Блог
Главная »
2010 » Февраль » 24 » Թուրքիայում ձերբակալվել է ԽԺԿ Դիարբեքիրի կազմակերպության նախագահը
12:17 Թուրքիայում ձերբակալվել է ԽԺԿ Դիարբեքիրի կազմակերպության նախագահը |
Թուրքիայի խորհրդարանում 20 պատգամավորներ ունեցող քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) Դիարբեքիրի քաղաքային կազմակերպության նախագահ Մեհմեդ Ալի Այդընը ձերբակալվել է: Նա մեղադրվում է «Քրդական աշխատավորական կուսակցություն» կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու մեջ:
Թուրքական ԶԼՄ-երը հայտնել են, որ Այդընը փետրվարի 23-ին հրավիրվել է Դիարբեքիրի դատախազություն` 2010 թ-ի հունվարի 15-ին քաղաքում կազմակերպված մի միջոցառման ժամանակ արած հայտարարության առիթով հարցաքննության: Հարցաքննությունից հետո դատախազության պահանջով նա տարվել է Հերթապահ դատարան: ԽԺԿ Դիարբեքիրի քաղաքային կազմակերպության նախագահ Այդընը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն կատարելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով հանդերձ կազմակերպության անունից հանցագործություն կատարելու» մեղադրանքներով:
|
Просмотров: 584 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |