերը ներգրավվելու են արտակարգ աղետների հետ կապված փրկարարական աշխատանքներին:

Համագումարը հաստատեց կազմակերպության նո ... Շարունակություն »
Просмотров: 782 | Добавил: Voskanapat | Дата: 21.12.2009 | Комментарии (0)

Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» օրաթերթի, Վանի Աղթամար կղզու պատմական Սուրբ խաչ եկեղեցին բացվելու է պատարագներ մատուցելու և ժամերգությունների համար, ինչի մասի հայտարարություն է արել Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն: Քարաօղլուն հայտնել է, որ համապատասխան թղթաբանությունը մշակույթի նախարարությայն հետ արդեն արված է և 2010 թվականի սեպտեմբերի 12-ին եկեղեցում պատարագ կմատուցվի:

«Այդ առիթով մենք հրավիրելու ենք հայազգի համաքաղաքացիներին և Վանին հատուկ հյուրասիրությամբ պատվելու ենք նրանց»,- ասել է Քարաօղլուն:

Վերջինիս համոզմամբ` Վանում զբոսաշրջության զարգացմանը մեծապես կարող են նպաստել Հայաստանն ու Իրանը: Ըստ կանխատեսումների` մինչև 2023 թվականը Վանի զբոսաշրջիկների թիվը կհասնի 1 միլիոնի:

«Հարկավոր է Իրանի հետ բացել մեր Քափըքոյ սահամանդուռը: Այդ դեպքում Իրանից մարդիկ մեկ ժամում կարող են Վան ... Շարունակություն »
Просмотров: 582 | Добавил: Voskanapat | Дата: 21.12.2009 | Комментарии (0)

Ազգային Նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Ժառագություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակով դիմել են նախագահ Ս. Սարգսյանին, ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին, ԱԳ նախարար Է. Նալբանդյանին և ԼՂՀ ԱԳ նախարար Գ. Պետրոսյանին.

«Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին շրջանի զարգացումները լուրջ անհանգստություններ են առաջացրել հայ ժողովրդի շրջանում: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է կապել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Իսկ Թուրքիայի իշխանությունները, որոնք արցախյան հակամարտությանն ադրբեջանամետ լուծում տալու համար շատ ավելի մեծ ջանքեր են թափում, քան պ ... Շարունակություն »
Просмотров: 661 | Добавил: Voskanapat | Дата: 21.12.2009 | Комментарии (0)


Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանում՝ դեկտեմբերի 18-ին, առանց քվեարկության ընդունվել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» վերնագրով բանաձևը:

Բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի 50-ից ավելի անդամ պետություններ` այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը: Հետաքրքրական է վերջինիս համահեղինակների ցանկում հայտնվելը: Առհասարակ, Ադրբեջանը վերջին շրջանում, միջազգային տարբեր համաժողովներում անհաջող փորձեր է կատարում յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի սկզբունքները, իսկ այս անգամ, ՄԱԿ-ում, փորձելով ցույց տալ թե իբր ազգերի ինքնորոշման թեման չի առնչվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, դարձել է ազգերի ինքնորոշման ջատագովը, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը, ի դեմս զարգացող երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և մյուսների, քաջատեղյակ է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման հիմքում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումը:
Просмотров: 606 | Добавил: Voskanapat | Дата: 21.12.2009 | Комментарии (0)

Եվրախորհրդարանը «Ադրբեջանում խոսքի ազատության» մասին բանաձև է ընդունել, որում խիստ քննադատական գնահատական է տվել երկրում խոսքի ազատությանը։

Ինչպես ասվում է բանաձևում, «Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատանքի համար մթնոլորտը վերջին տարիներին վատթարացել է, ժամանակավորապես փակվել են անկախ հեռուստառադիոընկերությունները, գրասենյակներից հեռացրել են առաջատար թերթերի խմբագրություններին, բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել ԶԼՄ-ների դեմ, ինչպես նաև հարձակումներ են կատարվել լրագրողների վրա»։ Այդ մասին հաղորդում է Кавказский узел-ը։

Բացի այդ, 2008թ. դեկտեմբերին արգելվել էր BBC, «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակումը։

Բանաձևում նշվում է նաև «քաղաքական դրդապատճառներով» բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի ձերբակալության և «անարդար դատական որոշման» հիման վրա կալանավորելու մասին։ Եվրախորհրդարանը Ադրբեջան ... Շարունակություն »
Просмотров: 659 | Добавил: Voskanapat | Дата: 18.12.2009 | Комментарии (0)

Ըստ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության, դեկտեմբերի 16-ին, ժամը 04.00-ին ոստիկանության Իջևանի բաժնից ահազանգ է ստցվել, որ 3 զինված անձիք Կայանավան գյուղից խոշոր եղջերավոր անացուն են գողանում:

Պարզվել է, որ Կայանավան գյուղի տարածքում, հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնությամբ հերթապահություն կատարող ոստիկանները երկաթգծի վրա 3 զինված մարդ են նկատել, ովքեր անասուններ էին տանում Ադրբեջանի ուղղությամբ:

Նրանց ինքնությունը պարզելու ընթացքում զինյալները փորձել են գործադրել իրենց մոտի հրազենները, սակայն ոստիկանները նախազգուշական կրակ են բաց արել: Հանցագործները, թողնելով 11 խոշոր և 4 մանր եղջերավոր անասուններ, դիմել են փախուստի:
 
Հայտնաբերվել են արյան հետքեր դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորությամբ, որոնք տանում էին դեպի ադրբեջանական սահմանը:

Պարզվել է, որ Դիտավան գյուղի բնակիչներից մ ... Շարունակություն »
Просмотров: 672 | Добавил: Voskanapat | Дата: 18.12.2009 | Комментарии (0)

Շուշիում այսօր շահագործման է հանձնվել մանկապատանեկան մարզադպրոց, որը կառուցվել է պետական ներդրումների շրջանակներում։
Շինարարությունը 29.5 մլն դրամ է արժեցել։ Այն իր մեջ ներառում է երկու մարզադահլիճ, սանհանգույցներ եւ լոգարաններ։ Մարզադպրոցը ապահովված է ջեռուցման ավտոմատ համակարգով, շուրջօրյա ջրամատակարարմամբ եւ այլ հարմարություններով։
«Ղարաբաղ տելեկոմը» հոգացել է շախմատային սենյակի համար, իսկ ԼՂՀ նախագահը դպրոցին բիլիարդի սեղան է նվիրել։
Մարզադպրոցի ապահովումը անհրաժեշտ գույքով շարունակվում է։
Նյուս ամ

Просмотров: 642 | Добавил: Voskanapat | Дата: 17.12.2009 | Комментарии (0)

Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, դեկտեմբերի 14-ից 17-ը Երևանում անցկացվեց ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ:

Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրեցին «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ռազմական նշանակության արտադրան ... Շարունակություն »
Просмотров: 586 | Добавил: Voskanapat | Дата: 17.12.2009 | Комментарии (0)

Ըստ ԱզերԹաջ գործակալության, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլիսի Քիլիչը: Խոսելով առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարարի Թուրքիա կատարվելիք այցի շրջանակներում վիզային ռեժիմի հնարավոր քննարկման մասին, նա նշել է, որ այցի ծրագիրն արդեն հայտնի է:

Просмотров: 682 | Добавил: Voskanapat | Дата: 17.12.2009 | Комментарии (0)

Ըստ ԱՊԱ գործակալության տվյալների, սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Ազեր Միսիրխանովը, «Աբդուլա» մականունով, որը հայտնի էր որպես միջազգային հանցավոր ցանցին կապված ծայրահեղական կրոնական խմբի ստեղծող և մի շարք ծանր հանցագործությունների հեղինակ:

Նա սպանվել է Աֆղանստանում, ամերիկյան ուժերի կողմից զինված կազմավորումների դեմ ձեռնարկված գործողությունների ժամանակ:

Միսիրխանով-Աբդուլան Աֆղանստանում հայտնի «Ազեր Աբու-Օմար» ահաբեկչական զինված ջոկատի էմիրն էր:

Վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացնելիս, ինչպես ԱՊԱ-ն, այնպես էլ մյուս ադրբեջանական գործակալությունները չեն մոռացել նաև հատկապես նշել, որ ամերիկյան ավիահարձակումը կազմակերպվել է մուսուլմանների սուրբ տոնի` ղուրբանի ժամանակ:
Просмотров: 641 | Добавил: Voskanapat | Дата: 16.12.2009 | Комментарии (0)

« 1 2 ... 161 162 163 164 165 166 »

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ