Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 18
Ռուսաստանի պատվիրակությունը՝ ՌԴ-ի փոխվարչապետ Իգոր Սեչինի գլխավորությամբ, որն այսօր երկու օրով ժամանում Է Ստամբուլ, Թուրքիայի իշխանությունների հետ կքննարկի այդ երկրում առաջին ատոմակայանի կառուցման, Էներգետիկական նախագծերի իրագործման և առևտրա-տնտեսական ոլորտում համագործացության հարցերը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել են Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրներ:
 
ՌԴ-ի պատվիրակության կազմում են նաև Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, «Ռոսնեֆտ» բաց բաժնետիրական (ԲԲԸ) ընկերության նախագահ Սերգեյ Բոգդանչիկովը, «Տրանսնեֆտ» ԲԲԸ նախագահ Նիկոլայ Տոկարևը, «ԱտոմստրոյԷքսպորտ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Դան Բելենկին: Բանակցություններում թուրքական կողմից պատվիրակությունը կգլխավորի Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

Իր հերթին, «Խաբեր Թյուրք» թերթն այօր գրել Է, որ Ստամբուլում կայանալիք բանակցություններում կքնն ... Շարունակություն »
Просмотров: 650 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)

Վերջին տարիների ընթացքում Վրաստանի հայ փոքրամասնության, հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում բնակվող ջավախքահայության իրավունքները ոտնահարվում են վրացական իշխանությունների կողմից: Այս մասին Սամցխե-Ջավախեթի-Ծալկա տարածաշրջանի հայապահպանության և ջավախքահայության իրավունքների պաշտպանությանը նվիրված սեմինար-քննարկմանն այսօր հայտարարեց Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա՝ վրացական իշխանությունները ոտնահարում են ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային եւ կրոնական իրավունքները: Վրաստանի իշխանությունների այս քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Ջավախքի հայաթափությունը մեծ ծավալների է հասել: Վրացական իշխանությունները անտեսում են միջազգային հանրության հորդորներն ու հանձնարարականները և շարունակում են ջավախքահայության նկատմամբ խտրական քաղաքականությունը:

Ինչպես նշեց Շ. Թորոսյանը, այս սեմինար-քննարկման նպատակն է բարձրաձայնել ջավախքահայության բոլոր խնդիրները և կոչ անել հայ ... Շարունակություն »
Просмотров: 607 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Հայաստանի գործարարների պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Առեւտրաարդյունաբերական պալատի գործարարության աջակցության վարչության պետ Մասիս Սարգսյանը, գործարարները Թուրքիա մեկնել են ապրանքների ցուցահանդեսների կազմակերպիչ թուրքական «Թույաբ» խոշոր ընկերության հրավերով: Հայաստանի գործարարները որպես հյուր կմասնակցեն տեղի ոսկերչության ցուցահանդեսին, կհանդիպեն թուրք գործարարների հետ, կլինեն բանակցություններ հետագա համագործակցության վերաբերյալ: Մ. Սարգսյանի խոսքով, թուրքական կողմի հետ նախնական համաձայնություն կա Հայաստանում թուրքական, Թուրքիայում հայկական ապրանքների ցուցահանդեսներ կազմակերպելու ուղղությամբ:
Просмотров: 588 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)

Այս տարվա մարտից Իրանը նոր կամրջի շինարարության ձեռնամուխ կլինի Ադրբեջանի հետ սահմանամերձ Աստարայի մաքսակետում: Այդ մասին տեղեկատություն Է հրապարակել իրանական Iribnews հեռուստատեսության նորությունների պաշտոնական կայքը: Կամուրջը կկառուցվի Աստարա գետի վրա՝ հին կամրջի կողքին: Կամրջի երկարությունը կլինի 60 մետր: Կամրջի երկայնքով կկառուցվի եռագոտի ճանապարհ՝ նախատեսված հետիոտների, գնացքների ու ավտոմեքենաների համար: Կամրջի շինարարության համար նահանգի բյուջեից կհատկացվի 6 մլն դոլար: Ներկայում Աստարայի մաքսակետում գտնվող կամուրջը կառուցվել Է 60 տարի առաջ:
Просмотров: 651 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)

Իրանը մերժել Է բոլոր քաղբանտարկյալներին ազատելու և անցյալ տարվա հունիսին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելու գործողությունների միջազգային հետաքննություն անցկացնելու միջազգային հանրակցության կոչերը: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի Ժնևում կայացած նիստի ամփոփիչ փաստաթղթում:

Իսլամական Հանրապետության ղեկավարությունը նաև հրաժարվել Է կասեցնել մահապատժի կիրառումը և հայտարարել Է, որ, երկրում գոյություն ունեցող օրենքներին համապատասխան, կալանվածների նկատմամբ կիրառվող կտտանքները չի որակի որպես հանցագործություն: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի անդամներն իրենց նիստում քննարկել են Իրանում մարդու իրավունքների հարգման հետ կապված իրադրությունը:
Просмотров: 640 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)


Իրանին ռուսաստանյան Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետը կորոշվի ավելի ուշ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրիևը: «Համագործակցությունը շարունակվում է: Կոնկրետ երբ կսկսվեն մատակարարումները, կորոշվի ավելի ուշ»,- ասել է Դմիտրիևը: Նախօրյակին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտնել Էր, որ Ռուսաստանն Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր կմատակարի այն բանից հետո, երբ կվերացվեն բացահայտված տեխնիկական թերությունները:

«Ձգձգումը կապված Է տեխնիկական խնդիրների հետ: Մատակարարումը կիրականացվի, երբ դրանք վերացվեն»,- ասել Է Ֆոմինը: Նա չի ճշտել, թե ինչ տեխնիկական խնդիրների մասին Է խոսքը և որքան ժամանակ կպահանջվի դրանք վերացնելու համար: Ավելի վաղ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը հայտարարել Էր, թե Ռուսաստանի կողմի ... Շարունակություն »
Просмотров: 675 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)

Իրանին ռազմական հարվածը ԱՄՆ-ի համար կավարտվի պարզապես ձախողումով, դրա տակից նա դուրս չի գա: Այդ մասին փետրվարի 17-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: «ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ ծովակալ Մայքլ Մալենը վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ը Իրանին հարվածներ հասցնելու պլան ունի, սակայն ԱՄՆ-ը պարզորոշ հասկանում Է, որ այժմ, երբ նա երկու ռազմական գործողություն Է անցկացնում Իրաքում և Աֆղանստանում, Իրանի դեմ երրորդ ռազմարշավը նրա համար պարզապես ձախողում կլինի, և նա դրա տակից դուրս չի գա»,-ասել Է Նիկոլայ Մակարովը: «Սակայն իրաքյան ու աֆղանական պատերազմների ավարտվելու համեմատ ԱՄՆ-ի համար ռազմական տարբերակը դարձյալ կարող Է առաջին պլան դուրս գալ»,-ասել Է նա:

Просмотров: 628 | Добавил: Voskanapat | Дата: 18.02.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ