Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը բաց նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԵՀՄ Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեծարգո պարոն նախարար: Հունվար ամսին Լոնդոնում Ձեր ունեցած ելույթների վերջում պատասխանելով մեր` Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) ներկայացուցչի հարցերին, Դուք երկու անգամ հայտարարել եք, որ Թուրքիան չի պատրաստվում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները` քանի հայերը չեն հրաժարվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման պահանջից և չեն պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ արյունով ազատագրված տարածքները: Այսինքն, այն փաստը, որի վրա սևեռել էին ուշադրությունը Եվրոպայի և ողջ աշխարհի հայկական կազմակերպությունները, այն է, որ չնայած Հայաստանը հարգելով պայմանավորվածությունները չի ընդգրկել արձանագրություններում ոչ մի նախապայ
...
Շարունակություն »
Просмотров:
618
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2010
|
|
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Ստամբուլում և Անկարայում քննարկել Է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի ստեղծմանը Թուրքիայի մասնակցության հարցերը: Ըստ ԱՄՆ-ի զինուժերի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության, Գեյթսը բանակցություններ Է վարել Թուրքիայի իր պաշտոնակից Վեջդի Գենյուլի և երկրի բարձրագույն զինվորական հրամանատարության ներկայացուցիչների հետ:
«Լեհաստանը և Ռումինիան համաձայնել են իրենց տարածքներում տեղաբաշխել կալանիչ հրթիռներ: Չեմ ցանկանում մանրամասների մեջ մտնել, բայց Անկարայում և Ստամբուլում քննարկումները վերաբերել են այն դերին, որ Թուրքիան կարող Է խաղալ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համատեքստում: Մենք, ըստ Էության, քննարկեցինք մի քանի տարբերակներ, և այդ քննարկումները կշարունակվեն»,-հայտարարել Է Գեյթսը երեքշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Просмотров:
610
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2010
|
|
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու կատարած այցելության նախօրեին իրանական «Sahar» հեռուստաընկերությունը հեռարձակել է հակաադրբեջանական տեսահոլովակ։ Սիոնիստական ագրեսիային զոհ դարձած պաղեստինյան մանուկների դիակների ֆոնի վրա, տեսահոլովակում ցուցադրվում են Ադրբեջանի և Իսրայելի պաշտոնատար անձանց դեմքերը։
Izrus –ի տեղեկություններով, «Կոմպաս» հաղորդման ժամանակ Գազայում սպանված մանուկների դիակները ցուցադրելու հետ մեկտեղ կադրում ադրբեջանական բանակի ֆոնին երևացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բացի այդ, հաճախ ցուցադրվել են Իսրայելի և Ադրբեջանի պաշտոնյաների ու երկու երկրների դրոշների կադրեր։
Հակադրբեջանական քարոզչության նախորդ սկանդալը հրահրվել էր Իրանի ազգային հեռուստառադիոընկերության կողմից՝ անցած տարվա հոկտեմբերին։ Այդ ժամանակ հեռուսաընկերության կայքէջում տեղադրվել էր տեսահոլովակ, որտեղ Ադրբեջանի դրոշի վրա 8 թևանի աստղի փոխարեն
...
Շարունակություն »
Просмотров:
641
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2010
|
|
ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ընթացիկ տարում հայկական մշակույթի օրեր անցկացնել մի շարք երկրներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, Բուլղարիայում կանցկացվի հայկական մշակույթի տարի, Վրաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Չինաստանում և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում` հայկական մշակույթի օրեր:
Նշված երկրներում կբացվեն ցուցահանդեսներ, կներկայացվեն երաժշտական և պարային կատարումներ, տեղի կունենան հայկական մշակույթը վեր հանող այլ միջոցառումներ: Մասնավորապես Բուլղարիայում նախատեսում են անցկացնել հայկական ձեռագրերի ցուցադրություն, հայ և բուլղարացի գրողների հանդիպում:
Просмотров:
566
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2010
|
| |