Блог
Главная »
2010 » Февраль » 23 » Թուրքական երազանքները Մերձավոր արևելքում
13:58 Թուրքական երազանքները Մերձավոր արևելքում |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր երկիրը կարող Է հանգուցային դեր խաղալ Մերձավոր արևելքում: Այդ մասին Էրդողանն ասել Է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում: Նա նշել Է, որ անցյալ տարի Դավոսում դրսևորված գործելակերպը հիմնարար Է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին՝ Էրդողանը նշել Է այդ հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
«Ոչ ոք չպետք Է լքի բանակցությունների սեղանը: Դիվանագիտություն մինչև վերջ»,-ընդգծել Է նա: Էրդողանը «տարածաշրջանի համար աղետ» Է համարել Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման հնարավորությունը: «Այդ հարվածը կարող Է այնպիսի աղետ դառնալ տարածաշրջանի համար, որի հետևանքները անկարելի Է կանխատեսել: Ես նույնիսկ չեմ ցանկանում մտածել նման հնարավորության մասին»,-հայտարարել Է վարչապետը՝ պատասխանելով Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր միակողմանի հարձակմանը իր գնահատականի վերաբերյալ հարցին:
|
Просмотров: 665 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |