Блог
Главная »
2010 » Февраль » 11 » Ահմադինեժադն Իսրայելի մասին
15:36 Ահմադինեժադն Իսրայելի մասին |
Իսրայելը կդադարեցնի իր գոյությունը, եթե հերթական անգամ ռազմական գործողություններ սանձազերծի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես այսօր հաղորդել Է իրանական ԻՐԻԲ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, հայտարարել Է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սիրիայի նախագահ Բաշար ասադի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
«Մենք հավաստի տեղեկություններ ունենք այն մասին, որ սիոնիստական ռեժիմը միջոցներ Է փնտրում ռևանշի հասնելու Գազայի հատվածում և Լիբանանի հարավում կրած խայտառակ պարտությունների համար: Եթե նա կրկնի անցյալի սխալները և նոր ռազմական գործողություններ նախաձեռնի, նրան հզոր դիմադրություն Է սպասում: Այն մեկընդմիշտ վերջ կդնի այդ ռեժիմի գոյությանը»,-հայտարարել Է Իրանի նախագահը: Նա հավաստիացրել Է Սիրիայի պաշտոնակցին, որ Իրանը միշտ կմնա Սիրիայի, Լիբանանի ու Պաղեստնի կողմում:
|
Просмотров: 667 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |