Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 24 » Ու՞մ և ի՞նչ նապատակով է շանտաժի ենթարկում Իլհամ Ալիևը
12:48
Ու՞մ և ի՞նչ նապատակով է շանտաժի ենթարկում Իլհամ Ալիևը
Անցած շաբաթն Ադրբեջանում նշանավորվեց  Իլհամ Ալիևի երկու հրապարակային ելույթներով, որոնցում այդ հանրապետության նախագահը բարձրաձայնեց ամենևին ոչ երկիմաստ ռազմաշունչ հայտարարություններ: Ընդ որում, Գերանբոյի շրջանում փախստականների ավանի բացման արարողության ժամանակ Ալիևի երկրորդ ելույթում հնչեց համարյա թե ԼՂՀ դեմ պատերազմ սանձազերծելու խոստում, եթե նոյեմբերի 22-ի Սարգսյան-Ալիև հանդիպումն անցնի անարդյունավետ:

Եթե առաջին ելույթում Ալիևը սահմանափակվել  էր չափավորված սպառնալիքներով` «Մեր բանակը հզորանում է: Մենք բանակցություններ ենք վարում, բայց, միևնույն ժամանակ, ցանկացած պահին պետք է պատրաստ լինենք մեր հողերը զավթիչներից ռազմական ճանապարհով ազատագրելուն», ապա արդեն մեկ-երկու օրից հետո նրա հայտարարությունները ձեռք բերեցին առավել որոշակիություն: Մասնավորապես` Ալիևն ասել է` « Այս հանդիպմանը մենք գնում ենք մեր ծրագրով: Այս հանդիպումը բանակցությունների մեջ պետք է վճռորոշ դեր խաղա: Եթե այս հանդիպումն էլ անարդյունք ավարտվի, ապա այդ ժամ բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն»: Այսինքն, Ալիևը չի բացառում հնարավորությունը, որ, եթե Մյունխենի հանդիպմանը Ադրբեջանի համար ցանկալի առաջնթաց չգրանցվի, ապա իր պետությունը կդիմի հարցի լուծման ռազմական տարբերակին, քանի որ կկորցնի բանակցությունների հետ կապված հույսերը: «Եթե բանակցությունների հետ կապված հույսերը սպառվեն, ապա մեզ այլ ելք չի մնում: Մենք պետք է դրան պատրաստ լինենք»,- ավելացրել է նա, շեշտելով, որ Ադրբեջանն «իր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու լիակատար իրավունք ունի»:

Ալիևի վերոհիշյալ երկու եյլույթների արանքում, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման  Ադրբեջանի պատրաստակամությունը  հաստատելու նպատակով, ռազմաշունչ հայտարարություններով աչքի ընկան ԱԳ նախարար Է.Մամեդյարովը, նույն նախարարության մամլո քարտուղար  Է.Պոլուխովը, միլիմեջլիսի փոխխոսնակ  Զ.Ասքերովը, ինչպես նաև մի շարք այլ, նվազ նշանավոր անձիք:

Այսպիսով, բարձր  մակարդակի հանդիպման նախօրյակին Իլհամ Ալիևն աչքի ընկավ իր նախագահության  ընթացքում ցուցաբերած ամենառազմաշունչ  ճարտասանությամբ: Չենք կարծում, թե Ադրբեջանի  նախագահը նպատակադրվել էր իր ելույթով ազդեցություն գործել Սերժ Սարգսյանի  վրա: Ալիևն ամենևին էլ պարզամիտ չէ: Բացի այն, որ նա լավ է ճանաչում Հայստանի նախագահին ու ծանոթ է վերջինիս կենսագրությանը, նա պետք է որ իրազեկված  լիներ ԼՂՀ պետական ինքնորոշման  իրավունքի պաշտպանության հարցում  հայ ժողովրդի վճռականության մասին: Հետևաբար, պետք է հասկանալ, որ  այդ  ռազմաշունչ ճարտասանությունը նախատեսված էր այլ ունկնդիրների համար: Իսկ այս  դեպքում, Ադրբեջանի նախագահ Ալիևի  ռազմաշունչ հայտարարությունները ոչ թե սպառնալիք են, այլ` շանտաժ:

Հարավային Կովկասի տարածաշրջանում կատարվող իրադարձություններին  շահագևգիռ հետևում են ինչպես Եվրոպայում ու ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում, Իրանում  և Թուրքիայում: Այս բևեռներից ու պետություններից յուրաքանչյուրը Անդրկովկասում ունի իր սեփական շահերը, որոնց իրագործումը, պատերազմի կամ ռազմական գործողությունների սպառնալիքի պայմաններում, անհնարին է դառնում:

Զարմանալի չէ, որ տարածաշրջանում քաղաքական, հատկապես ռազմական կայունության հարցերում նրանք  խորապես շահագրգիռ են: Ու, չնայած Անդրկովկասում խաչվող նրանց շահերը միմիանց հակասում են, մրցակցող կողմերը  ունեն մի ընդհանրություն` նրանք բոլորն էլ տարածաշրջանային խաղաղության  աներկբա կողմնակից են:

Կարճ ասած, առկա է հետևյալ իրավիճակը: ԱՄՆ-ն  և Եվրոպան դեմ են պատերազմին, քանզի  այն կարող է նրանց, հատկապես Եվրոպային, զրկել կասպիական տարածաշրջանից  էներգոպաշարների ներմուծման անվտանգությունից և, գործնականում, մոնոպոլ կախվածության մեջ գցել Ռուսաստանից: Հարավային  Կովկասում ամուր փոխհանգուցվել  են Արևմուտքի քաղաքական ու տնտեսական  շահերը: Այստեղ Արևմուտքը ձգտում է, նախ, կասպյան էներգոպաշարների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ երկրորդը` դուրս մղել Ռուսաստանին համաշխարհային  քաղաքականության  ծայրամաս: Իսկ այսպիսի  պլանները ոչ մի կերպ չեն շաղկապվում անդրկովկասյան պատերազմի հետ:

Թուրքիան, Հայաստանի  հետ հարաբերությունների ոչ միանշանակ  պայմաններում անգամ, նույնպես ձգտում է  խաղաղության, քանի որ պատերազմի վերսկասումը  պարզապես խաչ կքաշի եվրոպական  պետությունների ընտանիք ընդգրկվելու  նրա հույսերի վրա: Պատերազմը կդառնա նաև, Արևմուտքի կողմից այդքան փայփայված, Նաբուկո գազատարի նախագծի դագաղի վերջին մեխը, որի շինարարությունն, առանց  այդ էլ, մեծ հարցականի տակ է: Վերջապես, Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի  անդամ, ռազմական գործողությունների  մեջ մտնելու վերաբերյալ ինքնուրույն  որոշումներ կայացնելու իրավասություններ չունի, իսկ Ադրբեջանին չօգնելու փաստը, նույնիսկ պասիվ ձևով, անմիջապես կբերի  արդարություն և զարգացում կուսակցության, անձամբ Էրդողանի ու Գյուլի ռեժիմի անկման: Թուրքիայում տիրող իրավիճակում, երբ ընդդիմության մեջ են հայտնվել ոչ միայն Աթաթուրքի ժողովրդահանրապետական կուսակցությունը, այլև բանակային գեներալիտետը, Ադրբեջանին չօգնելու փաստն իշխող  ռեժիմին սպառնում է պաշտոնաթողությամբ  և, ամենայն հավանականությամբ, նաև  կալանավորմամբ:

Ադրբեջանը հատուկ վերաբերմունք ունի Թուրքիայի  և, հատկապես, այնտեղ իշխող արդարություն և զարգացում կուսակցության   նկատմաբ: Կարծես, թե և´ եղբայր են և´ «մեկ ժողովուրդ` երկու պետություն», բայց նրանց շահերը չեն համընկնում: Հատկապես Բաքվի ու Անկարայի այդ «շահերի  անհամատեղելիությունն» է, որ, ըստ  մեզ,  դրդել է Ալիևին շանտաժի  ենթարկել, ինչպես Թուրքիային, այնպես էլ Ռուսաստանին` Արևմուտքի հետ մեկտեղ: Բայց, թուրքական ընդդիմությանն արդեն  անթաքույց սատարող, Ալիևը վրիպել է: Թուրքիային կարճ վզափոկով պահող Արևմուտքը, այդ հարցում, միանշանակ, արդարություն և զարգացում կուսակցության և  Էրդողան-Գյուլի կողմնակիցն է: Քանզի, չափավոր  իսլամիզմը, այն էլ Եվրոպայի ու ԱՄՆ-ի  հետ համագործակցող, Արևմուտքի համար  ավելի շահեկան է, քան ռասայական  ազգայնամոլական պանթուրքիզմը:

Հակամարտության  նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի Ռուսաստանը: Մոսկվայում հիանալի  հասկանում են, որ հավանական պատերազմի  ցանկացած արդյունքը կբերի Ադրբեջանի անշրջելի հեռացմանը դեպի Արևմուտք: Ղարաբաղի հետ, թե առանց դրա, արդեն ոչ մի նշանակություն չի ունենա: Ադրբեջանին Ռուսաստանի հետ կապում է միայն ԼՂՀ չլուծված խնդիրը և պատեազմի ցանկացած ելք վերջ կդնի այս անորոշությանը: Դեպի Ռուսաստան Ադրբեջանի դեկլարատիվ ձգտումները կավարտվեն պատերազմի հետ միասին: Պարտությունն Ադրբեջանին կզրկի ԼՂՀ-ն զավթելու հույսերից, այսինքն Ռուսաստանի աջակցությունից կամ գոնե չեզոքությունից, իսկ հաղթանակի դեպքում, Բաքուն, պարզապես, կդադարի, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ կարիքն զգալուց:

Իսկ գուցե՞, պատերազմը հենց Ադրբեջանի՞ն է  անհրաժեշտ, ինչ-որ ռազմավարական կամ  պետության համար կարևոր խնդիրների  լուծման նպատակներով: Պատասխանը, կրկին, բացասական է:

Իրականում, չնայած անսանձ քարոզչությանը, Բաքվում  հիանալի ըմբռնում են ԼՂՀ տարածքի  նկատմաբ իրենց հավակնությունների  ամբողջ սնանկությունը (իրավական և պատմական): Ադրբեջանին Ղարաբաղն անհրաժեշտ է  որպես աճող բնակչության տեղաբաշխման  տարածք և Ալիևների կլանի (որի հիմնադիրը  Արցախում կրեց ջախջախիչ պարտություն) հեղինակության  վերականգնման միջոց: Թեև պաշտոնական Բաքուն, ինչ-որ չափով, դարձել է սեփական  քարոզչության գերին, այդ հանրապետության իշխանությունը հասկանում է անձամբ իր համար պատերազմից բխող վտանգը: Հեբց որ Ադրբեջան հասնեն ղարաբաղյան ճակատում զոհվածների առաջին հարյուր դիակները, անկնթարթորեն հոդս կցնդի Ադրբեջանում  կառավարող ալիևյան կլանի անսպառ թվացող իշխանական ներուժը: Իսկ պատերազմը, եթե այն սկսվի, խոստանում է  զոհեր, տասնյակ հազարավոր կյանքեր:

Այսպիսով, մենք կարող ենք փաստել, որ, ծայրահեղ դեպքում, պատմության այս փուլում պատերազմ վերսկսելու շքեղություն Ադրբեջանը  չի կարող իրեն թուլ տալ: Պատերազմը  կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ, այս կամ այն պատճառով, կսպառվեն Արևմուտքի հետաքրքրությունները  կասպիական նավթագազային հանքավայրերի նկատմամբ, եթե այդ ժամանակ Ադրբեջանը, ռազմական ճանապարհով ԼՂՀ հարցը լուծելու, ցանկություն դեռ կունենա: Իսկ  առայժմ, Իլհամ Ալիևը պարզապես բլեֆ է անում, պատերազմի դեկլարատիվ պատրաստվելու իր հայտարարություններով շանտաժի ենթարկում  շահագրգիռ պետություններին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն  հույս է տածում, թե իր սպառնալիքներից վախեցած վերոհիշյալ պետություններն ու դաշինքները կստիպեն Ղարաբաղին  ենթարկվել նվաճողական հարևանին ու վերադառնալ նրա լծի տակ:

Լեռնային  Ղարաբաղի հարցի կարգավորման միջնորդների  արձագանքը կանխատեսելի էր: Նրանք  հանդիմանեցին Ալիևին «չափից դուրս մարտական հայտարարությունների» համար, բայց և  թույլ տվեցին նրան պահպանել իր վարկը  Ադրբեջանում (այդ հանրապետությունում կայունության հարցում այսօր շահագրգիռ  են բոլոր կողմերը): ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հայտարարությունը խիստ ուշգրավ է. «Նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը եկել են համաձայնության շրջանակային համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ, ինչը հետագայում հիմք կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական պայմանագրի կնքման համար»: Կարծես թե այս 15 տարվա ընթացքում  կողմերն ընթացել են   շրջանակային  համաձայնագիր ստորագրելուն հակառակ  ուղղությամբ:

Բայց հայտարարությունը հնչում է գեղեցիկ և համոզիչ, իսկ  «ձեռք է բերվել կարևոր առաջընթաց» արտահայտության հետ դառնում պատերազմ չվերսկսելու լուրջ շարժառիթ: Իլհամ  Ալիևն ազատ կարող է վերադառնալ Բաքու, «կարևոր առաջընթաց»-ը և  «ստորագրելու ուղղությամբ»-ը հեծնած, ու արդեն ոչոք չի կարողանա նրան, խոստումը չպահելու համար, հանդիմանել: Իսկ հետո էլ վարժեցրած ու բտեցված մամուլը  իրար կխառնվի, պատերազմի հակառակորդ մտերիմները կսատարեն: Մյունխենյան հանդիպումից  մեկ-երկու ժամ անց ռուսական ԶԼՄ-ներն են արդեն շողում էին լավատեսական  խորագրերով, իսկ ադրբեջանական «Վեստի»  գործակալությունը, օրինակ, հրապարակել էր պայմանավորվածության մանրամասները, համաձայն որոնց, կողմերը քննարկել են «Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքից  հրաժարման» հարցը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ով առաջին անգամ էր մասնակցում այսպիսի գագաթաժողովի, նույնպես փայլում էր լավատեսությունից. «Ես կարծում եմ, այսօր նշանակալից էր այն, թե ինչպե՞ս էին երկու նախագահներն աշխատում մեզ հետ: Նրանց ցանկությունը` քննարկել բավականին բարդ և հակասական կետերը, ես, որպես այս գործընթացում առաջին անգամ մասնակցող, գտնում եմ, որ ինձ վրա բոլորից շատ տպավորությունն է թողել»:

Այս թատերականացված ուրախության ֆոնի վրա կարծես ստվերվեցին «որոշ հարցեր մնում են բաց»-ը կամ  «նկատվեցին նաև որոշակի բարդություններ»-ը: Ինչպես հայտնի է, սատանան թաքնվում է  հենց մանրամասներում, և հատկապես դրանցում կողմերը համաձայնության չեն եկել: Բայց առանց մանրամասների էլ, բանակցությունները  դեմ են առել հիմնական խնդրին, որի  համաձայնեցումը ներկայումս հնարավոր չի համարվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին:

Ադրբեջանը ձգտում է վերադարձնել ԼՂՀ-ն իր սահմանների մեջ, այն ժամանակ, երբ  Ղարաբաղի բնակչությունը վճռականորեն  տրամադրված է պաշտպանել իր պետականությունն  ու տարածքային ամբողջականությունը` առանց  «Լեռնային Ղարաբաղի և նրա շրջապատի»  բաժանման: Պաշտպանել, ինչպես բանակցությունների  սեղանի շուրջ, այնպես էլ մարտադաշտում:

Միևնույն  ժամանակ, մի՞թե այսօր դա որևէ մեկին  անհանգստացնում Է: Միջնորդները, հավանաբար, մտահոգված են մի բանով` փրկել Իլհամ  Ալիևի արատավորված վարկը: Իսկ  Ղարաբաղը…: Գլխավորը, որ պատերազմ չլինի: Չնայած պատերազմը, ինչպես հայտնի է, պետության  կայացման ամենակարճ ճանապարհն է: Կամ էլ նրա կործանման: Բայց դա արդեն  Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ  Ալիևի գլխացավանքն է: 

Լևոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Категория: Վերլուծություն | Просмотров: 913 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ