Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Февраль » 24
Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ արտակարգ լարված: Թուրքական աղբյուրների բնութագրմամբ` Անկարան բավականին թեժ մթնոլորտում է հայտնվել:
«Balyoz» (Մեծ մուրճ) անվանումով ծրագրի բացահայտմամբ սկսված դատական գործի շրջանակներում 49 գործող և պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների ձերբակալության կապակցությամբ նախօրեին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում գումարվել է արտակարգ ժողով: Այն ընթացել է շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղի նախագահությամբ:
Ըստ «Զաման» (Zaman) թերթի` ժողովին մասնակցել են թուրքական բանակի բոլոր գեներալներն ու ծովակալները: Գլխավոր շտաբի պաշտոնական կայքում հրապարակվել է մեկ նախադասությամբ հաղորդագրություն, որն ընդամենը իրազեկում է գեներալների ժողովի կայացման մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքական «Սոնսայֆա» (Sonsayfa) լրատվական ծառայությունը, վկայակոչելով անանուն
...
Շարունակություն »
Просмотров:
634
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Ճապոնիան Իրանին առաջարկել Է նրա ուրանը հարստացնել մինչև արդյունաբերական մակարդակ: Այդ մասին այսօր հաղորդել են ֆրանսիական դիվանագիտական աղբյուրներ: Նրանց խոսքով՝ Թեհրանն առայժմ պաշտոնական պատասխան չի տվել Տոկիոյի այդ նախաձեռնությանը: Սակայն «կողմերը շարունակում են քննարկել» առաջարկությունը: Հաղորդվում Է, որ Ճապոնիան իր առաջարկն արել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մասնավոր կոնսուլտացիաների ընթացքում հավանություն Է տվել այդ նախաձեռնությանը:
Просмотров:
671
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել Է, որ Ռուսաստանը կկատարի Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագիրը, բայց նախապես անհրաժեշտ Է կարգավորել մի շարք հարցեր: «Կա համապատասխան պայմանագիր: Կան բաներ, որոնք անհրաժեշտ Է կարգավորել մինչև դրա իրագործումը»,-ընդգծել Է նախարարը: Լավրովը նշել Է, որ կան սկզբունքային դրույթներ, որոնցից մեկն այն Է, որ «Ռուսաստանը, իր օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան, երբեք չի ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են տարածաշրջանի ապակայունացում առաջացնել»:
«Մեր սպառազինության բոլոր մատակարարումները համաձայնեցվում են այս սկզբունքին: Ակնկալում ենք, որ այդ հարցում նույնպիսի մոտեցում կունենան նաև բոլոր այն երկրները, որոնք սպառազինությունների մատակարարումներ են իրականացնում, ընդ որում ոչ միայն պաշտպանողական, այլև այնպիսի զենքերի, որոնք սպանում Էին մեր խաղաղապահներին»,-նշե
...
Շարունակություն »
Просмотров:
643
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
ԱՄՆ-ը գտնում Է, որ Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը կարելի Է լուծել դիվանագիտական ճանապարհով: Այդ մասին այսօր հայտարարել Է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բայեռլին: «Մենք իրանական հիմնախնդրի դիվանագիտական լուծման կողմնակիցն ենք»,-ասել Է նա Մոսկվայում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողության հարցերին նվիրված խորհրդաժողովում: Միևնույն ժամանակ Բայեռլին հավելել Է, որ «անհրաժեշտ Է լրացուցիչ ճնշում գործադրել՝ Իրանին ստիպելու փոխել իր ռազմավարական հաշվարկները»: Նրա խոսքով՝ այն, որ Իրանը չի ցանկանում
Просмотров:
626
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Սումգայիթի և Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող և միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված էժանագին քարոզչությանն ու ստահոդ փաստերին, նշվում է. «Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել այսպես կոչված „հայկական ագրեսիայի" զոհ` այդ նպատակով աղավաղելով ոչ միայն աշխարհին քաջ հայտնի ողբերգական դեպքերը, այլև` ժամանակին ադրբեջանական աղբյուրների վկայակոչումները»:
Դեսպան Նազարյանը, մասնավորապես, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, ուր անդրադառնալով Խոջալուի դեպքերին` վերջինս նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի ընդդիմությունը և միլից
...
Շարունակություն »
Просмотров:
611
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Ստամբուլի դատարանը փետրվարի 24-ին արտոնել Է յոթ մարդու ձերբակալումը այն գրեթե 50 գործող ու պաշտոնաթող զինվորականներից, որոնք երկուշաբթի կալանքի տակ Էին վերցվել պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկատվություն են տարածել թուրքական ԶԼՄ-ները: Ձերբակալածների թվում են երկու գործող ծովակալ, երեք պաշտոնաթող ծովակալ և երկու գնդապետ: Նրանց մեղադրանք Է առաջադրվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ կատարելու նպատակով ուժ կիրառելու» հոդվածով:
Դատարանը նաև կալանքից ազատել Է վեց մարդու: Դատախազները շարունակում են մյուս կալանավորվածների հարցաքննությունը: Միևնույն ժամանակ նրանք լիազորված չեն հարցաքննել կալանքի տակ գտնվող ռազմածովային և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատարներ Իբրահիմ Ֆըրտընին և Օզդեն Օռնեկին, քանի որ, գործող օրենսդրության համաձայն՝ այդ կարգի նախկին զինվորականների նկատմամբ հետաքննչական գործողություններ կարող են կատարել միա
...
Շարունակություն »
Просмотров:
596
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
17 մարդ Է զոհվել Թուրքիայի հյուսիս -արևմուտքում գտնվող Բալիքեսիրի նահանգի Դուրսունբեյ հանքահորում երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես հաղորդել Է Անատոլու գործակալությունը, 12 բանվոր տեղում զոհվել Է, ևս հինգը ստացած վանասվածքներից և այրվածքներից մահացել Է հիվանդանոցում: Նահանգի նահանգապետ Յըլմազ Արսլանի խոսքով, «ներկայումս հանքահորում ոչ ոք չի մնացել: Ավարտվել են նաև որոնողական-փրկարարական աշխատանքները»: Հանքարանային գազերի պայթյունի ժամանակ ընդամենը գետնի տակ եղել Է շուրջ 50 մարդ, նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանցից շատերը հիվանդանոց են տարվել այրվածքներով: Տեղի ունեցածի հանգամանքները պետք Է պարզեն փորձագետները:
Просмотров:
605
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Իրանին անհրաժեշտ է տարեկան 24-30 մլրդ դոլար ներդնել իր նավթի արդյունաբերության մեջ առաջիկա քսան տարում առաջադրված նպատակներն իրագործելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստատեսության պաշտոնական կայքը, ասել է Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Սեյֆոլլա Ջաշնսազը: «Իրանը առաջնային ուշադրություն է դարձնում իր հարևանների հետ համատեղ նավթի ու գազի հանքավայրերի, «Հարավային Պարս» գազի հանքավայրի շահագործմանը, որը գտնվում է Իրանի և Քատարի տարածքում»,- լրագրողների ասել է Ջաշնսազը: Նա հավելել է, որ Իրանը հարևան երկրների հետ համատեղ, ներառյալ Օմանը, Արաբական Միացյալ Ամիրայությունները և Սաուդյան Արաբիան, շահագործում է նավթի 12 հանքավայր:
Просмотров:
624
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
ԱՄՆ-ը «ստահոդ» է համարել իրանական կողմի արած այն հայտարարությունը, թե սուննիական «Ջունդուլլա» («Ալլահի զինվորներ») ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբդոլմալեք Ռիգին իր ձերբակալությունից մեկ օր առաջ այցելել է ամերիկյան ռազմակայան և ունեցել է ամերիկացիների կողմից տրված աֆղանական անձնագիր: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Ֆրանս Պրես գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ-ի կառավարության անունը չնշված մի աղբյուր: «Այդ մեղադրանքները բացարձակ սուտ են»,- նշել է աղբյուրը:
Նախօրյակին Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար (իրանական հատուկ ծառայությունների ղեկավար) Հեյդար Մոսլեհին իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքին հայտնել Էր, որ Իրանի անվտանգության ծառայության ուժերի կողմից ձերբակալված տարածաշրջանում հայտնի ծայրահեղական Աբդոլմալեք Ռիգին հանդիպումներ Է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ նման հանդիպում Է տեղի ունեցել 2008 թվականի ապրիլին: Իրանական հատուկ ծառայությունն
...
Շարունակություն »
Просмотров:
608
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեղադրանքով Ստամբուլի դատախազության որոշումով ձերբակալված գործող և նախկին զինվորականների թիվը հասել է 50-ի: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը, ձերբակալվածների թվում են Թուրքիայի օդուժի և ծովուժի նախկին հրամանատարներ Իբրահիմ Ֆըրթընան և Օզդեն Օրնեքը, ինչպես նաև Առաջին բանակի նախկին հրամանատար Էրգին Սայգունը:
Ընդհանուր առմամբ, ձերբակալվել են 49 գործող և պաշտոնաթող զինվորականներ, այդ թվում 17 թոշակառու գեներալներ, 4 ծովակալներ, 27 սպաներ և մեկ ենթասպա: 2003 թ-ին հեղաշրջում նախապատրաստվելու մասին գործի հետաքննությունը սկսվել է ս.թ. հունվարին թուրքական «Թարաֆ» թերթում մի շարք սկանդալային հոդվածների հրապարակումից հետո:
Թուրքական զինված ուժերին հաճախակիորեն քննադատող հրատարակչությունը, մասնավորապես, հայտնել էր, որ Թուրքիայում ազդեցիկ բանակը, որը 1960 թ-ից ի վեր երեք անգամ հեղաշրջումներ է իրագործել, «Բալյոզ ծրագիր» (Կռան ծ
...
Շարունակություն »
Просмотров:
621
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Թուրքիայի խորհրդարանում 20 պատգամավորներ ունեցող քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) Դիարբեքիրի քաղաքային կազմակերպության նախագահ Մեհմեդ Ալի Այդընը ձերբակալվել է: Նա մեղադրվում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու մեջ:
Թուրքական ԶԼՄ-երը հայտնել են, որ Այդընը փետրվարի 23-ին հրավիրվել է Դիարբեքիրի դատախազություն` 2010 թ-ի հունվարի 15-ին քաղաքում կազմակերպված մի միջոցառման ժամանակ արած հայտարարության առիթով հարցաքննության: Հարցաքննությունից հետո դատախազության պահանջով նա տարվել է Հերթապահ դատարան: ԽԺԿ Դիարբեքիրի քաղաքային կազմակերպության նախագահ Այդընը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով հանդերձ կազմակերպության անունից հանցագործություն կատարելու» մեղադրանքներով:
Просмотров:
583
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Ադրբեջանի իշխանությունը հրահանգել է բոլոր պաշտոնյա անձանց աշխատասենյակներից հավաքել կրոնական խորհրդանիշները: Բանը նրանում է, որ Ադրբեջանում անխտիր բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները երկրի ղեկավարի դիմանկարի հետ աշխատասենյակների պատերին պարտադիր կերպով փակցնում են Ղուրանի սուրաները կամ աշխատասեղանի վրա Ղուրան դնում: Նախագահի դիմանկարներն ու կրոնական խորհրդանիշները պաշտոնական աշխատասենյակների պարտադիր էլեմենտներն են:
Այժմ Ադրբեջանի ղեկավարութունը կարգադրել է հավաքել կրոնական խորհրդանիշները` դրանով աշխատելով ապացուցել, որ Ադրբեջանում կրոնն առանձին է պետությունից: Ադրբեջանալեզու «Բիզիմ յոլ»-ը գրել է, որ Ադրբեջանի իշխանությունը խիստ անհանգստացած է հասարակության մեջ և պետական հիմնարկներում կրոնի ազդեցության աճից, և իր այդ հրահանգով ցանկանում է ընդգծել, որ «Ադրբեջանը քաղաքակիրթ երկիր է, որտեղ կրոնն առանձին է պետությունից»:
Просмотров:
631
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Իրանը վերստին հայտարարել Է Թեհրանի միջուկային ռեակտորի համար վառելիք գնելու կամ իր տարածքում ցածրհարստացված ուրանը լրահարստացվածով փոխանակելու պատրաստակամության մասին: Ինչպես փետրվարի 23-ին հաղորդել Է «Ֆրանսպրես»-ը, այդ մասին հայտնի Է դարձել այն նամակից, որը Թեհրանը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանն Էր ուղարկել փետրվարի 18-ին, և որը հայտնվել Է գործակալության տրամադրության տակ: «Ես կցանկանայի իմ կառավարության անունից տեղեկացնել ՄԱԳԱՏԷ-ին, որ Իրանը նախկինի պես քննարկում Է կանխիկ գումարով վառելիք գնելու տարբերակը»,-նշել Է ՄԱԿ-ի ատոմային գործակալությանն առընթեր Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոյին հղած ուղերձում:
«Սակայն եթե գործակալությունը չի կարող կատարել իր պարտավորությունները… այդ դեպքում Իրանը պատրաստ Է Նաթանզի գործարանի ցածրհարստացված ուրանը Իրանի տարածքում փոխանակել լրահարստացված վառելիքով»,-ասված Է Իրանի նամակում:
...
Շարունակություն »
Просмотров:
579
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Անգլիական «Wall Street Journal»-ը Թուրքիայում քաղաքական լարվածությունների վերելք է նկատել և հայտնել, որ «2007 թ-ից սկսած` Թուրքիայում կրոնական և աշխարհիկ վերնախավի միջև անարյուն ներքին պատերազմ է ընթանում»: Թերթը Թուրքիայի սահմանադրությունը փոխելու հարցում հնարավոր հանրաքվե անցկացնելու մասին թուրքական կառավարության հայտարարությունների կապակցությամբ մեկնաբանել է, որ «այդ ուղղությամբ որևէ ձեռնարկում կարող է պայթյունի ճանապարհ բացել Թուրքիայում»:
«Թուրք դատախազի ձերբակալությունը մեծացրել է լարվածությունը» վերտառությամբ հոդվածում թերթը մեկնաբանել է, որ օրերս Էրզինջանի գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների ձերբակալությունն ավելի է բորբոքել կրոնական և պահպանողական կառավարության հետ աշխարհիկ կազմավորումների միջև ուժային պայքարը: «Կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատող բազմաթիվ մարդիկ երկրի հիմնական օրենքը, չնայած նրանում եղած խիստ սխալներին, վերջին պաշտպանության
...
Շարունակություն »
Просмотров:
636
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական ինտեգրացման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն Իտալիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում հաստատել Է ՆԱՏՕ-ին, իսկ հեռանկարում Եվրամիությանն անդամագրվելու իր երկրի մտադրությունը: Այդ մասին ասված Է ինստիտուտի՝ փետրվարի 23-ին Հռոմում տարածված մամլո տեղեկագրում: Փաստաթղթում նաև նշվում Է, որ Բարամիձեն հայտարարել Է, թե Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցելը սպառնալիք չի լինի Ռուսաստանի համար:
Просмотров:
615
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Ադրբեջանը և Լեհաստանը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության բնագավառում: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը պաշտոնական այցով գտնվում Էր Լեհաստանում: Ինչպես հաղորդել Է նախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեման դարձել Է պաշտպանական արդյունաբերության բնագավառում երկկողմ համագործակցության հաստատումը: Ջամալովը հանդիպումներ Է ունեցել Լեհաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի, փոխվարչապետ և Էկոնոմիկայի նախարար Պավլյակ Վալդեմերի հետ:
Просмотров:
607
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Եվրոպայի խորհրդարանում փետրվարի 22-ին տեղի ունեցած Թուրքիա-Եվրամիություն խառը խորհրդարանական հանձնաժողովի օրակարգն ամբողջությամբ նվիրված է եղել նախօրեին Թուրքիայում 40-ից ավելի զինվորականների ձերբակալությանը: Նրանք մեղադրվում են 2003 թ-ին այդ երկրում զինվորական հեղաշրջման` «Բալյոզի ծրագիր» նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, Եվրամիության հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Ստեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ «վերջին զարգացումները և զինանձնակազմի՝ իրադարձությանը մասնակից լինելու մասին պնդումները խիստ անհանգստացնող են»:
Ֆյուլեն ասել է, որ մոտիկից հետևում են Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող «Էրգենեկոն» կազմակերպության նկատմամբ ընթացող դատավարությանը: «Թուրք քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու ամբողջ ճշմարտությունը զինվորական հեղաշրջումների մասին: ԵՄ-ն ակնկալում է, որ թուրքական արդարա
...
Շարունակություն »
Просмотров:
680
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը փետրվարի 23-ին հայտարարել Է, որ Ադրբեջանում և Իրանում կան ուժեր, որոնք երկու երկրների մերձեցում և ղարաբաղյան հակամարտության կարգավորում չեն ցանկանում: Խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքում պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևն առաջարկել Է խոսնակին՝ պատմել Իրան իր ուղևորության արդյունքների մասին՝ հիշեցնելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին: Դրան ի պատասխան՝ խոսնակը կոչ Է արել վերջ դնել այդօրինակ «պոպուլիստական» հայտարարություններին:
«Ադրբեջանը պետք Է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցի ամենաբարձր մակարդակով: Մենք 657 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունենք»,-ասել Է խոսնակը: Նա նշել Է, որ Իրանում կայացած բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել Է ղարաբաղյան հակամարտությունը, և Թեհրանը, Ասադովի խոսքով՝ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնելու պատրաս
...
Շարունակություն »
Просмотров:
628
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
|
Փետրվարի 23-ին Իրանի անվտանգության ծառայության ուժերի կողմից ձերբակալված տարածաշրջանում հայտնի ծայրահեղական Աբդոլմալեք Ռիգին, որը գլխավորում Էր «Ալ Ղաիդա»-ի հետ կապված «Ջունդալլա» սուննիական ահաբեկչական խմբավորումը, նախկինում հանդիպումներ Է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ մասին իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքին հայտնել Է Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարար (իրանական հատուկ ծառայությունների ղեկավար) Հեյդար Մոսլեհին:
Նրա խոսքով՝ նման հանդիպում Է տեղի ունեցել 2008 թվականի ապրիլին: Իրանական հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ բազմաթիվ արյունալի հանցագործությունների համար փնտրվող Ռիգին վերջին ժամանակներս ազատորեն ճամփորդում Էր, մասնավորապես, Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ընդսմին նա ունեցել Է Աֆղանստանի անձնագիր, որն ստացել Է ԱՄՆ-ի օժանդակությամբ, իսկ ձերբա
...
Շարունակություն »
Просмотров:
626
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.02.2010
|
| |
|
|