Օրացույց |
---|
« Сентябрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Միացյալ Նահանգների նախագահի նախկին հատուկ խորհրդական Մարկ Մեդիշը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված չէ միմիայն հակամարտող կողմերից։ Այդ մասին գրում է Tert.am-ը:
«Որպես մարդ, ով աշխատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ Քլինթոնի վարչակազմի օրոք, ես վաղուց կարծում էի, որ կարգավորման փոխադարձ ընդունելի լուծումը հնարավոր է ձեռք բերել, բայց, ցավոք, տարբեր մայրաքաղաքներում օպորտունիստական քաղաքական հաշվարկներն արգելափակել են այն»,- նշել է փորձագետը։
Խոսելով Հարավային Կովկասում կայունության պայմանների մասին՝ Մեդիշը նշել է, որ հակամարտող կողմերը հասկացել են, որ առճակատման ճանապարհը չափազանց վտանգավոր է և չի բխում ոչ մեկի շահերից։
...
Շարունակություն »
Просмотров:
724
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
Թուրքիայի արևմտյան շրջանում երկաթուղային գծերից դուրս է եկել արագընթաց գնացք, հաղորդում է Tert.am կայքը` հղվելով BBC-ին: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, երկաթուղային գծերից շեղվել են արագընթաց գնացքի չորս վագոններ:
Տուժածների կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Անկարայից 220 կմ դեպի արևմուտք: Գնացքը, ըստ վերջին տվյալների, շարժվում էր Անկարայից դեպի Էսքիշեհիր:
Просмотров:
753
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:
Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղավարներ է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությու
...
Շարունակություն »
Просмотров:
696
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
-Թուրքերի այն ատելությունը, որը մենք այսօր տեսնում ենք հայերի նկատմամբ, արձանագրությունների վավերացման կամ չվավերացման դեպքում չի փոխվելու,-«7օր»-ին ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել են «Ահաբեկիչներն ու հայերը թուրքերի թշնամիներն են», «Չենք թողնի մոռանալ Աթաթուրքի անունը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։ Այդ ամենի հետևանքով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Լ. Մելիք Շահնազարյանը նշել է նաև, որ հայերս պետք է լավ հասկանանք՝ Թուրքիան եղել և շարունակելու է մնալ թշնամի պետություն, քանի որ ցանկացած ազգի մտածելակերպը հ
...
Շարունակություն »
Просмотров:
701
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.11.2009
|
|
Այսօր Ժնևում կմեկնարկի Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ բանակցությունների ութերորդ փուլը, որի ընթացքում կքննարկվեն Թբիլիսիի և Ցխինվալի, ինչպես նաև Թբիլիսիի և Սուխումի միջև ուժի չկիրառման նախապատրաստվող համաձայնագրերի մանրամասնությունները: Այդ մասին հաղորդում է «Այսօր» լրատվական գործակալությունը: Սպասվում է, որ վրացական կողմը նաև կբարձրացնի Հարավային Օսիայում ձերբակալված դեռահասներին ազատելու հարցը:
Խոսքը վերաբերում է չորս դպրոցականների` Գեորգի Ռոմելաշվիլու, Ալեկո Սաբաձեի, Վիկտոր Բուչուկուրիի և Լեվան Խմիադաշվիլիի մասին, որոնք ս.թ. նոյեմբերի 4-ին հատել էին Վրստանի հսկողության տակ գտնվող տարած
...
Շարունակություն »
Просмотров:
666
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.11.2009
|
|
Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի և վարչապետ Գորդոն Բայնայի հետ։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ գործակալությունը:
Հունգարիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններն առաջ մղելու գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և համագործակցությունը միջազգային միջխորհրդարանական կառույցներում։
Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի հետ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները։ Կողմերը նշել են, որ մի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի
...
Շարունակություն »
Просмотров:
692
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.11.2009
|
|
Նոյեմբերի 10-ին, ՀՀ Նախագահի Հունգարիա պետական այցելության ավարտից հետո, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ պաշտոնական այցով Բուդապեշտից ուղեւորվեց Շվեյցարիա:
Բեռն ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ:
Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբեր
...
Շարունակություն »
Просмотров:
696
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.11.2009
|
|
Երեկ թուրքական խորհրդարանում հրահրոց է տեղի ունեցել իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև քրդական հարցի քննարկման ընթացքում: Այդ մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Սկզբում ընդդիմադիր պատգամավորները խանգարել են ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը` նրա խոսքի ժամանակ բարձրացնելով տարբեր ցուցապաստառներ հետևյալ արտահայտություններով. «ՔԱԿ-ը, հայերը և ահաբեկիչները թուրքերի թշնամիներն են», «Չմոռանանք Աթաթյուրքի անունը» և այլն:
Թուրքիայի ծորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, ընդհատել է նախարար Աթալայի խոսքը և կոչ արել իջեցնել ցուցապաստառները: Սակայն երբ իշխող կուսակցության փոխնագահա Սուադ Քալըջը
...
Շարունակություն »
Просмотров:
755
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.11.2009
|
|
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի:
Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, իբր` պաշտպանության նախարարության համակարգում կադրային բարեփոխումները կատարվում են նախարարության գործունեությունն էլ ավելի բարելավելու նպատակով, պնդում է, որ Քյարամ Մուստաֆաևը շուտով կփոխարինի Սաֆար Աբիևին պաշտպանության նախարարի պաշտոնում:
Просмотров:
715
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
11.11.2009
|
|
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը ճիշտ մոտեցում չի համարում, որ քաղաքական ուժերը ներքաղաքական կյանքը պայմանավորում են միջպետական հարաբերություններով։ Այս մասին Լ. Մելիք-Շահնազարյանն ասել է «7օր»-ի թղթակցի հետ զրույցում՝ նշելով նաև, որ ցանկացած միջպետական հարաբերություն, այդուհանդերձ, իր արտացոլումն է գտնում ներքաղաքական հարաբերությունների վրա, և շատ դեպքերում այս կամ այն կուսակցության և կուսակցության ղեկավարների դիմակն է պատռում։
-Օրինակ՝ ինձ համար այսօր իսկապես շատ վիրավորական է «Հայ ազգային կոնգրեսի» դիրքորոշումը,- ասել է քաղաքագետը՝ կարծիք հայտնելով, որ կուսակցությունները շատ հաճախ այնպիսի դիրքորոշում են արտահայտում, որը բոլորովին տարբերվում է նախկինում հնչեցվածից։
Просмотров:
734
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.11.2009
|
|
|
|