«Իրանը գործակալությանը ներկայացրել Է տվյալներ, որոնց համաձայն՝ 2010 թվականի փետրվարի 9-ից մինչև 11-ն ընկած ժամանակաշրջանում Նաթանզում վառելիքի հարստացման փորձարարական կայանքում ուրան-235-ի մինչև 19,8 տոկոս հարստացման մակարդակ Է ձեռք բերվել: Ներկայում փորձարարական կայանքում կա մոնտաժված միայն մեկ ցենտրիֆուգ, որտեղ ուրանի հեքսաֆտորիդի հարստացումը հնարավոր Է միայն 20 տոկոս»,-հաղորդվում Է փաստաթղթում: Հավաստելու համար, որ «Իրանում առկա միջուկային ամբողջ նյութը խաղաղ նպատակներով Է օգտագործվում, գործակալությանը վստահություն Է անհրաժեշտ Իրանի միջուկային ծրագրում հնարավոր ռազմական բաղադրիչների բացակայության հարցում», նշված Է փաստաթղթում:
Ցավոք, գործակալության տրամադրության տակ եղած վստահության արժանի և «ամենատարբեր աղբյուրներից» ստացված տեղեկատվությունը «մտահոգություն Է հարուցում Իրանում անցյալում կամ ներկայում մարտալիցքի կամ հրթիռի պատրաստման հետ կապված չբացահայտված գործունեության հնարավոր գոյության առնչությամբ»: «Ես արդեն քանիցս ասել եմ, որ երբ նրանք մեզ ցույց Էին տալիս այդ փաստաթղթերը, դրանցից ոչ մեկի վրա խորհրդապահության կամ գաղտնիության վերաբերյալ մակագրություն չկար»,-ասել Է Սոլթանին, որի խոսքը մեջբերել Է իրանական «Ֆարս» գործակալությունը:
«Այդպիսով, ապացուցված Է, որ բոլոր այդ փաստաթղթերը սարքված են եղել, անհիմն են ու, հետևաբար, ոչ մի ուժ չունեն»,-հայտարարել Է Սոլթանին: Մեկնաբանելով Իրանում հրթիռների համար միջուկային լիցքի հնարավոր ստեղծման վերաբերյալ զեկույցում իբրև թե պարունակվող խոսքերը, Սոլթանին ասել Է, որ «ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունն ու գործունեությունը ոչ մի կերպ կապված չեն հրթիռների ու պայթուցիկ նյութերի հետ»: