Блог
Главная »
2010 » Февраль » 18 » Թուրքական ընկերության հրավերով հայ գործարարները մեկնել են Թուրքիա
17:39 Թուրքական ընկերության հրավերով հայ գործարարները մեկնել են Թուրքիա |
Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ, Հայաստանի գործարարների պատվիրակությունն այսօր մեկնել է Թուրքիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Առեւտրաարդյունաբերական պալատի գործարարության աջակցության վարչության պետ Մասիս Սարգսյանը, գործարարները Թուրքիա մեկնել են ապրանքների ցուցահանդեսների կազմակերպիչ թուրքական «Թույաբ» խոշոր ընկերության հրավերով: Հայաստանի գործարարները որպես հյուր կմասնակցեն տեղի ոսկերչության ցուցահանդեսին, կհանդիպեն թուրք գործարարների հետ, կլինեն բանակցություններ հետագա համագործակցության վերաբերյալ: Մ. Սարգսյանի խոսքով, թուրքական կողմի հետ նախնական համաձայնություն կա Հայաստանում թուրքական, Թուրքիայում հայկական ապրանքների ցուցահանդեսներ կազմակերպելու ուղղությամբ:
|
Просмотров: 589 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |