| 
| 
		
		Ղարաբաղյան հակամարտությունը շատ զգայուն խնդիր է, որը չպետք է քննարկվի հանրության մեջ և ԶԼՄ-ներում: Այս մասին ադրբեջանական Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով ներկայումս գտնվում է Բաքվում:  «21-րդ դարը բազմաթիվ հակամարտությունների եւ ահաբեկչությունների դար է: Մենք, անշուշտ, հարգանքով ենք վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Այդպիսի խնդիրներ կան աշխարհի շատ երկրներում, սակայն դրանցից ոչ մեկը չի լուծվել: Միջազգային կազմակերպություններն այդ հարցում ոչ համարժեք, կեղծավոր դիրքորոշում ունեն: Ցավոք, միջազգային հասարակությունը նախընտրում է քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը»,- նշել է Լիբերմանը:
 Լիբերմանը նաեւ հայտարարել է, որ ինքն անարդյունավետ բանակցությունների կողմնակիցը չէ: «Եթե արդյունքներ չկան, ապա ինչի՞ համար են բանակցություններ տարվում»:  Իսրայելի 
		
		... 
		
			Շարունակություն »
		
		
		
			Просмотров:
			633
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			09.02.2010
		
		 | 
		
	 | 
| 
		
		Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին, որում ասված է.  «Ձերդ Գերազանցություն,
 Ուղևորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ և հարեվան Թուրքիայի ժողովրդին:
 Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, և դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովուրդները:
 
		
		
		
			Просмотров:
			610
		
		 | 
		
			Добавил:
			Voskanapat
		
		 | 
		
			Дата:
			09.02.2010
		
		 | 
		
	 |  |