Блог
Главная »
2010 » Февраль » 20 » Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը
14:14 Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը |
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի փետրվարի 19-ի նիստում Հայաստանի հետ կապված խնդիրները, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական նստավայրում Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստում քննարկվել են PKK-ի դեմ ակտիվ պայքարի քաղաքականության, Կիպրոսի և Հունաստանի հետ կապված խնդիրները։
4,5 ժամ տևած նիստից հետո մասնակիցները այցելել են Թուրքիայի վարչապետի նստավայր և կարճ հանդիպում անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նշենք, որ թուրքական մամուլում նշվում էր, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվեին նաև հայ-թուրքական վերջին զարգացումները:
|
Просмотров: 605 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |