Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Апрель 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պապովին և ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: 

Միջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ նման դիրքորոշումը հակ ... Շարունակություն »
Просмотров: 1424 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

«Հասկանալի է, որ ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ»,- այս մասին «SalamNews»-ի հետ հարցազրույցում նշել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն։

«Հակամարտւթյունում առկա են միմյանց հակասող միջազգային իրավական երկու սկզբունքներ՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքը»,- նշել է դեսպանը և հավելել.

«Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների արդյունքում առայժմ որևէ առաջընթաց չի գրանցվել, և ես հասկանում եմ աճող անհամբերությունը։ Սակայն հասկանալի է, որ նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ։ Այդ պատճառով դրական եմ վերաբերվում բանակցային գործընթացի շարունակմանը»։
Просмотров: 1624 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մամուլի ասուլիսի ժամանակ իր ափսոսանքն է արտահայտել Ադրբեջանում ապրիլի 2-ին կայացած հանրահավաքի ժամանակ ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ:

«Մենք մեր ափսոսանքն ենք արտահայտել ազատազրկման դատապարտված ցուցարարների համար, որոնք ձերբակալվել էին իրենց դիրքորոշումներն արտահայտելու պատճառով: Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն»,- նշել է Մ. Բրայզան:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 14 ընդդիմադիր ակտիվիստներ ազատարկման են դատապարտվել: Վերջիններս մեղադրվել են հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը դիմադրելու, ինչպես նաև օտար սեփականությանը վնաս հասցնելու համար: Սակայն ... Շարունակություն »
Просмотров: 1449 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

/Panorama.am/
 
Просмотров: 1409 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում ստատուս քվոյի ներկայիս պահպանումը անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին հաղորդում է «Salamnews»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ ասուլիսի ժամանակ Բրայզան նշել է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը:

«Ես տեսնում եմ, որ բոլոր երեք համանախագահները մեծ հետաքրքրություն և նվիրվածություն են ցուցաբերում ցանկացած ձևաչափում Ադրբեջանի հետ աշխատանքներում»,- ասել է դեսպանը:

Բրայզան նաև հայտարարել է, որ հակամարտության ռազմական լուծումն անհնարին է և հավելել, որ «ինչքան հնարավոր է սեղ ... Շարունակություն »
Просмотров: 1284 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

Պաշտոնական Թեհրանը իրանցի զինվորի սպանության կապակցությամբ բողոքի նոտա է հղել Բաքվին։ Այս մասին տեղեկացնում է «Ապա» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարություն, որտեղ և նրան հանձնել են բողոքի նոտան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանա–իրանական սահմանին սպանվել է իրանցի զինծառայող 20-ամյա Աքփեր Գասանպուրին։

/Panorama.am/
Просмотров: 566 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

Հաջորդ շաբաթը կոչվելու է ՄԱԿ-ի, քանի որ հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի օրն է: Այդ շաբաթվա ընթացքում Երևանում և ՀՀ մարզերում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

Նշենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունն ստորագրվել է 1945 թ-ի հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ին, որը և նշվում է որպես ՄԱԿ-ի օր: 1992 թ-ի մարտի 2-ից ՄԱԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Դ. Գերչևան ասաց, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է հենց հոկտեմբերի 24-ին` Երևանում ՄԱԿ-ի շենքի վրա տեղադրվելու են արևային հոսանքի աղբյուր հանդիսացող պանելներ (Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն առաջինն է աշխարհում, որի շենքի վրա տեղադրվում են արևային պանելներ), որը հետապնդում է երկու ... Շարունակություն »
Просмотров: 618 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր հինգ նոր անդամների անդամակցության հարցը դեռ քննարկման փուլում է ու վերջնական որոշում կայացված չէ: Ադրբեջանն էլ է անդամակցության դիմում ներկայացրել ու վերջնական որոշում կայացնելիս ըստ պատշաճի հաշվի կառնվի տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունների, հատկապես ղարաբաղյան հակամարտության փաստը և այն հետևանքները, որ Ադրբեջանի հնարավոր անդամությունը կարող է ունենալ հակամարտությունը կարգավորելու ջանքերի վրա: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:

Նա նաև նշեց, որ թեև ՄԱԿ-ը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական գործունեություն չի ծավալում, բայց աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին` գործադրելով բոլոր ջանքերը այն ուղղությամբ, որ հակամարտությունը իր խաղաղ կարգավորումը ստանա ... Շարունակություն »
Просмотров: 561 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի հետ: 

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, կողմերը մանրամասն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները և դրանց առավել խորացման ուղիները, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը: 

ՀՀ դեսպանը Հարոլդ Ալբրեխտին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան արծարծված հարցադրումների Հարոլդ Ալբրեխտը վերահաստատել է իր և բարեկամության խմբի անդամների անվերապահ աջակցությունը:< ... Շարունակություն »
Просмотров: 527 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

«Եթե ինչ որ մեկը կարող է մտածել, թե Ադրբեջանը իրենից ներկայացնում է հաջողակ կառավարվող տնտեսություն, ապա նշենք, որ այն կառավարվում է դիկտատորների կողմից: Մեր իշխանությունները չեն ցուցաբերում հանդուրժողականություն ոչ միայն քաղաքական հակառակորդների, այլ նաև բիզնեսում իրենց մրցակիցների նկատմամբ»: Այս մասին հայտնել է Թուրան լրատվական գործակալությունը, վերլուծական անդրադարձ կատարելով «Doing Business 2012» զեկույցում Ադրբեջանի զբաղեցրած հորիզոնականին:

Վերլուծելով զեկույցի մանրամասները և Ադրբեջանի տնտեսական բարեփոխումները, աղբյուրը նշել է, թե զարմանալի է, որ Ադրբեջանը արդեն 4 տարի է միշտ բարձրաձայնում է, որ «Ադրբեջանը բարելավել է իր դիրքերը», այնինչ «չի փոխվել երկրի մենաշնորհային անհեթեթ իրավիճակը: Մենաշնորհը Ադրբեջանում կիսապետական է ըստ ձևի, և հակապետական ըստ բովանդակության: Պետության ղեկավարը և կառա ... Շարունակություն »
Просмотров: 563 | Добавил: Voskanapat | Дата: 21.10.2011 | Комментарии (0)

« 1 2 3 4 ... 165 166 »

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ