Սրբազա՛ն հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:
Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը` հայրենիք կորցրած
...
Շարունհակություն »
|
Ռուսաստանի հայերի հեղինակավոր «Երկրամաս» լրագիրը 2010թ. հունվարի 7-ին հրապարակել է «Տարվա Դեմքերը» մրցանակաբաշխության արդյունքները, ինչի համար հիմք են հանդիսացել Ռուսաստանում հայկական սփյուռքի բարօրությանը և Հայ-Ռուսական կապերի ամրապնդմանն ուղղված թեկնածուների կողմից իրականացված գործունեությունը, ինչպես նաև հանրային և ազգամշակութային կյանքում նրանց ունեցած ներդրումը:
Մրցանակաբաշխության արդյունքներով լավագույնն են ճանաչվել.
«ՄԵԿԵՆԱՍ» - Դոնի Ռոստովցի գործարար, АРДТ-7 ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Ղազարյանը:
«ԴԻՎԱՆԱԳԵՏ» - Միջազգային հայկական կազակական միավորման ատաման, մոսկվացի գեներալ Սերգեյ Մադաթյանը:
|
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը` «Դիպկուրիեր» հավելվածում այսօր ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հոդվածաշարում քննարկվել են հակամարտության պատմության, խնդրի լուծման ուղղությամբ անցնող տարվա ընթացքում ձեռնարկված քայլերին ու գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև` ներկայացվել են կանխատեսումներ միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով:
«Նեզավիսիմայա գազետա»-ն թեմայի շուրջ հրապարակել է ընդհանուր առմամբ վեց հոդված, որոնք հեղինակել են Յուրի Ռոքսը («Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան, Ռուսաստան), Ալեքսանդր Ռարը (քաղաքագետ, Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Ռուսաստանի և ԱՊՀ ծրագրերի ղեկավար, Գերմանիա), Դավիթ Բաբայանը (քաղաքագետ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ, Լեռնային Ղարաբաղ), Ռասիմ Մուսաբեկովը (քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, Ադրբեջան), Բորիս Նավասարդյանը (վերլուծ
...
Շարունհակություն »
|
2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում փլուզվել է 1356 թվականին կառուցված Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Այն մասին, որ եկեղեցին գտնվում է ահավոր վիճակում, հայկական կողմը բազմիցս ահազանգել է Վրաստանի իշխանություններին: Առաջին ճաքերը Սբ. Գևորգ եկեղեցու պատերին հայտնվել էին դեռևս 1980 թվականին, իսկ 1990 թվականին եկեղեցու շենքը դասվել է վթարային շինությունների շարքին:
...
Շարունհակություն »
| |