Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ Է արել Իրանին միջուկային ծրագրի շուրջ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: «Կարծում եմ, որ այդ իրադրությունից դուրս գալու բանալին հենց Իրանի պատասխանատու գործելակերպն Է: Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ Իրանն իր միջուկային ծրագրերը համապատասխանեցնի միջազգային կազմակերպությունների, ինչպես, օրինակ, ՄԱԳԱՏԷ-ի հետ, մյուս կողմից՝ այդ ոլորտում գործունեությունը թափանցիկ լինի վերահսկման համար»,- ասել Է Մեդվեդևը «Պարի Մատչ» ֆրանսիական հանդեսին տված հարցազրույցում: «Առայժմ, ցավոք, այստեղ շատ են հիմնախնդիրները: Ուստի մենք շարունակում ենք խորհրդատվությունները բանակցությունների հիմնական մասնակիցների, Իրանի հետ և պատրաստ ենք միասին մեր ավանդը ներդնել, ի դեպ, նաև Ֆրանսիայի հետ մեկտեղ»,- հավելել Է նախագահը:
|