Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Февраль » 24 » Թուրքիայի դատարանը ձերբակալել Է յոթ զինվորականների
13:27
Թուրքիայի դատարանը ձերբակալել Է յոթ զինվորականների
Ստամբուլի դատարանը փետրվարի 24-ին արտոնել Է յոթ մարդու ձերբակալումը այն գրեթե 50 գործող ու պաշտոնաթող զինվորականներից, որոնք երկուշաբթի կալանքի տակ Էին վերցվել պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով: Այդ մասին տեղեկատվություն են տարածել թուրքական ԶԼՄ-ները: Ձերբակալածների թվում են երկու գործող ծովակալ, երեք պաշտոնաթող ծովակալ և երկու գնդապետ: Նրանց մեղադրանք Է առաջադրվել «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ կատարելու նպատակով ուժ կիրառելու» հոդվածով:

Դատարանը նաև կալանքից ազատել Է վեց մարդու: Դատախազները շարունակում են մյուս կալանավորվածների հարցաքննությունը: Միևնույն ժամանակ նրանք լիազորված չեն հարցաքննել կալանքի տակ գտնվող ռազմածովային և ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատարներ Իբրահիմ Ֆըրտընին և Օզդեն Օռնեկին, քանի որ, գործող օրենսդրության համաձայն՝ այդ կարգի նախկին զինվորականների նկատմամբ հետաքննչական գործողություններ կարող են կատարել միայն Ստամբուլի գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:

CNN Turk հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Ստամբուլի գլխավոր դատախազը հիվանդացել Է և հայտնի չԷ՝ երբ կվերադառնա աշխատանքի: 2003 թվականին հեղաշրջում նախապատրաստելու գործի հետաքննության շրջանակներում ընդամենը կալանավորվել են 49 գործող և պաշտոնաթող զինվորականներ, այդ թվում՝ պաշտոնաթող 17 գեներալ և չորս ծովակալ: Ձերբակալությունների հետ կապված իրադրությունը գնահատելու համար նախօրյակին Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարությունն արտակարգ խորհրդակցություն Է անցկացրել զինված ուժերի հրամանատարական ողջ կազմի հետ:
Просмотров: 597 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ