Блог
 Главная » 
2010 » Февраль » 11 » Թուրքիայում քրդամետ թերթի գլխավոր խմբագիրը դատապարտվել Է 21 տարվա ազատազրկման
| 18:04  Թուրքիայում քրդամետ թերթի գլխավոր խմբագիրը դատապարտվել Է 21 տարվա ազատազրկման | 
| Թուրքիայում լուրս տեսնող «Ազադիա Վելաթ» քրդամետ թերթի գլխավոր խմբագիր Օզան Քըլընչը 21 տարվա ազատազրկման Է դատապարտվել քուրդ անջատականների գաղափարները քարոզելու մեղադրանքով: Այդ մասին այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: Դիարբեքիր քաղաքի դատարանը դատավճիռ Է կայացրել Քըլընչի նկատմամբ թերթում 2009 թվականի հունիսին 12 նյութ, այդ թվում՝ լուսանկարներ տպագրելու համար: Դատարանը դրանցում արձանագրել Է անջատողական Քրդական աշխատավորական կուսակցության ու նրա ղեկավար Աբդուլահ Օջալանի քարոզչությունը:
   Դատավարության ընթացքում հրապարակված դատավճռում նաև նշվում Է, որ Քըլընչն ինքը այդ ահաբեկչական կազմակերպության անդամ Է: Քրդամետ թերթի գլխավոր խմբագրի փաստաբանը մերժել Է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ նա հակաիրավական ոչ մի արարք չի կատարել: Փաստաբանը մտադիր Է բողոքարկել դատավճիռը: 
 | 
| Просмотров: 655 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |