Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` այս տարվա ընթացքում թվով 6-րդհանդիպումը նախորդներից տարբերվեց ընդամենը մեկ, բայց էական դետալով: Դրա նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Մյունխեն է գնումկոնկրետ ակնկալիքով, հակառակ դեպքում իրենք ռազմական ճանապարհով ետ կվերադարձնեն Լեռնային Ղարաբաղը: Չնայած նման ռազմատենչ հայտարարություններ Ալիևնարել էր նախորդ գրեթե բոլոր նմանատիպ հանդիպումներից առաջ, սակայն սա տարբերվում էր թե’ իր վերջնագրային տեսքով, թե’ կոնկրետ հանդիպման արդյունքների հետպայմանավորելով: Ալիևը փորձեց բանացկություններից առաջ հոգեբանական ճնշում գործադրել հայկական կողմի վրա և սահմանափակել կամ ընդհանրապես չեզոքացնելհետագա մանևրելու Հայաստանի հնարավորությունները: Դա ուղղակիորեն պայմանավորված էր նախորդ` քիշնևյան հանդիպումից հետո Ադրբեջանի որդեգրած այնդիրքորոշումից, թե Հայաստանը փորձում է ձգձգել բանակցայն գործընթացը` կրկին քննարկման հարթակ բերելով նախկինում համաձայնեցված հարցեր: Պատերազմիսպառնալիքով, Բաքուն ուզում է ստիպել Հայաստանին` հրաժարվել նման քաղաքականությունից:
Բանակցությունների հերթական ռաունդը կայացավ: Սակայն, արդյո՞ք Ալիևը ստացավ այն, ինչ ակնկալում էր պատերրազմի վերսկսման մասին խոսելիս: Մյունխենյանհանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, թե բանակցությունների ներկայիս զգայուն փուլում ռազմատենչհայտարարություններ անելը խիստ անցանկալի է, և որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող: Պաշտոնական Բաքուն չի արձագանքել ո’չ հայկականկողմի և ո’չ էլ միջնորդների այն հայտարարությանը, որ չնայած ի հայտ եկած որոշ նոր դժվարություններին, մյունխենյան բանակցությունների արդյունքում հաջողվել է որոշակիառաջընթաց ապահովել: Որևէ աղբյուր չի նշում, թե կոնկրետ որ կետերում է արձանագրվել առաջընթացը կամ որ հարցերի հետ կապված են դժվարություններ ի հայտ եկել:
Դրա փոխարեն միջազգային մամուլը սկսեց տարատեսակ մեկնաբանություններ անել: Համաձայն դրանց գերակշիռ մասի` քննարկվել է հատկապես երկու խնդիր: Հայկականուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման և հատկապես Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակին առնչվողխնդիրները: «Եվրոնյուզ»ը նույնիսկ տեղեկացրեց, թե երկու նախագահները քննարկել են հակամարտության կարգավորման շրջանակային պայմանագիրը, որը ընկած է լինելուվերջնական կարգավորման հիմնարար փաստաթղթի հիմքում: Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե արդյո՞ք իսկապես հենց այս խնդիրներն են քննարկվել Մյունխենում: Այլ այն, որհակառակ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է հենց ԼՂ կարգավիճակի հարցի վրա:
Քիշնևից հետո պաշտոնական Բաքվի արտահայտած դժգոհությունների հիմքում ընկած էին, թերևս, հենց ԼՂ կարգավիճակի հարցը քննարկման ներկայացնելու հայկականկողմի ձգտումները, քանի որ ըստ Մայենդորֆում միս ու արյուն ստացած մադրիդյան սկզբունքների` այս հարցը պետք է հստակեցվեր մնացած բոլոր դետալների շուրջհամաձայնություն ձեռք բերելուց հետո: Մինչդեռ կարելի է նկատել հայկական կողմի ձգտումը` խնդիրը պայմանավորել ազատագրված տարածքներից հայկական ուժերիդուրսբերման հետ:
Մյունխենից հետո ադրբեջանական վերլուծական, քաղաքագիտական շրջանակները փորձում են հիմնավորել, թե քանի որ Բաքուն կտրուկ հայտարարություններ չարեց մյունխենյան բանակցություններից հետո, ապա դրանց ընթացքում հաջողվել է Հայաստանից զիջումների հերթական չափաբաժինն ստանալ: Սակայն եթե իսկապես այդպեսլիներ, ապա Մինսկի խմբի համանախագահները ոչ միայն Ալիևի միլիտարիստական հայտարարություններին նման կոշտ կերպով չէին հակադարձի, այլև կխրախուսեին դրանք`որպես կարգավորման հասնելու բավականին արդյունավետ միջոց:
Ըստ էության, տեղի է ունենում բոլորովին հակառակ գործընթաց: Եվ դա պայմանավորված է առաջին հերթին որևէ կողմից պատերազմի վերսկսման հարցում Մոսկվայի ևԹուրքիայի ունեցած խիստ վերապահ դիրքորոշման հետ: Այսպիսի զարգացումները չեն բխում առաջին հերթին Թուրքիայի շահերից: Անկարայում հասկանում են, որանկանխատեսելի հետևանքներով հղի ռազմական գործողությունների վերսկսումը վերջնականապես իրենց կզրկի սահմանների բացման նախապայմանով ԼՂ հարցիկարգավորման մեջ ներգրավվելու և տարածաշրջանում լիարժեք խոշոր խաղացող դառնալու հնարավորությունից: Մյուս կողմից, Մոսկվային դա ձեռնտու չէ վերջին մեկ տարվաընթացքում տարածաշրջանում հաստատված ուժերի ներկայիս բալանսը պահպանելու և այդ շրջանակներում թուրքական գործոնն ուժեղացնելով` ամերկյան ազդեցությունըթուլացնելու նկրտումների պատճառով: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցում է Հայաստանի հետ և կոնկրետ պարտավորություններ ունիցանկացած ագրեսիայի դեպքում ռազմական օժանդակություն ցուցաբերել իր ռազմավարական գործընկերոջը: Ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության նմանպայմանավորվածություններ ու պայմանագրեր ունեն նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Եվ պատերազմի վերսկսման դեպքում այս երկու, ներկայում բավականին սերտհամագործակցող երկրները կարող են հայտնվել հակառակ ճամբարներում: Իսկ այդ իրավիճակը միանգամայն ձեռնտու է Արևմուտքին, որը մի կողմից խաղարկելով Թուրքիայի`ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը, մյուս կողմից այս երկրների ջանքերով իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելը, կարող է տարածաշրջանում ինքադրսևորման նորլծակներ ու հնարավորություններ ստանալ: Այս իմաստով Ադրբեջանի որդեգրած իմպերատիվ քաղաքական կեցվածքը բացարձակապես չի տեղավորվում ուժային այս երկուկենտրոնների շահերի ու հետաքրքրությունների տիրույթում:
Թերևս դրանով է բացատրվում այն փաստը, որ չնայած Ադրբեջանի արտգործնախարարի` Անկարա կատարելիք այցի շուրջ նախապես ձեռք բերվածպայմանավորվածությանը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մյունխենյան բանակցությունների հաջորդ օրը հեռախոսազրույց է ունենում ԷլմարՄամեդյարովի հետ` նրանից պարզաբանումներ ստանում: Հատկանշական է, որ հենց այս շրջանում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստան հրավիրում Ադրբեջանինախագահ Իլհամ Ալիևին` Ուլյանովսկի փողոցներից մեկը միասին Հեյդար Ալիևի անվամբ միասին անվանակոչելու շառժառիթով: Միանշանակ կարելի է պնդել, որ Մեդվեդևըփորձել է պարզաբանումներ ստանալ Ալիևից` որդեգրած քաղաքական կուրսի համար: Պատահական չէ, որ երկու նախագահների բանակցությունների առանցքային թեման եղել է ոչ թե Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական, էներգետիկ համագործակցության հեռանկարը, այլ հենց Ղարաբաղյան կառրավորման հարցը: Այլ կերպ ասած` Դավութօղլուն`Մամեդյարովին, Մեդվեդևը` Ալիևին փորձելու են համոզել հրաժարվել բանակցություններում դիրքերը կոշտացնելու և բացահայտ առճակատման գնալու քաղաքական կուրսից:
Բաքվում դեռ մյունխենյան հանդիպման ժամանակ են հասկացել, որ Ալիևի հայտարարությունը խիստ ժամանակավրեպ էր ու դիվանագիտական լուրջ բացթողում: Այնփաստը, որ առանց լուրջ արդյունքներ արձանագրելու` Ադրբեջանը համաձայնել է շարունակել բանակցությունները, թույլ է տալիս եզրակացնել, որ կամ Բաքուն փորձում էսրբագրել թույլ տված սխալը, կամ Ալիևը պարզապես բլեֆ էր անում: Ի դեպ, թուրքական մամուլը հենց այդպես էլ բնորոշել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը:Ադրբեջանում թերևս չէին հաշվարկել, որ փախստականների բնակարանամուտի արարողության ժամանակ Ալիևի արած արտահայտությունները նման ռեզոնանս կառաջացնենև կարող են շատ կոնկրետ քաղաքական հետևանքներ ունենալ: Իսկ հետևանքն այն է, որ միջազգային հանրությունը սկսում է ուժեղացնել ճնշումները նաև Բաքվի նկատմամբ` ոչմիայն զսպելու միլիտարիստական տրամադրությունները, այլև դրդելու մեղմացնել մաքսիմալիստական մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսում: Օրերսպարզ դարձավ նաև, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում հետաձգվել են Ադրբեջանի կողմից ներկայացված` գրավված տարածքներում տիրող իրավիճակի մասին բանաձևինախագծի շուրջ քննարկումները, որոնք նշանակված էին դեկտեմբերի 7-ին: ՄԱԿ-ի տեղեկատվական կենտոնը որևէ ռացիոնալ բացատրություն չի ներկայացրել, թե ինչով էպայմանավորված օրակարգային նման փոփոխությունը: Հավանականությունը մեծ է, որ դա ուղղակիորեն կապված է ԼՂ հարցում ընթացող վերջին զարգացումներով: Բացիդրանից, վերջին շրջանում Անկարան նկատելիորեն թուլացրել է արձանագրությունների վավերացման համար ղարաբաղյան նախապայմանն անընդհատ հիշեցնելուքարոզչական-դիվանագիտական արշավը: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը իտալական »La Stampa» թերթին տված հարցազրույցում երկու արձանագրություններիվավերացման մասին խոսելիս ընդհանրապես չի հիշատակում Ղարաբաղյան կարգավորման խնդիրը: »Իհարկե, որոշ »տեխնիկական» ժամանակ կպահանջվի, քանի որփաստթաթուղթը պետք է դեռևս քննարկում անցնի երկու երկրների խորհրդարաններում, բայց հետո տեղի կունենա դեսպանների փոխանակում ու ցամաքային սահմանի բացում:Օդային տարածքը վաղուց բաց է»,-ասել է նախագահ Գյուլը և ավելացրել, որ Բաքուն ուշի ուշով հետևում է Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացմանը, սակայնիրենք հավատում են, որ Երևանն ու Բաքուն կգտնեն լուծումը:
Իհարկե, դա չի նշանակում, թե Անկարան ձերբազատվել է Ադրբեջանի ճնշումներից: Սակայն սրանք որոշակի ազդակներ են առ այն, որ Բաքուն պետք է ընդառաջ քայլերկատարի` վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար: Թուրքիան ինքը խնդիրներ ունի` կապված երկու արձանագրությունները վավերացնելու ժամկետների հետ:Միջազգային հանրության համար արձանագրությունների վավերացման պատասխանատվությունը ներկա պահին գտնվում է Անկարայի ուսերին: Դա յուրօրինակ թեստ է լինելուԹուրքիայի համար` ապացուցելու եվրաինտեգրմանն իր հավատարմությունը: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պաշտոնական այցով մեկնումէ Վաշինգտոն: Նախագահ Օբամայի հետ նրա բանակցությունների առանցքում լինելու են նաև արձանագրությունների վավերացման և ղարաբաղյան հակամարտությանկարգավորման խնդիրները: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը վերջերս Անկարա կատարած այցից հետո հայտարարեց, թե Թուրքիան չի ցանկանում վավերացնելարձանագրությունները նախքան ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը: Սակայն դրան զուգահեռ Գորդոնը նաև վերահաստատեց պաշտոնական Վաշինգտոնիդիրքորոշումը, համաձայն որի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հակամարտության լուծումը զուգահեռ, բայց միմյանցով չպայմանավորվածգործընթացներ են: Եվ հետաքրքրականն այն է, որ Գորդոնի այս հայտարարությունից հետո է Անկարան նկատելի զուշավորություն պահպանում իր պաշտոնականհայտարարություններում:
Եվ թերևս հենց դա է, որ նյարդայնացնում է Բաքվին: Ալիևի վերջին հայտարարությունը և դրա հետևանքները ցույց տվեցին, որ Բաքուն իսկապես շփոթության ու ցայտնոտայինվիճակի մեջ է: Ադրբեջանում չգիտեն` ինչ սպասել մի կողմից Անկարա-Ռուսաստան ուրվագծվող տանդեմից, մյուս կողմից ՆԱԲՈՒԿՈ-ն կառուցելու հարցում զգալիդանդաղկողություն դրսևորող և այս տանդեմի սիռախաղերին անտարբեր հետևող Արևմուտքից: Դա ստիպում է Բաքվին դիմել ծայրահեղ միջոցների` հասնելու համար իրմաքսիմալ նպատակներին: Բաքվում զգում են, որ որոշակի հանդիպակաց զիջումներ են ակնկալում նաև իրենից, ինչին Ալիևի վարչակազմը դեռևս պատրաստ չէ:
Իսկ ո՞ր հարցում կարող էին Բաքվից սպասելիքներ ունենալ միջնորդները: Ըստ էության, Հայաստանը կատարել է բոլոր այն զիջումները, որը հնարավոր է պատկերացնել միայսպիսի հակամարտության կարգավորման գործընթացում: Դրանք են. առաջնահերթորեն դուրս բերել զորքերը ԼՂ-ին հարակից շրջաններից` ընդհուպ անգամ թե ԼՂՀ-ի, թե’Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող Քելբաջարի և Լաչինի շրջաններից` բացառությամբ, թերևս, Հայաստանն Արցախի հետ կապող ավտոմայրուղու,այդ տարածքներ և ԼՂ վերադառնալու հնարավորություն ստեղծել ադրբեջանցի փախստականների համար, (ընդ որում որևէ խոսք չկա հայ փախստականների վերադարձի կամՇահումյանի շրջանի մասին), հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովումը վերապահել միջազգային խաղաղապահներին, որոնց կազմը ևս դեռևսհստակ չէ, ԼՂՀ ներկայիս կարգավիճակի փոխարինում միջազգայնորեն ժամանակավորապես ճանաչվող որոշակի ստատուսով, անորոշ ժամանակի հետաձգվող հանրաքվեի կամպլեբիսցտի միջոցով ԼՂ վերջնական կարգավիճակի սահմանում և ճանաչում միջազգային իրավունքի համաձայն: Փաստորեն միակ կետը, որտեղ, ըստ էության, Ադրբեջանիցկարելի է ինչ որ զիջում ակնկալել, պայմանավորված է ԼՂ ժամանակավոր կարգավիճակի և դրանից բխող այլ հարցերի, ինչպես օրինակ բնակցության կամարտահայտմանմեխանիզմների և այդ պրոցեսի վերահսկման հետ: Չնայած Բաքուն գրեթե մշտապես պնդում է, թե ներկայում քննարկվում է հայկական ուժերի վերահսկողույան տակ գտնվողշրջաններից զորքերի դուրսբերման խնդիրը, սակայն ամեն անգամ դրանց զուգահեռ հայտարարում է, որ ԼՂ կարգավորումը դիտարկում է բացառապես իր տարածքայինամբողջականության համատեքստում: Ալիևի վերջին հայտարարությունը ևս այդպիսի մոտիվներ էր պարունակում: Իհարկե, Բաքուն այդպիսով անուղղակիորեն հաստատում է,որ բանակցություններում քննարկվող առանցքային խնդիրը հենց ԼՂ կարգավիճակի հարցն է: Սակայն խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ Բաքուն չի ուզում զիջման գնալ անգամ այդմիակ կետում: Եվ հենց այստեղ է, որ միջազգային հանրության ազդեցությունը կարող է որոշիչ լինել:
Սակայն մեծ հաշվով` ի՞նչ է այս ամենից շահում Հայաստանը: Թերևս միակ բանը, որ ստանում է Հայաստանը, հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուհնարավորությունն է: Հայաստանը կատարել է անգամ ավելի շատ զիջումներ, քան իրեն թույլ կտար պատերազմում տարածքային հսկայական հաջողություններ արձանագրած ցանկացած պետություն: Պաշտոնական Երևանն անընդհատ սպառնում է, որ եթե Ադրբեջանը փորձի զենքի ուժով լուծել հարցը, կամ կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, կամղարաբաղյան կողմի հետ փոխօգնության պայմանագիր կստորագրի: Սակայն արդյո՞ք դա կարող է հարցի լուծում լինել պատերազմական գործողությունների վերսկսումից հետո:Ի վերջո հասկանալի է, որ անկախ դրա ելքից, ստատուս քվոն արդեն խախտված է լինելու և ղարաբաղյան հարցը վերջնականապես կարող է լուծվել կամ այս կամ այն կողմիօգտին` ինչպես դա տեղի ունեցավ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հարցում` 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո: Նախագահների մակարդակովբանակցությունների ինտենսիվացումը ցույց է տալիս, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ուղղակիորեն ազդել է պրոցեսի վրա, և դա ինքնին արդեն չի բխումհայկական կողմի շահերից: Իհարկե, կարելի է դրական գնահատել այն փաստը, որ Մյունենում որևէ փաստաթուղթ չստորագրվեց: Համենայնդեպս պաշտոնապես դրա մասին չիհայտարարվել: Դա հնարավորություն կտա Անկարային պատին դեմ տալ Էրդողանի` Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ և ակնկալել, որ ԱՄՆ-ն չի ենթարկվի Թուրքիայիճնշումներին` ԼՂ կարգավորման պրոցեսն ավելի արագացնելու հարցում: Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին կամ 3-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներըկհանդիպեն Փարիզում: Դա կլինի մյունխենյան երկարատև բանակցությունների արդյունքների ամփոխում և հետագա ընթացքի նախանշում: Այդ հանդիպումը ցույց կտա, թեորքանով է Ադրբեջանը հաշվի առել Անկարայի և Մոսկվայի հետաքրքրությունները: Եթե դա իսկապես տեղի ունենա մինչև փարիզյան հանդիպումը, չի բացառվում, որՀայաստանի իշխանությունները կհամաձայնեն մոտ ապագայում ստորագրել հակամարտության կարգավորման շրջանակային պայմանագիրը:
Գևորգ Դարբինյան
|