Voskanapat.info-ն հրապարակում է 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հրաշքով փրկված մեր աշխատակցուհի Արուսյակ ՍԻՄՈՆՅԱՆԻ իրական պատմությունը: Վաղ առավոտյան, ինչպես միշտ, ինձ արթնացրեց մայրիկիս համբույրը: Հետո նա մոտեցավ եղբորս մահճակալին և, համբուրելով, ասաց. «բալիկներ ուշանում ենք, հագնվեք…»:
...
Շարունհակություն »
|
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կային շատ հանրահայտ դեմքեր, որոնց անունները, որպես բարերարների, հաճախ հնչում էին եթերից, բայց իմ մանկության հուշերում մնացել են միայն Վլադիմիր Սպիվակովի, Մայր Թերեզայի, Շարլ Ազնավուրի անուները: Շարլ Ազնավուր անունը մանկությանս մեջ թողել է մի շատ լուսավոր հետք:
Երկրաշարժի ժամանակ կոտրվել էր ոտքս և ես բուժվում էի Երևանի 4–րդ մանական հիվնադանոցում: Մեր հիվանդասենյակում վեց հոգի էինք, չորսը Լենինականից էին, երկուսս` Սպիտակից: Վիճակներս բավականին ծանր էր և, չնայած դրան, մեր հիվանդասենյակի գյումրեցիները միշտ կատակում էին: Մի տղա կար, անունը Արման, մոտ 14 տարեկան, նա հաճախ էր կրկնում. "Այ ժողովուրդ ջան, 9-րդ հարկից թռա առանց պառաշուտ, բան չեղավ, մեկ էլ էլի ժաժք եղավ, մի անդեր պանել
...
Շարունհակություն »
| |