«Տիկոն ամուսնացած է, երեխաներ ունի, դու էլ ծնողներիդ միակ զավակն ես, ամենահարմարը ե´ս եմ: Ես առջևից կգնամ, իսկ դուք իմ հետևից եկեք». - ամեն անգամ, մարտի բռնվելուց առաջ, այսպես էր դիմում Արման Պողոսյանն իր ընկերներին:
Նա միշտ առաջևից էր գնում վտանգին ընդառաջ և իր հետևից տանում մյուսներին: Նրա վերջին կռիվը Լաչինում էր: Մերոնք օգնական ուժեր էին խնդրել, նրանք ստիպված էին դիմահայաց գնալ դեպի թշնամին: Արմանենց մեքենան զենք էր հասցնելու ճակատ: Տղերքը սպասում էին: Արմանը այս անգամ էլ սովորության համաձայն պատասխանատվությունն իր վրա էր վերցրել և նստել մեքենայի ղեկին: Թշնամին մի կիսավեր շինության մեջ դարանակալել էր, և անակնկալ կրակ բացեց: Ճանապարհը անձրևոտ էր, սայթաքուն, նռնակների պայթյունից մեքենան գլորվեց ձորը…
Արմանը ծնունդով Արտաշատից էր: Նրա հայրը` Հայկազ Պողոսյանը, իր որդիներին, բացի Արմանից նա ևս եր
...
Շարունհակություն »
| |