Այդ մասին ասված է ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` RAND կորպորացիայի՝ «Վտանգված գործընկերություն. թուրք- ամերիկյան հարաբերությունները աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» ծավալուն մենագրության մեջ:
RAND-ի վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական երևույթ է: «Հայաստանի համար երկկողմ հարաբերությունների բարելավումը Մոսկվայից տնտեսական և քաղաքական կախվածության թուլացում կնշանակի: Բացի այդ, Հայաստանը կարող է ընդգրկվել տարածաշրջանային տնտեսական ու էներգետիկ այն ծրագրերում, որոնցից դուրս է մնացել: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է նոր լիցք հանդիսանալ Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին», — նշում են ամերիկացի վերլուծաբանները և հավելում. «Ամեն դեպքում, սխալ կլիներ կարծել, որ հայ — թուրքական հարաբերությունների բարելավումն արդեն իսկ իրականությ
...
Շարունակություն »
Просмотров:
554
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2010
|
|
ԵԱՀԿ-ն կողմ է հայ-ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ առաջարկություններին և կոչերին: Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսում Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը նշեց, որ իրենք պաշտպանում են յուրաքանչյուր քայլ, որն ուղղված է լինելու խաղաղության հաստատմանը: «Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ ձեռք բերված արդյունքների հիման վրա ԵԱՀԿ-ն և Ղազախստանը շարունակելու են նպաստել հարցի խաղաղ կարգավորմանը` նոր իմպուլս հաղորդելով բանակցություններին: Ղարաբաղյան խնդրի լուծման բանալին գտնվում է հակամարտության կողմերի ձեռքերում»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը` հիշեցնելով նաև, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ներգրավված է եղել նաև անձամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը,
...
Շարունակություն »
Просмотров:
637
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2010
|
|
ԱՄՆ-ը գտնում է, որ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), իրենով փոխարինում Է Իրանում իշխանության բոլոր մարմիններին` դրանով իսկ երկիրը տանելով ռազմական դիկտատուրայի: «Մենք գտնում ենք, որ ԻՀՊԿ-ն ըստ էության փոխարինում է իրանական կառավարությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք տեսնում ենք, որ Իրանի կառավարությունը, գերագույն առաջնորդը, նախագահը և խորհրդարանը դուրս են մղվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և երկրում կարող է ռազմական դիկտատուրա հաստատվել»,- հավելել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Просмотров:
643
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2010
|
|
Այցով Քաթարում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ին կոչ է արել Գազայի հարցում ճնշում գործադրել Իսրայելի վրա: Այս մասին հայտնել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, որի կայքը մեջբերել է Էրդողանի` ամբողջ աշխարհին հղած դիմումը, որտեղ ասվում է, որ «ծովափոկերի սպանությանը դեմ մարդիկ նույն կերպ պետք է բողոքեն երեխաներին ֆոսֆորային ռումբերով սպանության դեմ»:
«ԱՄՆ-Իսլամական աշխարհ» ֆորումում ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է. «Պաղեստինի Գազայի հատվածում ֆոսֆորային ռումբեր է օգտագործվել: 1500 երեխաներ սպանվել, 5000 անպաշտպան մարդիկ էլ վիրավորվել են: Բնակչությունն ապրում է վրաններում: Գազայի հատվածի վերաբերյալ ոչինչ չի ձեռնարկվում»:
Просмотров:
671
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2010
|
|
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության տակ ստորագրած Մեծ Բրիտանիայի համայնքների պալատի անդամների թիվն այս շաբաթ գերազանցել է 250-ը: Նախաձեռնության տակ ստորագրել է բրիտանացի պատգամավորների մեծ մասը, ընդհանուր թվով 646 պատգամավորներից միայն 495-ն իրավունքն ունեն ստորագրելու, մնացած 151-ը, ովքեր այլ պաշտոններ էլ են զբաղեցնում, նման իրավունք չունեն: Բանաձևում ասվում է, որ համայնքների պալատը դատապարտում է Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ դեպքերի պատճառ դարձած թշնամանքի և պառակտման քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ լոնդոնյան ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել էր, որ 1915 թ-ի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ ընդունած հայտարարությունում, հայերի կոտորածները որակվել էին որպես հանցագործություն` ընդդեմ մարդկության և քաղաքակրթության: Նախագահը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան Հայոց ցեղասպանության փաստերի հա
...
Շարունակություն »
Просмотров:
596
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2010
|
|
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունվարի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության և Ֆրանսիայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդների գործառույթները:
Քննարկվել են երկու կառույցների միջև հնարավոր համագործակցության շրջանակները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համագործակցության մասին: Կողմերն անդրադարձել են նաև հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրների: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերություններին և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Հյուրընկալող կողմի խնդրանք
...
Շարունակություն »
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2010
|
| |