Блог
Главная »
2010 » Февраль » 20 » Տպագրվել է լատինատառ այբուբենով քրդերեն այբբենարան
13:56 Տպագրվել է լատինատառ այբուբենով քրդերեն այբբենարան |
Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղ Ալիխանե Մամեի և քրդերեն լեզվի մասնագետ Խալըտե Ջալիլի կողմից տպագրվել է լատինատառ այբուբենով քրդերեն այբբենարան, որով գրում և կարդում է աշխարհի քրդերի 90 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Մամեն, այբբենարանն արդեն հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և 2009-2010 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից արդեն գործածության մեջ է դրվել քրդերեն ուսուցանվող դպրոցներում:
Ըստ նրա, մինչ այժմ քրդերենը դասավանդվել է Կուրմանջի բառբառով` ռուսատառ այբուբենով: «Նորաստեղծ այս լատինատառ այբբենարանը հնարավորություն կտա հայաստանաբնակ քրդերին ինտեգրվել ողջ աշխարհում բնակվող շուրջ 40 մլն մեր հայրենակիցներին»,- ասաց Ա. Մամեն: Նրա խոսքով, ողջ աշխարհում ստեղծվել են քրդերեն լեզվով ուսումնական բազմաթիվ հաստատություններ, գիտության, մշակութային օջախներ, որոնք ևս գործածում են լատինատառ քրդերենը: «Նշված հաստատություններում լատինատառ քրդերենի մասնագետների կարիք կա, ուստի հայաստանաբնակ քրդերը, որոնք այսուհետ նույնպես կուսուցանվեն լատինատառ քրդերենով, հնարավորություն կստանան հետագայում իրենց գիտելիքները գործածել այդ հաստատություններում»,- ասաց Ա. Մամեն:
Ըստ նրա, լատինատառ քրդերեն այբբերանարանի տպագրումը հնարավոր է եղել Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում: Ա. Մամեի տեղեկացմամբ, Հայաստանում քրդերեն դպրոցական ցանցը ստեղծվել է դեռևս 1920-ական թվականներից, իսկ մինչ այժմ տպագրվել են բազմաթիվ դասագրքեր:
|
Просмотров: 709 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |