Ադրբեջանական Դեյազ տեղեկատվական գործակալության աշխատակիցը զրուցել է արդարության և զարգացման կառավարող կուսակցությունից խորհրդարանի երեսփոխան, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատգամավորության ղեկավար Ալաադին Բյույուկայայի հետ: Չի կարելի ասել, որ տեղի է ունեցել ինչ-որ առանձնահատուկ բան: Թուրք պաշտոնատարը սիրում է թիթիզանալ (այլ բառ չգտնվեց) ադրբեջանական միջավայրում և, մասնավորապես, մամուլում: Երբեմն տպավորություն է ստացվում, որ թուրքերը հենց նրա համար են մեղսագործոթյամբ ծնել ադրբեջանական հանրապետությունը, որ խոսելու տեղ ունենան: Ահա և այս դեպքում, անձը, ով ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիան է ներկայացնում, որոշել է «թեթևացնել իր թուրքական հոգին» և ցուցադրել իր իսկական «ես»-ը: Մինչդեռ Բրյուսելում, որտեղ Բյույուկայան անց է կացնում տարվա մեծ մասը, թուրքական իսկական «ես»-ը գնահատվում է, որպես մարդատյացություն և պատերազմի կոչ: Սակայն թուրք երեսփոխանն ակնհայտորեն Ա
...
Շարունհակություն »
|
Սումգայիթ` քաղաք, որի անունը, հայտնի պատճառներով, արդեն վաղուց դարձել է հանրահայտ:
Սումգայիթ` անվանում, որն օգտագործվում է և կօգտագործվի, երբ պետք լինի հիշեցնել միջնադարյան դաժանությունների, անմարդկային տանջանքների ու ծաղրանքների, բարբարոսության, ատելության, հոգևորի բացակայության մասին: Անհնար է բառերով արտահայտել մարդկային տառապանքների ու վշտի ողջ անհունությունը, որ բաժին հասավ այդ անիծված քաղաքի հայազգի բնակիչներին:
Հատկապես այս քաղաքն էր, որ, եթե որևէ մեկը մոռացել է, 1988 թվականի արդյունքներով ադրբեջանական կուսակցական ղեկավարության կո
...
Շարունհակություն »
|
Հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանն այսօր ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծման հետաձգումն անընդհատ լարվածության մեջ է պահում հայ-վրացական հարաբերությունները: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայ բնակչությունը հիմնականում բարձրաձայնում է լեզվի կարգավիճակի, եկեղեցիների և հայ ակտիվիստների դեմ իրականացվող հալածանքների հարցերը, այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախքում գոյություն ունեն շատ այլ խնդիրներ ևս` կրթության, առողջապահության, բնակչության զբաղվածության և այլ ոլորտներում: Եվ այս խնդիրների համադրումը, վերջիվերջո, հանգեցնում է նրան, որ Սամցխե-Ջավախքի հայությունն ստիպված է լինում իր ապրուստը վաստակել օտար ափերում` դառնալով իր հայրենիքի այդ հատվածի հայաթափման պատճառ: Իսկ նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել առօրեական դժվարությունները, ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծված իրավիճակը փոփոխելու և արժանապատիվ կյանք ունենալու համար:
| |