Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 20
Ադրբեջանի միլիմեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի պաշտոնական այցի առիթով Թեհրանում փետրվարի 18-ից 19-ը Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցներն այրել են Ադրբեջանի դրոշը, դեսպանատան ուղղությամբ ձվեր նետել, անարգել են պետական խորհրդանիշը։
Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը նախատեսում է փետրվարի 22-ին բողոքի ակցիա անցկացնել Բաքվում Իրանի դեսպանատան առջև։

Նշենք, որ սա միակ միջադեպը չէ, որ գրանցվել է երկու երկրների միջև։ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին իրանական «Sahar» հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել ադրբեջանական մի տեսահոլովակ։ Պաղեստինցի երեխաների դիակների ֆոնին ցուցադրվել էին կադրեր Իսրայելի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հանդիպումներից։
Просмотров: 610 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)


Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ: Այն նվիրված էր 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի կողմից ընդունված Ադրբեջանական ԽՍՀ կողմից դուրս գալու և Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ վերամիավորվելու պատմական որոշման հռչակմանը: Նիստին հերկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԱԺ երկրորդ, երրորդ և չորրորդ գումարման պատգամավորներ, Հայ առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին` միջոցառման ընթացակարգը վարող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշեց, որ ԼՂՀ Գերագույն խորհրդի և երեք գումարման ԱԺ 190 պատգամավորների մեծ մասը ներկա են դահլիճում: Բացման խոսքի համար հրավիրեց 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանը նախագահող Վիգեն Հայրապետյանին: Վերջինս իր ... Շարունակություն »
Просмотров: 603 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի` առաջնային գծի կենտրոնական և հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Ինչպես տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող հրաձգային ստորաբաժանումների հրամանատարների զեկույցները, ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և ծառայության ընթացքում աչքի ընկած լավագույն զինծառայողներին պարգևատրել հուշանվերներով:
 
Բակո Սահակյանը ներկա է գտնվել տանկահրաձգային և հրաձգային վարժություններին: Նախագահն այցելել է նաև գումարտակներից մեկի սպայական ավան և տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Մարտո ... Շարունակություն »
Просмотров: 696 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փետրվարի 19-ի նիստում Հայաստանի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստում քննարկվել են PKK-ի դեմ ակտիվ պայքարի քաղաքականության, Կիպրոսի և Հունաստանի հետ կապված խնդիրները։

4,5 ժամ տևած նիստից հետո մասնակիցները այցելել են Թուրքիայի վարչապետի նստավայր և կարճ հանդիպում անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նշենք, որ թուրքական մամուլում նշվում էր, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվեին նաև հայ-թուրքական վերջին զարգացումները:
Просмотров: 595 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարիի նահանգում փետրվարի 19-ին կրկին բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և քուրդ ցուցարարների միջև: Firat գործակալության փոխանցմամբ` քրդերի բողոքը կրկին կապված է եղել 11 տարի առաջ փետրվարի 15-ին PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման տարելիցի հետ:

Ցուցարարները փողոցներում բարիկադներ են կառուցել և վանկարկել «Ահաբեկիչ Թուրքիայի հանրապետությունը», «Կորչի ֆաշիզմը», «Կեցցե PKK-ն» և «Կեցցե Ապոն» (Օջալանի կեղծանունն է) կարգախոսները: Ոստիկանության մեծաթիվ ուժերը ցուցարարներին ցրելու համար օգտագործել են գազային ռումբեր: Ցուցարարները ոստիկանության գործողություններին պատասխանել են քարեր և բոցավառվող շշեր նետելով:

Ոստիկանության կողմից արձակած գազային ռումբը ընկել է դպրոցի բակ, որտեղ դասամիջոցի դուրս եկած որոշ աշակերտներ վնասվածքներ են ստացել:
Просмотров: 679 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Այն բանից հետո, երբ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, տպավորություն էր ստեղծվել, թե Թուրքիան հաջողությամբ կյանքի է կոչում իր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, գրում է բրիտանական The Economist պարբերականը:

Պարբերականը նշում է, որ «հին թշնամիները որոշեցին բացել սահմանները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և հաղթահարել նախկինի մնացուկները՝ պատմական արխիվների և փաստերի ուսումնասիրման կառավարական ենթահանձնաժողով ստեղծելու միջոցով: Սակայն հին թշնամությունը հենց այնպես չի հաղթահարվում: Ողիղ մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ կարգավորման գործընթացը չի իրականացվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի „օկուպացված" տարածքներից»:
Պարբերականը նշում է նաև, որ Թուրքիան այժմ էլ նոր ուժով է զայրացել Հայաստանի ՍԴ որոշումի ... Շարունակություն »
Просмотров: 650 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 19-ին մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ականավոր պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մի շարք քաղաքական գործիչներ, այլք: Ներկայացվեց Ա. Մանուկյանի կենսագրությունը, ինչպես նաև` նրա գործունեության որոշ դրվագներ վեր հանող տեսաֆիլմ:

Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան «Սարդարապատ» և «Ակունք» համույթները, հայկական երգարվեստի կատարողներ: Նշենք, որ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ-ին Շուշի քաղաքում` արհեստավորի ընտանիքում: ՆԱ ՀՅԴ և Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի անդամ էր: Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես ղեկավարել է Վանի հերոսամարտը, որի շնորհիվ 1915-ին Վանը փրկվել է ջարդից, և Ա. Մանուկյանը հռչակվել է նահանգապետ: Նա զբաղվել ... Շարունակություն »
Просмотров: 655 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին այս տարվա սեպտեմբերին կվերաբացվի որպես աղոթատեղի, իսկ եկեղեցու գմբեթին կտեղադրվի խաչ: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ, այս մասին փետրվարի 19-ին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը: «Նախարարությունն ավարտում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախապատրաստումը, որպեսզի թույլատրվի տարին մեկ անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ իրականացնել»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Սուրբ Խաչի, որպես սրբատեղի, վերաբացման խոստում էր տվել նաև Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, ով հավաստիացնում էր, թե 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար:

Հիշեցնենք, որ Սուրբ Խաչը վերակառուցվել է և որպես թանգարան վերաբացվել 2007 թվականի մարտի 29-ին: Ներկայումս այնտեղ արգելված է պատարագ և եկեղեցական այլ ծիսակարգեր իրականացնել ... Շարունակություն »
Просмотров: 658 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղ Ալիխանե Մամեի և քրդերեն լեզվի մասնագետ Խալըտե Ջալիլի կողմից տպագրվել է լատինատառ այբուբենով քրդերեն այբբենարան, որով գրում և կարդում է աշխարհի քրդերի 90 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Մամեն, այբբենարանն արդեն հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և 2009-2010 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից արդեն գործածության մեջ է դրվել քրդերեն ուսուցանվող դպրոցներում:

Ըստ նրա, մինչ այժմ քրդերենը դասավանդվել է Կուրմանջի բառբառով` ռուսատառ այբուբենով: «Նորաստեղծ այս լատինատառ այբբենարանը հնարավորություն կտա հայաստանաբնակ քրդերին ինտեգրվել ողջ աշխարհում բնակվող շուրջ 40 մլն մեր հայրենակիցներին»,- ասաց Ա. Մամեն: Նրա խոսքով, ողջ աշխարհում ստեղծվել են քրդերեն լեզվով ուսումնական բազմաթիվ հաստատություններ, գիտության, մշակութային օջախներ, որոնք ևս գործածում են լատինատառ քրդերենը: «Նշված հաստատությո ... Շարունակություն »
Просмотров: 697 | Добавил: Voskanapat | Дата: 20.02.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ