Блог
Главная »
2010 » Февраль » 16 » Թուրք-ամերիկյան հարաբերությունները վտանգված են
15:56 Թուրք-ամերիկյան հարաբերությունները վտանգված են |
Այդ մասին ասված է ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` RAND կորպորացիայի՝ «Վտանգված գործընկերություն. թուրք- ամերիկյան հարաբերությունները աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» ծավալուն մենագրության մեջ:
RAND-ի վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական երևույթ է: «Հայաստանի համար երկկողմ հարաբերությունների բարելավումը Մոսկվայից տնտեսական և քաղաքական կախվածության թուլացում կնշանակի: Բացի այդ, Հայաստանը կարող է ընդգրկվել տարածաշրջանային տնտեսական ու էներգետիկ այն ծրագրերում, որոնցից դուրս է մնացել: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է նոր լիցք հանդիսանալ Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին», — նշում են ամերիկացի վերլուծաբանները և հավելում. «Ամեն դեպքում, սխալ կլիներ կարծել, որ հայ — թուրքական հարաբերությունների բարելավումն արդեն իսկ իրականություն է դարձել: Երկու երկրների մերձեցումը որոշակի լարվածություն է ստեղծել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում»:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շաղկապում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ RAND-ի փորձագետները գրում են. «Մեծ է հավանականությունը, որ այդ պատճառով կդժվարանա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման գործընթացը»:
Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ` այս գործընթացին խոչընդոտող ևս մեկ գործոն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող բանաձևի նախագիծը: «Բանաձևի ընդունումը կարող է լրջորեն վնասել Օբամայի վարչակազմի` Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը: Բանաձևի ընդունման դեպքում Անկարան կարող է պատասխան քայլերի դիմել` որոշակիորեն սահմանափակելով ամերիկացիների` Թուրքիայի տարածքում գտնվող ենթակառույցներից օգտվելու հնարավորությունները»,- նշում են RAND կորպորացիայի մասնագետները՝ չբացառելով Թուրքիայում նոր ռազմական հեղաշրջման հնարավորությունը:
|
Просмотров: 562 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |