Միջուկային հարցում Թեհրանի վարած քաղաքականությունը կբերի Իրանի նկատմամբ Էլ ավելի խիստ պատժամիջոցների: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել Է Դոհայում ԱՄՆ-իսլամական աշխարհ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, որը կազմակերպել Էին Քատարի իշխանությունները: «Իրանը միջազգային հանրակցությանը ընտրության հնարավորություն չի տալիս, ուստի նրան սպառնում են ներգործման առավել Էական միջոցառումներ»,-ասել Է Քլինթոնը: Պետքարտուղարը նաև կոչ Է արել՝ Իրանին համոզել վերանայելու իր «վտանգավոր քաղաքական որոշումները» միջուկային ոլորտում: «Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք մեր տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ, մեր մոտեցումը նախատեսում Է նոր միջոցների նախապատրաստում, որոնք կոչված են Իրանին համոզելու՝ փոխել իր որդեգրած քաղաքականությունը»,-հայտարարել Է Քլինթոնը:
Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել Է, որ Իրանի դեմ ռազմական ակցիան «աղետ կդառնար ամբողջ աշխարհի համար»: Նա ընդգծել Է, որ նույնիսկ «մեն միայն ռազմական ակցիայի սպառնալիքը» կարող Է հանգեցնել ամենաբացասական հետևանքների: Իտալական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրակցությունը պետք Է գնա Իրանի նկատմամբ «համաձայնեցված ու արդյունավետ պատժամիջոցներ» սահմանելու ճանապարհով, որպեսզի երկրի ղեկավարությանը համոզի՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Եվրոպայի բոլոր երկրներին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին անհանգստացնում Է այն փաստը, որ Իրանը դեռևս չի որոշել լրջորեն նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել Է Ֆրատինին: Նա նշել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում միասնական մոտեցման կարևորությունը: «Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը, բայց դրա համար հարկավոր Է միասնական լինել: Եթե մենք տարանջատվենք, Իրանը կշարունակի ուրանի հարստացումը»,-ասել Է Իտալիայի ացրտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Այդ կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել Է, որ Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներ սահմանող բանաձևը, դրա ընդունվելու դեպքում, չպետք է դուրս գա միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդման շրջանակներից: «Ռուսաստանյան կողմը գտնում է, որ պատժամիջոցները, եթե համապատասխան որոշում ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, պետք է միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդման նպատակ հետապնդեն»,- ասել է դիվանագետը: Նա ընդգծել է, որ «հնարավոր ապագա այնպիսի բանաձև առաջ մղելու մնացած բոլոր փորձերը, որի դրույթները դուրս կգային միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդման շրջանակներից, անտարակույս, մեզ համար ահամարժեք չէին լինի»:
Իր հերթին Չինաստանը պնդում Է, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված հիմնախնդիրը լուծվի դիվանագիտական միջոցներով: Ինչպես հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մա Չժաոսյույը, «Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ Է ու թափանցիկ, մենք կոչ ենք անում կողմերին՝ ձեռնարկել այնպիսի միջոցներ ու քայլեր, որոնք կնպաստեն բանակցությունների միջոցով իրանական հիմնախնդրի լուծմանը»: Նա նշել Է, որ դիվանագիտական քայլերը կնպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանը:
|