«Որդիս մահը տղամարդավարի՞ ընդունեց»- հարցրեց Գագիկի հայրը, երբ տուն բերեցին որդու դին: Այս բառերն ապշեցրեցին Գագիկի մարտական ընկերներին, ովքեր ամբողջ ճանապարհին մտածում էին, թե ինչպե՞ս բացատրեն իրենց ընկերոջ մահը: Նրանց աչքերից արցունքներ հոսեցին այն մտքից, որ հայ հոր համար ամենակարևորն իր որդու Հայրենիքին նվիրումը, խիզախությունն ու պատվախնդրությունն է:
1991 թվականի դեկտեմբերի 16-ն էր: Հասանբերդ: Այդ օրվա հերոսական մարտի մասին դեռ շատ ու շատ կխոսվի, որովհետև մի բուռ քաջորդիներ անհավասար մարտի էին բռնվել թշնամու անհամեմատ գերակշռող ուժերի հետ ու հաղթանակել: Մերոնց հորոսությունից նույնիսկ թշնամին էր ապշել:
| |