Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 26
Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարներ Օզդեն Օռնեկը և Իբրահիմ Ֆըրտընան դատախազության որոշմամբ հիգշաբթի կալանքից ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում Է թուրքական մամուլը, այս երկու նախկին բարձրաստիճան զորահրամանատարները հայտնվել Էին այն շուրջ հիսուն զինվորականների թվում, որոնք երկուշաբթի կալանավորվել Էին հակակառավարական դավադրության մեղադրանքով: Ներկայում նախնական կալանքի մեջ են 20 կասկածյալներ:
Просмотров: 733 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան բացառում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ինքնասպանության վարկածը և պնդում է, որ այստեղ գործ ունենք պատվիրված սպանության հետ: Այդ մասին նա հայտարարել է Զվիադ Գամսախուրդիայի զոհվելու հանգամանքների հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հինգշաբթի օրվա նիստում:

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, որը պաշտոնը թողել էր 1991-1992 թվականների այսպես կոչված «թբիլիսյան պատերազմի» հետևանքով, 1993 թվականի դեկտեմբերի վերջին մահացել է չպարզված հանգամանքներում, երբ թաքնվում էր Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային գյուղերից մեկում իր կողմնակցի տանը:

«Ես իսկույն ասացի, որ դա պատվիրված սպանություն է, երբ իմացա Զվիադ Գամսախուրդիայի սպանության մասին»,- հայտարարել է Սիգուան: Ընդսմին նախկին վարչապետը չի բացառել այդ սպանության կազմակերպմանը պետության այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի հն ... Շարունակություն »
Просмотров: 607 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Իրանի օդային սահմանները պաշտպանելու համար մոտ ժամանակներս երկրի ռազմաօդային ուժերի կազմում մարտական հերթապահություն կսկսի «Սաեգե» ինքնաթիռների առաջին էսկադրիլիան: Այդ մասին հաղորդել է իրանական Ֆարս գործակալությունը` վկայակոչելով Իրանի ռազմաօդային ուժերի օպերատիվ հարցերով հրամանատարի տեղակալ գեներալ Սեյեդ Մոհամադ Ալավիին:

«Սաեգե» իրանական առաջին կործանիչի փորձարկումները տեղի են ունեցել 2006 թվականի սեպտեմբերին երկրում անցկացված լայնածավալ համազորային վարժանքների ընթացքում: Ինչպես այն ժամանակ հայտարարեցին իրանցի զինվորականները, «Սաեգե»-ն ամերիկյան F-18 կործանիչի նմանօրինակն է, սակայն մի շարք տեխնիկական պարամետրերով գերազանցում է նրան»:
Просмотров: 610 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

The Guardian բրիտանական թերթը գրում է, թե հարկ է, որ Վրաստանն ընդունի պատմության ընթացքը և հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերաինտեգրման ռազմավարությունից: Հրատարակության կողմից հրապարակված վերլուծական հոդվածում նշվում է, որ Հարավային Օսիան և Աբխազիան Թբիլիսիի ղեկավարման ներքո վերադարձնելու վրացական իշխանությունների քաղաքականությունն անհաջող է:

Հոդվածի հեղինակ Ջորջ Հյուիտը նշում է, որ բռնազավթված տարածքների վերաբերյալ Վրաստանի կողմից հրապարակված պետական ռազմավարությունը կարող է ստանալ արտասահմանյան կողմնակիցների աջակցությունը, բայց այն բացարձակապես անօգուտ է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում:

«Այդ փաստաթղթի բոլոր հիանալի ու բարձրաշունչ խոսքերի հետևում անտեսվում է գլխավոր հիմնախնդիրը, այն, որ աբխազներն ու օսերը չեն ցանկանում «վերաինտեգրվել» Վրաստանի ունիտար պետության մեջ,- ընդգծվում է հոդվածում:- Անիմաստ է, օրինակ, Աբխազիայի կառ ... Շարունակություն »
Просмотров: 707 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Իրանը պատրաստ է Ադրբեջանից գնել մինչև 10 մլրդ խորանարդ մետր գազ: Այդ մասին հինգշաբթի Բաքվում ասել է Ադրբեջանում Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամին: «Իրանը պատրաստ է Ադրբեջանից գնել այնքան գազ, որքան երկիրը կարող է մատակարարել:

Մենք պատրաստ ենք Ադրբեջանից գնել մինչև 10 մլրդ խորանարդ մետր գազ»,- նշել է Բահրամին: Դեսպանը հիշեցրել է, որ ներկայում Ադրբեջանը Իրանին մատակարարում է երկու միլիոն խորանարդ մետր գազ:

Այդ ծավալից մոտ 800 հազար խորանարդ մետրը մատակարարվում է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում swap գործառնությունների շրջանակներում, իսկ 1,2 մլն խորանարդ մետրը` ստորագրված կարճաժամկետ պայմանագրի շրջանակներում:
Просмотров: 611 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

ԱՄՆ-ը Վրաստանին 110 մլն դոլար կհատկացնի էներգետիկական երկու նախագիծ իրացնելու համար: Այսպես նախատեսված է այն համաձայնագրով, որը հինգշաբթի ստորագրվել է Թբիլիսիում տնտեսական հարցերով զբաղվող աշխատանքային խմբի գործունեության արդյունքում, որն ստեղծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին խարտիայի շրջանակներում: Ամերիկյան կողմից փաստաթուղթն ստորագրել է այդ երկրի պատվիրակության ղեկավար, ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ էկոնոմիկայի և բիզնեսի հարցերով օգնական Խոսե Ֆեռնանդեսը:

Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայինդուրաշվիլին, համաձայնագրի շրջանակներում 80 մլն դոլար կհատկացվի Փոթիում գազամուղի կառուցմանը: Երկրորդ նախագիծը նպատակամղված է Սենակիում էլեկտրացանցի զարգացմանը: Տարածաշրջանում էլեկտրատնտեսության վերակառուցման համար կծախսվի 30 մլն դոլար:
Просмотров: 633 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Սիրիան և Իրանը «այլ ընտրություն չունեն, քան երկկողմ հարաբերությունների ամրապնդումը հանուն իրենց ժողովուրդների անկախ ապագայի»: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Իրանի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադի հետ ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսում` նա ընդգծել է, որ «Մերձավոր Արևելքում չեն թուլացրել նեոգաղութատիրությանը դիմադրելու ուժերը, որոնք շարունակում են պաշտպանել իրենց դիրքերը»: Ասադը հայտնել է, որ Իրանի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկել է պաղեստինցիներին աջակցելու անհրաժեշտությունը, որոնք դիմակայում են Իսրայելի կողմից իրականացվող «ահաբեկչության քաղաքականությանը»:

Նա կոչ է արել «ամենայն լրջությամբ վերաբերվել Իսրայելի ռազմական սպառնալիքներին, հաշվի առնելով, որ այդ պետության պատմությունը կապված է ագրեսիաների, բռնազավթումների ու բռնակցումների հետ»: Ասադի խոսքով` Սիրիան «պատրաստ է դիմագրավել ուխտադրուժ հարձակումը և չի սահմանափակվի միա ... Շարունակություն »
Просмотров: 630 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի JOHN L HALL նավը հինգշաբթի մտել է Վրաստանի տարածքային ջրեր և ներկայում գտնվում է Փոթիի նավահանգստում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի ներքգործնախարարության սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Փոթիում ծրագրված են տարբեր միջոցառումներ, մասնավորապես, նավի հրամանատարի հանդիպումը Փոթիի քաղաքագլուխ Իվանե Սաղինաձեի և այլ պաշտոնատարների հետ: Նավում տեղի կունենա հանդիպում Վրաստանի ափամերձ պահպանության սպաների հետ, որտեղ կքննարկվեն վարժանքների հետ կապված հարցերը: JOHN L HALL Վրաստանից կմեկնի մարտի 4-ին:

Մինչ այդ, ուրբաթ ճրը նավում կսկսվեն եռօրյա համատեղ տեսական ու գործնական վարժանքներ JOHN L HALL-ի անձնակազմի և Վրաստանի ափամերձ պահպանության աշխատակիցների մասնակցությամբ: Մարտի 1-ին ամերիկյան նավը կմտնի Բաթումի նավահանգիստ, որտեղ ևս ծրագրված են համանման միջոցառումներ:
Просмотров: 651 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Այցով ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես Է եկել Իրանի դեմ «ամենախիստ պատժամիջոցները» սահմանելու օգտին: Նա այս դիրքորոշումը շարադրել Է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի հետ հինգշաբթի կայացած հանդիպմանը: «Իրանը հիմնախնդիր Է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի համար: Ներկա փուլում կարևոր Է Իրանի դեմ կիրառել խիստ, կաթվածահար անող պատժամիջոցներ, որպեսզի կանխվի նրա առաջխաղացումը դեպի միջուկային զենքի ստեղծում»,- ասել Է Բարաքը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ Էր արել «արդյունավետ պատժամիջոցներ» կիրառել Իրանի նկատմամբ, քանի դեռ այդ երկիրը միջուկային զենք չի ստեղծել: Նա անլուրջ Էր համարել իրանական կողմի արած այն հայտարարությունները, թե Թեհրանն ուրան Է հարստացնում բժշկական իզոտոպներ ստանալու համար: «Դա անհեթեթություն Է: Ոչ ոք բալիստիկ հրթիռներ չի ստեղծում իզոտոպներ արտադրելու համար: Դրանից ատոմային ռումբի հոտ Է փչում: Դա միջուկայ ... Շարունակություն »
Просмотров: 633 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է քննարկել իր մասնակցությունը ռուսաստանյան «Հարավային հոսք» գազային նախագծին:

Այսօր SOCAR-ի գլխավոր գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսում Ռ.Աբդուլաևը հայտարարել է, որ իր ղեկավարած ընկերությունը հեռանկարային է գտնում հարավային էներգետիկական միջանցքով եվրոպական երկրներ գազի փոխադրման ուղղությունը: «Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում է այդ ուղղության զարգացման մեջ շահագրգիռ երկրների և ընկերությունների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ` նպատակ ունենալով տնտեսական արդյունավետության տեսակետից ընտրել ամենալավ երթուղին», -ասել է նա:
Просмотров: 659 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Google Earth ծրագրից օգտվողները որոնման տողում գրելով «Hazi Aslanov»` կարող են տեսնել Բաքվում կառուցվող Ադրբեջանի սահմանային զորքերի ակադեմիայի նոր շենքի նախագիծը, որի նկարը տիեզերքից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվան և ազգանվան սկզբնատառերն են` ադրբեջաներենով:

Տեղեկացնելով այդ մասին` «Ազադլըգ»-ն ընդգծել է, որ Ադրբեջանի ներկայիս վարչակարգի ղեկավարի` նման միջոցով սեփական անունը հավերժացնելու ձեռնարկումը բոլորովին էլ զարմանալի չէ: «Պատմությունը լի է փարավոնների, թագավորների, կուսակալների, շահերի` սեփական անունները հավերժացնելու բազմաթիվ օրինակներով: Հենց մեր օրերում էլ դիկտատուրան իշխող երկրներում ղեկավար անձի հավերժացումը հիմնական գործերից մեկն է համարվում: Սակայն, Ադրբեջանում մեր տեսած օրինակը դիկտատորական ռեժիմների` այս գործն անելիս այլևս մոդեռն տեխնոլոգիաներից օգտվելու ապացույցն է», -հայտնել է «Ազադլըգ»-ը:
Просмотров: 592 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Լատվիայի ԶԼՄ-ները հայտնել են, որ 10 տարուց ավելի դատարկ մնացած նախկին «Սկրունդա-1» ռազմական ավանը, որը տեղավորված է 45 հա տարածքի վրա, բաղկացած է 70 շենքերից և գտնվում է Ռիգայից 150 կմ, իսկ Բալթիկ ծովից՝ 70 կմ հեռավորության վրա, գեղատեսիլ վայրում ու կարող է վերածվել հանգստավայրի, փետրվարի 8-ին տեղի ունեցած աճուրդում 1 548 966 լատով (2 185 748 եվրո) գնել է որպես ֆիզիկական անձ հանդես եկած Ադրբեջանի քաղաքացի Մեհեմմեդ Գուրբանովը: Նրա անունը հայտնի է Լատվիայի բիզնես շրջանակներում:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի համաձայն, այդ գործում Գուրբանովը հանդես է գալիս որպես ուրիշների շահերը ներկայացնող միջնորդ: Ռազմական ավանի հետ կապված` գնորդի ծրագրերը հայտնի չեն: Գնորդը 10 տարիների ընթացքում պետք է Լատվիային առաջին 7 տոկոս վճարումը կատարի: «Ազադլիգ»-ը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, «Սկրունդա-1» նախկին ռազմավանի գնորդը Ադրբեջանի Gilan Holding Group կամ Ata Holding Group հոլդին ... Շարունակություն »
Просмотров: 636 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Արժույթի միջազգային հիմնադրամի` Ադրբեջանի գծով առաքելության ղեկավար Նինկե Օմեսը երեկ Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ «Ադրբեջանում ստվերային տնտեսության ծավալը վիթխարի է և այդ բնագավառում բարեփոխումների կարիք կա»:

«Ոչ նավթային հատվածում պետական գանձարանի պակասորդը վերացնելու երկու ճանապարհ կա: Առաջինը՝ վարկային վարչարարության ամրապնդումն է: Այսինքն, մինչ այժմ հարկեր չվճարողները պետք է բերվեն թափանցիկ հարկային դաշտ: Միջազգային կազմակերպությունների տվյալներով, Ադրբեջանում ստվերային տնտեսության ծավալը մոտ 60 տոկոս է: Ստվերային տնտեսության նվազեցումը պետական գանձարանի պակասորդը վերացնելու երկրորդ ճանապարհն է», -ասել է տիկին Օմեսը:
Տնտեսագետները «ստվերային տնտեսությունը» բացատրել են որպես հաշվառումից դուրս մնացած եկամուտներ, որոնք առաջանում են հարկերի, մաքսային հավաքագրումների, անօրինական զենքի ու թմրանյութերի առևտրի և այլ բնագավառներում չգրանցված շրջանառությունից: ... Շարունակություն »
Просмотров: 673 | Добавил: Voskanapat | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ