Блог
Главная »
2010 » Февраль » 20 » The Economist պարբերականը հայ-թուրքական հարաբերությունների մասին
14:09 The Economist պարբերականը հայ-թուրքական հարաբերությունների մասին |
Այն բանից հետո, երբ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, տպավորություն էր ստեղծվել, թե Թուրքիան հաջողությամբ կյանքի է կոչում իր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, գրում է բրիտանական The Economist պարբերականը:
Պարբերականը նշում է, որ «հին թշնամիները որոշեցին բացել սահմանները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և հաղթահարել նախկինի մնացուկները՝ պատմական արխիվների և փաստերի ուսումնասիրման կառավարական ենթահանձնաժողով ստեղծելու միջոցով: Սակայն հին թշնամությունը հենց այնպես չի հաղթահարվում: Ողիղ մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ կարգավորման գործընթացը չի իրականացվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի „օկուպացված" տարածքներից»: Պարբերականը նշում է նաև, որ Թուրքիան այժմ էլ նոր ուժով է զայրացել Հայաստանի ՍԴ որոշումից:
The Economist-ն ընդգծում է, որ "Վաշինգտոնը ուշադիր հետևում է գործընթացի զարգացմանը, և եթե այն ձախողվի, ԱՄՆ կոնգրեսը կարող է քվեարկել 1915 թվականի հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման օգտին: Դա, իր հերթին, հակաամերիկյան ալիք կառաջացնի Թուրքիայում, որով այդ երկրի իշխանությունները ստիպված կլինեն պատասխանել ԱՄՆ-ին: Մասնավորապես, Թուրքիան կարող է պահանջել, որպեսզի ամերիկյան ռազմաօդային ուժերը լքեն Ինջիրլիկի ռազմաբազան:
|
Просмотров: 659 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |