Օրացույց |
---|
« Октябрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Главная » Վերլուծություն
2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%), ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: Ավելին` իշխանությունը պարտավոր է ապահովել տվյալ էթնիկ խմբի համամասնական ներկայացվածությունը բոլոր նշված մարմիններում: Դրա համար հաշվառվում են ոչ միայն քաղաքացիները, այլև բոլոր բնակիչները, եթե նրանք մինչև իսկ անօրինական են երկրում: Վերջիններս նույնպես հարկ են վճարում, ուստիև ունեն իրավունքները տեղական մակարդակի վրա: Իշխանությունները պարտավոր են ողջ տեղեկատվությունը երկրորդել նաև էթնիկ խմբի
...
Շարունհակություն »
|
Ըստ XI դարի վրացի պատմագիր Լեոնտի Ռուիսելու /Մրովելու/, նախահայր Թարգամոսը` Թորգոմը 8 զավակ ուներ, որոնցից ավագը` Գայոսը /Հայկը/ " առավել հզորն էր նրանցից, որովհետև նրան հավասարը չկար հասակով, ուժով և արիությամբ ոչ ջրհեղեղից առաջ, ոչ էլ հետո”: Մյուս զավակներն էին Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կավկասոսն ու Էգրոսը:
Երկիրը զավակներին բաժանելիս, Թորգոմը կեսը կտակեց Հայկին, որպես ավագ որդուն, իսկ մնացած կեսը բաժանեց մյուս որդիներին: Եվ այդ 7 եղբայրը հնազանդվում և հպատակվում էին Հայկին:
|
«Ամենաազատ մարդը ռազմիկն է…» Ֆ.Նիցշե
Վերցնում ենք թեյի ափսե, մեջը լցնում ձեթ։ Հետո վերցնում ենք օգտագործված վիրակապ (չօգտագործվածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր և փռում ափսեի մեջ՝ ափսեից դուրս թողնելով կտորի մի անկյունը, որ ոլորելով ու «պատրույգ» սարքելով, թողնում ենք օդում։ Արյունով ներծծված վիրակապը ներծծվում է արդեն ձեթով, և վառում ենք «պատրույգը»։ Ճրագ է։ Այսպես մոլորակի վրա գոյություն ունեցող ամենաֆանտաստիկ պետության մեջ լուսավորվում է նկուղ-ապաստարան-զորանոցը։ Այսպես կենցաղային մանրո
...
Շարունհակություն »
|
Ադրբեջանական կողմը շարունակում է ակտիվորեն օգտագործել այն թեզիսները, որոնք Հայաստանի և Հայության դեմ կիրառվում են հակամարտության ողջ ընթացքում: Միևնույն ժամանակ, վերջին ժամանակներս ակտիվորեն մշակվում են մի քանի հիմնական ուղղություններ, որոնք ակնհայտորեն գերակա են դարձել: Ընդ որում, այսօրվա դրությամբ արդեն ավանդույթներ են ձևավորվել. հիմնական թեզիսները, մամուլի, վերլուծաբանների, ինտերնետում գործող տեղեկատվական ճակատի մարտիկների համար ղեկավար հրահանգները ծրագրվում են Իլհամ Ալիևի ելույթների միջոցով:
Ադրբեջանի նախագահի վերջին ելույթներում կարելի է ուղղակի առնչություն տեսնել դրանցում առանձնացված հակահայկական բնույթի թեզիսների և մամուլում ու ադրբեջանական այլ աղբյուրներում տեղ գտած այն լուրերի միջև, որոնք հետևում են Ալիևի հայտարարություններին:
Ադրբեջանի նախագահը 2009թ. նոյեմբեր-դեկտեմբերին մի շարք ելույթներ է ուն
...
Շարունհակություն »
|
Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայումս կիռարվող տեղեկատվական քաղաքականությունը, մի կողմից, սերմանելով ազգայնական ագրեսիվ ու ռևանշիստական գաղափարախոսություն, ծառայում է այդ երկրում նոր ձևավորվող հանրության ինքնահաստատման գործին, իսկ մյուս կողմից, պատմական իրողությունները խեղաթյուրելու ճանապարհով, նպատակ է հետապնդում ձեռք բերել ձեռնտու վարկանիշ համաշխարհային հանրության առջև։
Ադրբեջանական պետության կողմից ծավալված քարոզչությունը, ունենալով ծայր աստիճան հակահայկական բովանդակություն, միևնույն ժամանակ առնաձնահատուկ և անթաքույց ճիգեր է գործադրում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու ուղղությամբ, այսինքն` նպատակաուղղված իրագործում է քաղաքակրթությունների ցեղասպանություն:
|
«Ներկա պահին մոտեցնելով դիրքորոշումները, մենք առնվազն կարող ենք սկսել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը հնարավորություն կտա ստորագրելու հիմնարար պայմանագիրը», - ամփոփելով Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկկողմ ու բազմակողմ բանակցությունների արդյունքները` դեկտեմբերի 2-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Աթենքյան բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՄԽ անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որտեղ ևս խոսվում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզունքների համաձայնեցման հնարավորության մասին: «Արտգործնախարարներ Լավրովն ու Կուշները և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Հիմնարար ս
...
Շարունհակություն »
|
Հայ-թուրքական հարաբերությունների պրոբլեմի կարգավորման վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաների լույսի ներքո խմբագրությունը անհրաժեշտ է համարում ընթացիկ տարվա ապրիլին լույս տեսած տվյալ հոդվածի կրկնակի հրատարակումը: Հոդվածում ներկայացված է հայ ժողովրդի և թուրքական քոչվոր ցեղերի փոխհարաբերությունների տասը դարերի համառոտ պատմությունը: Հոդվածը հրապարակվում է աննշան ուղղումներով:
|
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` այս տարվա ընթացքում թվով 6-րդհանդիպումը նախորդներից տարբերվեց ընդամենը մեկ, բայց էական դետալով: Դրա նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Մյունխեն է գնումկոնկրետ ակնկալիքով, հակառակ դեպքում իրենք ռազմական ճանապարհով ետ կվերադարձնեն Լեռնային Ղարաբաղը:
...
Շարունհակություն »
|
Անցած շաբաթն Ադրբեջանում նշանավորվեց Իլհամ Ալիևի երկու հրապարակային ելույթներով, որոնցում այդ հանրապետության նախագահը բարձրաձայնեց ամենևին ոչ երկիմաստ ռազմաշունչ հայտարարություններ: Ընդ որում, Գերանբոյի շրջանում փախստականների ավանի բացման արարողության ժամանակ Ալիևի երկրորդ ելույթում հնչեց համարյա թե ԼՂՀ դեմ պատերազմ սանձազերծելու խոստում, եթե նոյեմբերի 22-ի Սարգսյան-Ալիև հանդիպումն անցնի անարդյունավետ:
...
Շարունհակություն »
|
Սովորական տեսարան ադրբեջանական քաղաքների համար: Ոչ տեղացի անցորդին է մոտենում մի փնթի փոքրիկ ու սկսում հայհոյանքներ տեղալ: Հենց որ անցորդը փորձում է այդ անպատկառին կարգի հրավիրել, թեկուզ խրատական խոսքերով, մոտակա բակից դուրս է թռչում փայտերով ու շղթաներով զինված տականքների մի ամբողջ բազմություն և, «ի՞նչ ես երեխային նեղացնում» վայնասունով, սկսում ջարդել «օտարին»:
...
Շարունհակություն »
| |
|
|