Блог
Главная »
2010 » Февраль » 10 » Ընթացիկ տարում մի շարք երկրներում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր
11:51 Ընթացիկ տարում մի շարք երկրներում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր |
ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ընթացիկ տարում հայկական մշակույթի օրեր անցկացնել մի շարք երկրներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, Բուլղարիայում կանցկացվի հայկական մշակույթի տարի, Վրաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Չինաստանում և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում` հայկական մշակույթի օրեր:
Նշված երկրներում կբացվեն ցուցահանդեսներ, կներկայացվեն երաժշտական և պարային կատարումներ, տեղի կունենան հայկական մշակույթը վեր հանող այլ միջոցառումներ: Մասնավորապես Բուլղարիայում նախատեսում են անցկացնել հայկական ձեռագրերի ցուցադրություն, հայ և բուլղարացի գրողների հանդիպում:
|
Просмотров: 567 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |