Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 17

Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջերս արած հայտարարությունները բացահայտ կեղծիք են: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել Է Իրանի հոգևոր առաջնորդ և գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին: Նրա խոսքով՝ Իրանի վերաբերյալ ստեր տարածելու նպատակով ԱՄՆ-ը «իր հանձնակատարներին ուղարկում Է» Պարսից ծոցի երկրներ, «տարածաշրջան, որը նրանք փաստորեն վերածել են զինանոցի, որպեսզի դրանից փող քամեն»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն օրերս հայտարարել Էր, թե ԱՄՆ-ը գտնում է, որ Իրանի զինուժերի էլիտային ստորաբաժանումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), իրենով փոխարինում Է Իրանում իշխանության բոլոր մարմիններին` դրանով իսկ երկիրը տանելով ռազմական դիկտատուրայի: «Մենք գտնում ենք, որ ԻՀՊԿ-ն ըստ էության փոխարինում է իրանական կառավարությանը»,- ասել է Քլինթոնը: «Մենք տեսնում ենք, որ Իրանի կառավարությունը, գերագույն առաջնորդը, նախագահը և խորհրդարանը դուրս են մղ ... Շարունակություն »
Просмотров: 569 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)

Սահակաշվիլիի ռեժիմի գործողությունները պետք Է «համարժեք իրավական գնահատական» ստանան: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ փետրվարի 17-ին կայացած բանակցություններից հետո: «Ցավոք, այդ գործողությունների հետևանքով արյուն հեղվեց, զոհվեցին մարդիկ, և դա, անկասկած, հանցագործություն Է, որը պետք Է ստանա իր համարժեք իրավական գնահատականը, որովհետեւ այդ իրադարձությունների քաղաքական գնահատականը հսկայական թվով ազնիվ օրինավոր մարդկանց համար արդեն այսօր միանշանակ Է»,-հայտարարել Է Մեդվեդևը:

«Չնայած ամեն տեսակ ջանքերին, որ գործադրում Է վրացական կողմը, բոլորին հասկանալի Է՝ ով ինչ սկսեց, ով ինչ Էր ցանկանում և ով ինչի հասավ»,-նշել Է նա: «Այն բանի համար, ինչ տեղի ունեցավ, ուղղակի պատասխանատվություն Է կրում Սահակաշվիլիի ռեժիմը, այսինքն՝ Վրաստանի իշխող ռեժիմը»,-ասել Է ՌԴ-ի նախագահը:
Просмотров: 598 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)


Մամուլի միջազգային ինստիտուտի հերթական զեկույցում, որտեղ ուշադրություն է դարձվում աշխարհի տարբեր երկրներում մամուլի վիճակին, հատկապես, լրագրողների մասնագիտական գործունեության պատճառով սպանությունների և ձերբակալությունների փաստերին, ասվում է, որ 2009 թ-ին ձերբակալված լրագրողների թվաքանակով Ադրբեջանն առաջնորդ է Եվրոպայում:

Զեկույցում Ադրբեջանի կառավարությունը կշտամբանքի է ենթարկվել խոսքի և արտահայտվելու ազատությունների վատ իրավիճակի համար: Բացահայտ ներկայացվել է, որ ձերբակալված լրագրողների թվաքանակով Եվրոպայում Ադրբեջանը զբաղեցնում է առաջին տեղը: Ներկայում երկու ազդեցիկ թերթերի ղեկավարները՝ «Ազադլըգ»-ի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը և «Գյունդալիք Ազերբայջան» ու «Ռեալնի Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը բանտարկված են: Կառավարությանը քննադատելու համար միայն անցյալ տարի Ադրբեջանում ձերբակալվել են երկու լրագրող-բլոգերներ Էմին Միլլին և Ադնան Հաջիզադեն: ... Շարունակություն »
Просмотров: 592 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)


Ռուսաստանը կարող Է հակաօդային պաշտպանության վերջին սերնդի Ս-400 համալիրներ տեղակայել ԱՊՀ-ի երկրներում, եթե քաղաքական որոշում ընդունվի: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել Է ՌԴ-ի ռազմաօդային ուժերի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկին: «Քաղաքական ղեկավարության որոշմամբ՝ այդ համակարգերը կարող են ծավալվել ամենուրեք»,-ասել Է Վոլկովիցկին մերձմոսկովյան Էլեկրտրոստալ քաղաքում ռազմատիեզերական պաշտպանության հրամանատարության միացյալ համակարգի բրիգադի բազայում:

Նրա խոսքով՝ Ս-400 համալիրները կարող են օգտագործվել հավաքական անվտանգության միասնական համակարգի շրջանակներում և ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության շրջանակներում: Գեներալը վստահ Է, որ Ս-400 համալիրը գերազանցում Է արտասահմանյան նմանօրինակներին: «Իր տեխնիկատակտիկական բնութագրերով և այդ համալիրի զարգացման հեռանկարի առումով պետք Է հասկանալ, որ համալիրը դեռևս մանկական տարիքում Է: Նրան հարկավոր Է աճել, առնականանալ, բայց արդեն ... Շարունակություն »
Просмотров: 689 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)

Ըստ ՄԱԿ-ի թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեի 2009 թ-ի զեկույցի` թմրադեղերի չարաշահումը լուրջ խնդիր է մնում Հարավային Կովկասում: Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն` Հարավային Կովկասով փոխանցվող ափիոնի, հերոինի և կոկայինի քանակը ամեն տարի ավելանում է:

Ադրբեջանում 2008թ-ին բռնագրավվել է 650 կգ թմրադեղ, որից 55 կգ-ը` ափիոն, 49 կգ-ը` հերոին: Թմրադեղերի օգտագործման հետ կապված հանցագործութունների, չարաշահումների և թրաֆիքինգի դեպքերի թիվը գերազանցում է 1650-ը: 2008թ-ի վերջում ներարկային ճանապարհով թմրադեղեր օգտագործողներից 514-ը վարակվել են հեպատիտով և ՄԻԱՎ-ով: Թմրադեղեր օգագործելու արդյունքում 48 մահացածներից 26-ի մահվան պատճառ է եղել բենզոդիազեպինը:

ՄԱԿ-ի թմրադեղերի վերահսկման միջազգային կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ուժեղացնել պայքարը` թմրադեղերի օգտագործումը կանխելու ուղղությամբ` հատկապես երիտասարդների շրջանում:
... Շարունակություն »
Просмотров: 595 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները չվավերացվեն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը հնարավոր է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մարտի 4-ի նիստում:

Ըստ թուրքական «Միլիեթի», Ջեֆրին թուրք խորհրդարանականներին զգուշացրել է, որ եթե Հայոց ցեղասպանության օրինագիծն ընդունվի հանձնաժողովում, ապա այն ծանր հետևանքներ կունենա Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ դեկտեմբերի 7-ին վարչապետ Թայիփ Էրդողանին բացատրածի նման, դրանից դուրս գալու ճանապարհը Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծելն է: Միակ ելքը Հայաստանի հետ համաձայնեցված արձանագրությունների վավերացումն է», -ասել է Ջ.Ջեֆրին:

Թերթը գրել է, որ ԱՄՆ դեսպանի ... Շարունակություն »
Просмотров: 778 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)


«Ղարաբաղյան հարցը պետք է լուծի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ղարաբաղի գործընթացի վերաբերյալ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

Մամեդյարովը փետրվարի 15-ին հայտարարել է, որ ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում, և գլխավոր հարցը «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է և իրենց տներ փախստականների վերադարձը:

«Կարևորն այն չէ, թե ով ևինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին հստակ ասված է նաև Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո», - մեջբերեցին նախարարի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իտալիական Ակվիլա քաղաքում 2009 թ.-ի հուլիսի 10-ին տեղի ունեցած G8 գագաթնաժողովի ժա ... Շարունակություն »
Просмотров: 719 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)

Ինտերնետի տարածվածությամբ Հայաստանը տարածաշրջանում մի քանի անգամ զիջում է հարևաններին: Internetworldstats-ի տվյալներով, 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում ինտերնետից օգտվում է 6.4 տոկոսը կամ 191 հազար մարդ: Համեմատության համար նշենք, որ 8 մլն 200 հազար բնակչություն ուենցող Ադրբեջանում ինտերնետից օգտվում են 18 տոկոսը (1 մլն 476 հազ մարդ), 4 մլն 600 հազարանոց Վրաստանում բնակչության 22 տոկոսը(1 մկն 22 հազ մարդ):

Վերոհիշյալ աղբյուրը հետազոտել է նաև տարածվածության աստիճանի աճը, համաձայն որի՝ 9 տարվա ընթացքում Հայաստանում, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա էր հռչակվել, ինտերնետը տարածվել է 536.7 տոկոսով, Ադրբեջանում 12275.8 տոկոսով, Վրաստանում 5020 տոկոսով:
Просмотров: 650 | Добавил: Voskanapat | Дата: 17.02.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ