Блог
Главная »
2010 » Февраль » 25 » Ճապոնիայի ԱԳ նախարարությունը հերքել Է Թեհրանին օժանդակելու նախաձեռնությունը
16:15 Ճապոնիայի ԱԳ նախարարությունը հերքել Է Թեհրանին օժանդակելու նախաձեռնությունը |
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը կտրականապես հերքել Է այն հաղորդումը, թե Տոկիոն իբր Թեհրանին առաջարկել Է իրանական ուրանը հարստացնել Ճապոնիայի տարածքում: «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել Է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ուրանի հարստացման հարցը չի արծարծվել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կացույա Օկադայի և Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի չորեքշաբթի Տոկիոյում կայացած հանդիպմանը: Չորեքշաբթի զանվածային լրատվամիջոցներում հաղորդումներ Էին հայտնվել այն մասին, թե Տոկիոն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած ճգնաժամի պայմաններում Իրանին առաջարկել Է նրա ուրանը հարստացնել մինչև արդյունաբերական մակարդակ:
Դրա հետ մեկտեղ նշվել Է, որ Թեհրանն առայժմ պաշտոնական պատասխան չի տվել Տոկիոյի այդ նախաձեռնությանը, սակայն «կողմերը շարունակում են քննարկել» առաջարկությունը:
|
Просмотров: 513 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |