Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 11 » Անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն` Վրաստանի, Սամցխե-Ջավախքի և Հայաստանի միջև
11:03
Անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն` Վրաստանի, Սամցխե-Ջավախքի և Հայաստանի միջև
Հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանն այսօր ունի մի շարք խնդիրներ, որոնց լուծման հետաձգումն անընդհատ լարվածության մեջ է պահում հայ-վրացական հարաբերությունները: Չնայած այն հանգամանքին, որ տեղի հայ բնակչությունը հիմնականում բարձրաձայնում է լեզվի կարգավիճակի, եկեղեցիների և հայ ակտիվիստների դեմ իրականացվող հալածանքների հարցերը, այնուամենայնիվ, Սամցխե-Ջավախքում գոյություն ունեն շատ այլ խնդիրներ ևս` կրթության, առողջապահության, բնակչության զբաղվածության և այլ ոլորտներում: Եվ այս խնդիրների համադրումը, վերջիվերջո, հանգեցնում է նրան, որ Սամցխե-Ջավախքի հայությունն ստիպված է լինում իր ապրուստը վաստակել օտար ափերում` դառնալով իր հայրենիքի այդ հատվածի հայաթափման պատճառ: Իսկ նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել առօրեական դժվարությունները, ջանք ու եռանդ չեն խնայում ստեղծված իրավիճակը փոփոխելու և արժանապատիվ կյանք ունենալու համար:

Հայերի նման կացությունը Սամցխե-Ջավախքում բավական ամուր հիմք է նախապատրաստում Հյուսիսային Կովկասում նոր հակամարտության համար: Հայաստանի Հանրապետության իշխանությունները բավական երկար ժամանակ փորձել են ինչ-որ կերպ հարթել հասունացող հայ-վրացական հակամարտությունը: Սակայն պաշտոնական Թբիլիսիի կողմից իրականացվող քաղաքականությունը չի նպաստել խնդրի հաղթահարմանը և դեռ ավելին` վրացիների շովինիզմն էլ ավելի է բորբոքում թշնամանքը երկու ժողովուրդների միջև:

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու միակ տարբերակը հայերի և վրացիների միջև քաղաքական երկխոսության իրականացումն է: Վերջին տարիների ընթացքում երկու ժողովուրդների հասարակական ինստիտուտների միջև նման երկխոսության փորձ արդեն եղել է: Սակայն, դատելով հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքներից, այդ փորձը կարելի է միանգամայն ձախողված համարել: Ուստի, Հյուսիսային Կովկասում նոր ռազմական բախումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կազմակերպել նոր` քաղաքական երկխոսություն Վրաստանի, Սամցխե-Ջավախքի և Հայաստանի քաղաքական ուժերի միջև: Ընդ որում, որպեսզի այդ երկխոսությունը չարժանանա հասարակական դաշտի փորձառության ճակատագրին, անհրաժեշտ են միջազգային բարձր հեղինակություն վայելող միջնորդներ: Այդպիսիք կարող են լինել, օրինակ, եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները կամ տարածաշրջանային անվտանգությամբ հետաքրքրված միջազգային կենտրոնները:

Հակառակ պարագայում հայ-վրացական սահմանում հասունանում է նոր հակամարտություն, որը կարող է ձևափոխել տարածաշրջանի քաղաքական պատկերը: Ընդ որում, անկախ պատերազմի ելքից (չնայած այն լիովին կանխագուշակելի է) բավականին լուրջ խնդիրներ կառաջանան թե’ Վրաստանի և թե’ Հայաստանի համար: Եվ դա պայմանավորված կլինի հիմնականում տարածաշրջանային այլ պետությունների` հարմար առիթից օգտվելու ձգտումով:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Категория: Հոդվածներ | Просмотров: 917 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ