Ֆիզուլի, 1994 թվակաի հունվարի 11: Զորքը տեղաբաշխվել էր Իշխլի գյուղի տներում: 30 ազատամարտիկների տեղավորել էին երկհարկանի տան երկրորդ հարկում: Նրանք արդեն պատրաստվում էին քնելու, երբ դուռը բացվեց և ներս մտավ քաղաքացիական հագուստով մի տարեց տղամարդ, ձեռքերին կտորե մեծ պայուսակներ բռնած:
Պատերազմի այդ թեժ պահին Ֆիզալիում վերարկու հագած տղամարդը խիստ զարմացեց տղաներին: «Էս ո՞վ է»,- մեկ մեկու հարցնում էին ներկաները, ու նրանցից մեկը հասցրեց կատակել, թե երևի գյուղի կոլխոզի նախագահն է:
Իսկ տղամարդը, ձեռքի պայուսակները մի կողմ դնելով, տխուր հայացքով ասում է. «Հրամանատարն ասաց, որ կարող եմ այստեղ գիշերել»: Նրան ցույց են տալիս դիրքերում գտնվող մարտիկներից մեկի անկողինը և առաջարկում պառկել:
Առավոտյան անծանոթը պատմում է, որ իր անունը Պետրոս է, որ եկել է Արարտի Արալեզ գյուղից, որ այդքան ճանապարհ կտրել անցել է որդուն փնտրելու հ
...
Շարունհակություն »