Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, 2003թ. աշնանը, իշխանությունը բռնազավթելուց և ուժային մեթոդներով պետության կառավարման օղակները զտելուց անմիջապես հետո, ձեռնամուխ եղավ հոր` Հեյդար Ալիևի քաղաքական կտակի իրագործմանը: Ադրբեջանի պետական, գիտական, մշակութային, հասարակական ամբողջ ներուժը ներքաշվեց հակահայկական քարոզչության ոլորտ: Հանրային տարբեր շերտերի առջև ունեցած ելույթներում Իլհամ Ալիևը ոչ միայն կոնկրետ առաջադրանքներ տվեց, այլև հանգամանորեն ներկայացրեց այն ուղղությունները, ձևերն ու մեթոդները, որոնք պետք է իրագործվեին: Ծնունդ առավ պնակալեզների մի ամբողջ բանակ, որի ներկայացուցիչները, մեկը մյուսից առաջ ընկնելով, լծվեցին «համազգային առջնորդի հանճարեղ որդու» նորահայտ մտքերի մարմնավորման սուրբ գործին:
|
Ժողովրդի անվտանգությունը կարող են ապահովել միայն այնպիսի գործողությունները, որոնց դիմեց Նիկոլ Դումանի խումբը 100 տարի առաջ:
Դյուրին կլիներ, տրորված ճանապարհ բռնելով, Բաքվի 1905 թվի հայկական ջարդերը պատճառաբանել մի քանի լրագրերի («Կասպի», «Հայաթ»), կամ էլ մի խումբ պանթյուրքիստների և մեկ տասնյակի չափ կիսաընդհատակյա խմբակների քարոզչական գործունեությամբ: Անդրկովկասյան թաթարների զանգվածային հետամնացության ու անգրագիտության պայմաններում, մամուլը չնչին ազդեցություն ուներ: Ավելի արդյունավետ էր աշխատում բազարային քարոզչությունը: Հայերն անհավատ գյավուր են, որոնց պետք է ոչնչացնել: Իսկ նրանց տներն ու հարստությունը պետք է պատկանի մեզ: Այսպիսի քարոզչությունը չէր կարող նշանակալի հաջողություն չունենալ համբալների և թաթարական լյումպեն-պրոլետարիատի շրջանակներում, սակայն 1905 թվականի ողջ ընթացքո
...
Շարունհակություն »
|
Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ, Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք, Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ, Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
Ավարտին էր մոտենում 1991 թվականի դեկտեմբերը: Երբեմնի ահեղ ու ամենազոր Խորհրդային Միությունը փչում էր իր վերջին շուչը, թողնելով երկրի բնակչությանը բազմատեսակ հիմնախնդիրներ: Արցախ աշխարհը շարունակում էր մնալ ադրբեջանական ռազմական շրջափակաման մեջ: Ամեն օր հարյուրավոր արկեր էին պայթում Արցախի բնակավայրերի վրա և գրեթե անդադար լսվում էր տարբեր տրամաչափի գնդացիրների ու ինքնաձիգների ճարճատյունը: Ստեփանակերտի վրա մահաբեր կրակ էր թափվում բոլոր կողմերից, բայց առավելապես` գերևարության մեջ մնացած բարձրադիր Շուշիից: Արցախի մանուկների համար կրակահերթերը, արկերի ու ռումբերի պայթյունները դարձե
...
Շարունհակություն »
|
Նավթով հարուստ Ադրբեջանում ի հայտ է եկել ակտիվ նախաձեռնող քաղաքացիների` ոսկեբեր հանքավայրերի յուրացման պիոներների, մի ամբողջ շարք: Ոսկու տենդով առաջինը հիվանդացան Ղահրաման Ագամալիևը, Մահիր Մուստաֆաևը, Ռաշիդ Ջաբիևը, Հասան Ղուրբանովը և Քյազիմ Քյազիմովը:
...
Շարունհակություն »
| |