Блог
Главная »
2010 » Февраль » 26 » Զվիադ Գամսախուրդիայի մահվան առեղծվածը
17:57 Զվիադ Գամսախուրդիայի մահվան առեղծվածը |
Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան բացառում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ինքնասպանության վարկածը և պնդում է, որ այստեղ գործ ունենք պատվիրված սպանության հետ: Այդ մասին նա հայտարարել է Զվիադ Գամսախուրդիայի զոհվելու հանգամանքների հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի հինգշաբթի օրվա նիստում:
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, որը պաշտոնը թողել էր 1991-1992 թվականների այսպես կոչված «թբիլիսյան պատերազմի» հետևանքով, 1993 թվականի դեկտեմբերի վերջին մահացել է չպարզված հանգամանքներում, երբ թաքնվում էր Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային գյուղերից մեկում իր կողմնակցի տանը:
«Ես իսկույն ասացի, որ դա պատվիրված սպանություն է, երբ իմացա Զվիադ Գամսախուրդիայի սպանության մասին»,- հայտարարել է Սիգուան: Ընդսմին նախկին վարչապետը չի բացառել այդ սպանության կազմակերպմանը պետության այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի հնարավոր մեղսակցությունը:
«Ես ճշգրիտ տեղեկատվություն ունեի, թե այն ժամանակ որտեղ էր գտնվում Զվիադ Գամսախուրդիան և պետության ղեկավար Էդուարդ Շևարդնաձեին առաջարկեցի կալանավորել նրան: Բայց պատասխանն այսպիսին էր` «ինձ հարկավոր չէ կենդանի Զվիադ Գամսախուրդիան»: Գուցե սա ուղղակի առաջադրանք չէ, բայց անուղղակի առաջադրանք է»,- ասել է Սիգուան: Մոտ ժամանակներս պատգամավորները մտադիր են իրենց լսումներին հրավիրել նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին:
|
Просмотров: 608 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |