Օրացույց |
---|
« Сентябрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել էներգետիկ ծրագրերին, ընդգծելով, որ Հայաստան ըմբռնումով է մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության և մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց «նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության և հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ»:
ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետևաբար հավասարակշռության պահպանմանը:
Просмотров:
514
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման»,-ելույթ ունենալով Վարշավայում այսօր մեկնարկած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա շարունակել.
«Նաև այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի Նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պ
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին»,-այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Վարշավայում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին:
Իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
ՀՀ նախագահը նաև ասել է, որ իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը
...
Շարունակություն »
Просмотров:
503
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել ԵՄ Արևելյան գործընկերության դերին, ԼՂ խնդրին, էներգետիկ ծրագրերին և այլն:
ՀՀ նախագահը Արևելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն է համարել, որը նոր շունչ է հաղորդել և նոր հեռանկարներ բացել Եվրամիության և Արևելյան գործընկերների հարաբերությունների համար:
«Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը և ուղենշել հետագա անելիքները: Գագաթնաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արևելյան գործընկերության նկատմամբ վեր
...
Շարունակություն »
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի որդին նշանակվել է Ղազախի շրջանի դատախազի օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է «Ապա» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փախանցմամբ, գլխավոր դատախազի՝ Զակիրա Հարալովայի հրամանով Աբիևի Ռոման Սաֆար օղլուն նշակավել է Ղազախյան շրջանի դատախազի օգնական: Մինչև այդ, Աբիևն աշխատել է Ղազախյան շրջանի դատախազությունում որպես տեսուչ:
Հարկ է նշել, որ Ղազախի շրջանի դատախազ Զակիր Հարալովը Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակի որդին է եղել:
/Panorama.am/
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Թուրան» լրատվական գործակալությունն «Atlas» վերլուծական կայքից արտատպել է «Ղարաբաղի շարունակությունը Պուտինի հետ» հոդվածը, որը ներկայացնում ենք որոշ կրճատումներով.
«Մի քանի ամսից Ռուսաստանում կավարտվի Դմիտրի Մեդվեդևի դարաշրջանը: Վլադիմիր Պուտինը պատրաստվում է կրկին զբաղեցնել նախագահական աթոռը և ժառանգել Մեդվեդևի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ կիսատ թողած գործերը: Մեդվեդևի նախագահությունը բավական արագ անցավ: Նա չկարողացավ Ռուսաստանի կերպարը փոխելու ունակ ռեֆորմներ իրականացնել: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ու մոդեռնիզացիայի մասին բազմաթիվ ելույթներին` նա չկարողացավ իրական արդյունքների հասնել: Երեք տարի առաջ Մեդվեդևը ձեռնամուխ եղավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը:
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.09.2011
|
|
Թուրքիայում մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքով, Թուրքիայի վարչապետ Էրդողանը կկրկնի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի քայլերը: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Էրդողանը, ամենայն հավանականությամբ, գնալու է Պուտինի հետքերով, և այդ իսկ պատճառով Թուրքիայում արհեստական կերպով արագացվել է սահմանադրական բարեփոխումների քննարկումը: Իսկ թե արդյոք կյանքի կկոչվեն Էրդողանի նպատակները՝ ժամանակը ցույց կտա»,- այս մասին նշել է քաղաքագետ Արիֆ Կեսկին:
Նշենք, որ Թուրքիայում Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընդհանուր ընտրողների 50 տոկոս ձայները:
Просмотров:
537
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.09.2011
|
|
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմին հատկացվեց 10 մլն դրամ` 2011 թ-ի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շեվրոլետ-ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով: Ինչպես նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդեն 11-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են հանրապետական այդ մրցույթները:
Այս տարվա «Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Լոռու մարզի Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Հարությունյանը, իսկ «Լավագույն դաստիարակ»` Երևանի N 25 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Սահակյանը:
/Panorama.am/
Просмотров:
555
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.09.2011
|
|
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ըստ հրամանագրի` ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման մեջ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից սահմանվում է անվանական կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 20 (քսան) հազար դրամ գումարի չափով:
Հաստատվել է Արցախի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ
...
Շարունակություն »
Просмотров:
552
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.09.2011
|
|
Ադրբեջանական բանակի սպան ինքնասպանության փորձ է իրականացրել: Վերջինս այս պահին գտնվում է զինվորական հոսպիտալում, վիճակը ծանր է: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Լրատվականը հայտնել է, որ միջադեպը գրանցվել է Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում: Բանն այն է, որ մի քանի օր առաջ, նշյալ զորամասի բուժծառայության պետ, կապիտան Ջեյհուն Զահիդովը փորձել է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել: Դրանից անմիջապես հետո, վերջինս ձեռքերը մտցրել է եռացող կաթսայի մեջ:
Այ պահին, վերջինս ծանր վնասվածքներով գտնվում է զինվորական հոսպիտալներից մեկում:
Просмотров:
581
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
29.09.2011
|
| « 1 2 3 4 5 6 ... 165 166 »
|
|