Блог
Главная »
2010 » Февраль » 24 » Թուրքիայում տիրող իրավիճակն ըստ անգլիական թերթի
12:12 Թուրքիայում տիրող իրավիճակն ըստ անգլիական թերթի |
Անգլիական «Wall Street Journal»-ը Թուրքիայում քաղաքական լարվածությունների վերելք է նկատել և հայտնել, որ «2007 թ-ից սկսած` Թուրքիայում կրոնական և աշխարհիկ վերնախավի միջև անարյուն ներքին պատերազմ է ընթանում»: Թերթը Թուրքիայի սահմանադրությունը փոխելու հարցում հնարավոր հանրաքվե անցկացնելու մասին թուրքական կառավարության հայտարարությունների կապակցությամբ մեկնաբանել է, որ «այդ ուղղությամբ որևէ ձեռնարկում կարող է պայթյունի ճանապարհ բացել Թուրքիայում»:
«Թուրք դատախազի ձերբակալությունը մեծացրել է լարվածությունը» վերտառությամբ հոդվածում թերթը մեկնաբանել է, որ օրերս Էրզինջանի գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների ձերբակալությունն ավելի է բորբոքել կրոնական և պահպանողական կառավարության հետ աշխարհիկ կազմավորումների միջև ուժային պայքարը: «Կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատող բազմաթիվ մարդիկ երկրի հիմնական օրենքը, չնայած նրանում եղած խիստ սխալներին, վերջին պաշտպանության միջոց են տեսնում՝ իսլամիստական արմատներով և, իրենց կարծիքով, Թուրքիայի աշխարհիկ հիմքերը վտանգող կառավարության առաջ», -հայտնել է անգլիական թերթը:
|
Просмотров: 637 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |